Ռաուլ Բոբադիլիա

արգենտինացի ֆուտբոլիստ

Ռաուլ Մարսելո Բոբադիլիա (իսպ՝.Raúl Marcelo Bobadilla, հունիսի 18, 1987(1987-06-18)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի անվանի ֆուտբոլիստ։

Football pictogram.svg
Ռաուլ Բոբադիլիա
Raulbobadilla.jpg
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 18, 1987(1987-06-18)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող

ԿարիերանԽմբագրել

Ռաուլ Բոբադիլիան արգենտինական «Ռիվեր փլեյթ» ֆուտբոլային համբավավոր ակումբի այն շնորհալի սաներից է եղել, ով կարողացել է հայրենի ակումբին հրաժեշտ տալուց հետո հաջող կարիերա անել։ Նա մինչև 2006 թվականը խաղացել է «Ռիվեր փլեյթ»-ում, ապա գործարք է կնքել շվեյցարական Չելենջ լիգայում հանդես եկող «Կոնկորդիա» ակումբի հետ, միանգամից իր հաստատուն տեղը գտել այդ թիմի հիմնական կազում, դարձել լավագույն խաղացողներից մեկը. մեկ տարեշրջանում մասնակցել է 28 խաղի և խփել 18 գոլ։

Շնորհալի, խոստումնալից պատանին իր արդյունավետ խաղով գրավել է շվեյցարական ավելի ուժեղ ակումբների ղեկավարների ուշադրությունը, որոնք լավ պայմաններով գործարքներ են առաջարկել նրան։ 2007 թվականին Ռաուլը գործարք է կնքել «Գրասհոփեր»-ի հետ, որի կազմում հանդես է եկել երկու տարեշրջան, մասնակցել 47 հանդիպման, դարձել 26 գոլի հեղինակ;

2009 թվականի աշնանային տարեշրջանից Բոբադիլիան սկսել է հանդես գալ գերմանական Մյոնխենգլադբախ քաղաքի «Բորուսիա» ակումի թիմում, որը այդ երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ բունդեսլիգայի առաջնությանն է մասնակցում։ Սակայն, ցավոք, հենց առաջին խաղերից մեկի՝ «Հաննովեր-96» թիմի հետ հանդիպման ժամանակ շատ կոպիտ խախտում է թույլ տվել, զրկվել հինգ խաղի մասնակցության հնարավորությունից, տուգանվել հիսուն հազար եվրոյով[3].: Այնուհանդերձ, այդ տարեշրջանում մասնակցել է երեսուն խաղի, բայց դիպուկությամբ առանձնապես աչքի չի ընկել. խփել է ընդամենը չորս գոլ;

2012 թվականի ամռանը Ռաուլը տեղափոխվել է շվեյցարական «Յանգ բոյզ»։ Այդ նույն տարվա հոկտեմբերի 25-ին Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության երրորդ մրցախաղում՝ իտալական «Ուդինեզե» թիմի հետ հանդիպման ժամանակ նա հիթ-տրիկի՝ երեք գոլի հեղինակ է դարձել՝ օգնելով իր նոր թիմին՝ խմբում տանելու առաջին հաղթանակը[4]

2013 թվականի հունվարի 3-ին Ռաուլ Բոբադիլիան տեղափոխվել է շվեյցարական «Բազել», իսկ այդ նույն տարվա օգոստոսի 15-ին՝ գերմանական «Աուգսբուրգ»[5]:.2014/2015 տարեշրջանում նա դարձել է «Աուգսբուրգ»-ի լավագույն գոլահարը՝ խփելով 10 գոլ։ Չորս տարի «Աուգսբուրգ»-ում խաղալուց հետո՝ 2017 թվականի օգոստոսի 17-ին վերադարձել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա», որտեղ հանդես է եկել ևս մեկ տարեշրջան, այնուհետև տեղափոխվել է Արգենտինա, ընդգրկվել «Արխենտինիոս խունիորս» թիմի կազմում։

ՆվաճումներըԽմբագրել

Շվեյցարիայի սուպերլիգայի չեմպիոն - 1 անգամ՝ 2012/2013 տարեշրջանում

Շվեյցարիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 1 անգամ՝ 2012/2013 տարեշրջանում

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել