Ռաուլ Ագնե

իսպանացի ֆուտբոլիստ

Ռաուլ Ագնե Մանտուլ (իսպ.՝ Raül Agné Montull; մայիսի 24, 1970(1970-05-24), Մեկինենսա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա),  իսպանացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Ներկայումս «Խիմնաստիկ» ակումբի գլխավոր մարզիչն է։

Ռաուլ Ագնե
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1970(1970-05-24) (54 տարեկան)
Ծննդավայր Մեկինենսա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա
Դիրք պաշտպան

Խաղացողի կարիերա

խմբագրել

Արագոնի Մեքինենսա քաղաքում ծնված Ռաուլ Ագնեսը իր 14-ամյա կարիերայի ընթացքում երբեք չի խաղացել Սեգունդա Բ-ից բարձր լիգայում։ Նա ներկայացրել է «Ռեալ Սարագոսա Բ», «Ժիրոնա» (ընդմիջումով), «Ֆիգերաս», «Բինեֆար» և «Պալամոս» ակումբները՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելով 2004 թվականին՝ 34 տարեկան հասակում։

«Բինեֆարում» Ռաուլ Ագնեն խաղացել է իր երկվորյակ եղբոր՝ Վիդալի հետ, ինչպես նաև աշխատել է որպես երիտասարդական թիմերի մարզիչ։

Մարզչական կարիերա

խմբագրել

Իր մարզչական կարիերան Ռաուլ ագնեն սկսել է «Պերալադա» ակումբում՝ բաց թողնելով իր առաջին մրցաշրջանում թիմին Տերսերայից Սեգունդա Բ տեղափոխելու հնարավորությունը։ 2006 թվականին նա գլխավորել է «Պալամոսը», որի հետ աշխատել է մեկ տարի[1]։

2007 թվականի հունիսին Ագնեն նշանակվել է «Ժիրոնայի» գլխավոր մարզիչ[2], որը 2008 թվականին նա բերեց Սեգունդա։ Բայց 2009 թվականի մայիսի 18-ին, մի շարք անհաջող արդյունքներից հետո, Ռաուլ Ագնեն հեռացվեց աշխատանքից[3]։

Ագնեն «Ռեկրեատիվոն» գլխավորել է 2009 թվականի դեկտեմբերի 1-ին[4], սակայն հունիսի 14-ին հաջորդ տարի հրաժարական է տվել անձնական պատճառներով[5]։ 2010 թվականի ամռանը նա վերադարձավ «Ժիրոնա»[6], հաջորդ մրցաշրջանն ավարտելով Սեգունդայի մրցաշարային աղյուսակի միջնամասում և ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելով ևս երկու տարով[7]; սակայն 2012 թվականի հունվարի 15-ին Ագնեն վաղաժամկետ ազատվել է իր պարտականություններից[8]։

2012 թվականի դեկտեմբերի 10-ին Ագնեն նշանակվել է «Կադիսի» գլխավոր մարզիչ[9], երբ նա գտնվում էր Սեգունդա Բ-ի մեկնման գոտու մոտ։ 2014 թվականի մարտի 18-ին նա հեռացվել է աշխատանքից, իսկ ակումբը նրա աշխատանքի ընթացքում չի շտկել իր մրցաշարային դիրքը[10]։

2015 թվականի փետրվարի 3-ին Ագնեն գլխավորել է «Տեներիֆեն», որն այդ ժամանակ հանդես էր գալիս Սեգունդայում[11]։ Նույն թվականի նոյեմբերի 3-ին, լիգայում 31 խաղից և Իսպանիայի Գավաթում մեկ խաղից հետո, նա հեռացվեց աշխատանքից[12]։

Մարզչական կարիերայի մեկ տարվա ընդմիջումից հետո Ագնեն «Ռեալ Սարագոսա» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Լուիս Միլային[13]։ 2017 թվականի մարտի 19-ին հրաժարական է տվել[14]։

Մարզչական կարիերայի վիճակագրություն

խմբագրել
Ակումբ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունքներ Հ
Խ Շ Ն Պ Շ %
Պերալադա 2004 թվականի հուլիսի 1 2006 թվականի հունիսի 30 76 33 20 23 43,42 [15]
Պալամոս 2006 թվականի հուլիսի 1 2007 թվականի հունիսի 28 38 13 12 13 34,21 [16]
Ժիրոնա 2007 թվականի հունիսի 28 2009 թվականի մայիսի 18 81 32 29 20 39,51 [17]
Ռեկրեատիվո 2009 թվականի դեկտեմբերի 1 2010 թվականի հունիսի 14 30 9 14 7 30,00 [18]
Ժիրոնա 2010 թվականի հուլիսի 21 2012 թվականի հունվարի 15 64 18 20 26 28,13 [19]
Կադիս 2012 թվականի դեկտեմբերի 10 2014 թվականի մարտի 18 52 24 11 17 46,15 [20]
Տեներիֆե 2015 թվականի փետրվարի 3 2015 թվականի նոյեմբերի 3 31 7 13 11 22,58 [21]
Ռեալ Սարագոսա 2016 թվականի հոկտեմբերի 25 2017 թվականի մարտի 19 19 6 4 9 31,58 [22]
Նեյ Մենգու Չժոնգյու 2017 թվականի դեկտեմբերի 21 իսկական ժամանակ 0 0 0 0 !
Ընդհանուր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Raúl Agné no sigue (Raúl Agné does not continue) Արխիվացված 2018-10-01 Wayback Machine; Mundo Deportivo, 1 июня 2007(իսպ.)
  2. Girona presentará el lunes a Agné (Girona will present Agné on monday) Արխիվացված 2018-10-01 Wayback Machine; Mundo Deportivo, 28 июня 2007(իսպ.)
  3. Raúl Agné, destituido tras mala racha de resultados en la segunda vuelta (Raúl Agné, sacked after a bad run of results in the second turn) Արխիվացված 2016-10-26 Wayback Machine; Diario AS, 18 мая 2009(իսպ.)
  4. Raúl Agné, nuevo técnico del Recre (Raúl Agné, new manager of Recre) Արխիվացված 2018-03-07 Wayback Machine; Marca, 1 декабря 2009(իսպ.)
  5. Raúl Agné no continuará en el banquillo del Recre «por motivos personales» (Raúl Agné leaves Recre’s bench «due to personal reasons») Արխիվացված 2016-12-25 Wayback Machine; Diario AS, 14 июня 2010(իսպ.)
  6. Raúl Agné vuelve como entrenador al Girona (Raúl Agné returns as Girona manager) Արխիվացված 2018-02-11 Wayback Machine; Marca, 21 июля 2010(իսպ.)
  7. Raúl Agné renueva con el Girona por dos temporadas (Raúl Agné renews with Girona for two seasons) Արխիվացված 2014-11-11 Wayback Machine; Sport, 28 июня 2011(իսպ.)
  8. El Girona destituye a Raul Agné y apuesta por Josu Uribe (Girona sacks Raul Agné and bets on Josu Uribe) Արխիվացված 2018-03-08 Wayback Machine; La Vanguardia, 15 января 2012(իսպ.)
  9. El Cádiz anuncia la contratación del técnico Raúl Agné (Cádiz announces signing of manager Raúl Agné) Արխիվացված 2018-03-08 Wayback Machine; Marca, 10 декабря 2012(իսպ.)
  10. Agné, destituido como entrenador del Cádiz (Agné, sacked as manager of Cádiz) Արխիվացված 2016-10-26 Wayback Machine; Diario de Cádiz, 18 марта 2014(իսպ.)
  11. Raúl Agné, nuevo técnico del CD Tenerife (Raúl Agné, new manager of CD Tenerife) Արխիվացված 2015-02-05 Wayback Machine; CD Tenerife, 3 февраля 2015(իսպ.)
  12. Raúl Agné, destituido como técnico del CD Tenerife (Raúl Agné, dismissed as CD Tenerife manager)(չաշխատող հղում); CD Tenerife, 3 ноября 2015(իսպ.)
  13. Acuerdo para la contratación de Raúl Agné como nuevo técnico del Real Zaragoza (Agreement for the signing of Raúl Agné as the new manager of Real Zaragoza) Արխիվացված 2016-12-20 Wayback Machine; Real Zaragoza, 25 октября 2016(իսպ.)
  14. César Láinez sustituye a Raúl Agné como entrenador del Real Zaragoza (César Láinez replaces Raúl Agné as manager of Real Zaragoza) Արխիվացված 2017-03-20 Wayback Machine; Real Zaragoza, 19 марта 2017(իսպ.)
  15. «Tercera División (Grupo 5) 2004–05» (իսպաներեն). Futbolme. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.«Tercera División (Grupo 5) 2005/06» (իսպաներեն). Futbolme. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  16. «Tercera División (Grupo 5) 2006/07» (իսպաներեն). Futbolme. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  17. «Agné: Raül Agné Montull». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.«Agné: Raül Agné Montull». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  18. «Agné: Raül Agné Montull». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  19. «Agné: Raül Agné Montull». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.«Agné: Raül Agné Montull». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  20. «Agné: Raül Agné Montull». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
    «Agné: Raül Agné Montull». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  21. «Agné: Raül Agné Montull». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.«Agné: Raül Agné Montull». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  22. «Agné: Raül Agné Montull». BDFutbol. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.