Ռաշիտ Համիդուլին (ռուս.՝ Рашит Луфтулович Хамидулин, նոյեմբերի 28, 1936(1936-11-28) - նոյեմբերի 27, 2013(2013-11-27)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային, ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Ռաշիտ Համիդուլին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 28, 1936(1936-11-28)
Վախճանի օր նոյեմբերի 27, 2013(2013-11-27)[1] (76 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան[1]
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1960)։ 1960 թվականից դիվանագիտական աշխատանք է կատարում։

  • 1988 թվականի ապրիլի 21[2]-1990 թվականի օգոստոսի 8[3]՝ Կամպուչիայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան (1989-ից Կամբոջայում
  • 1990 թվական[4]-1996 թվականի հունիսի 25՝ Վիետնամում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան (1991-ից՝ Ռուսաստան
  • 1996-1998 թվականների օգոստոս՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն։
  • 1996 թվականի հոկտեմբերի 7[5]-1998 թվականի հոկտեմբերի 21[6]՝Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի անդամ։
  • 1998 թվականի օգոստոսի 31-2001 թվականի թվականի հուլիսի 20՝ Ավստրալիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև համատեղության կարգով Ֆիջիում, Նաուրուում և Վանուատուում։

Պարգևներ և պատվավոր կոչումներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան (1973),
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1980),
  • Բարեկամության շքանշան (21 հունիսի 1996)՝ պետությանը մատուցած ծառայությունների, արտաքին քաղաքական կուրսի անցկացման և Ռուսաստանի ազգային շահերի ապահովման գործում ունեցած մեծ ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար[7],
  • Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից (2011),
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (4 սեպտեմբերի 1998)՝ Ռուսաստանի և Վիետնամի ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, «Հոաբին» հիդրոհանգույցի կառուցման գործում ցուցաբերած օգնության համար։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել