Ռայմունդ IV (Տրիպոլիի կոմս)

Ռայմունդ IV (մոտ 1170 - 1199), Տրիպոլիի կոմս (1187-1189), Անտիոքի դքսության արքայազն-ռեգենտ (1193–1194

Ռայմունդ IV
Տրիպոլիի կոմս, Անտիոքի դքսության արքայազն-ռեգենտ
Ծնվել է՝մոտ 1170
Մահացել է՝1199
ՆախորդԲոհեմունդ III Անտիոքացի
ԱմուսինԱլիծ Ռուբինյան
գահի խնամակալ
ՀայրԲոհեմունդ III Անտիոքացի
ՄայրՕրգեյուզ դը Արանկ
ԵրեխաներՌուբեն–Ռայմոնդ[1]
ՀավատքԿաթոլիկություն

Ամուսնացած է եղել Կիլիկյան Հայաստանի իշխան Ռուբեն Գ-ի դստեր՝ Ալիծի հետ։

Կենսագրություն

խմբագրել

Ռայմունդի ծննդյան թվականն անհայտ է։ Նա 1186 թվականին ստացել է ասպետի տիտղոս։ Լինելով Տրիպոլիի կոմս Ռայմունդ III սանիկը՝ նրա մահից հետո՝ 1187 թվականին, ժառանգել է Տրիպոլիի կոմսությունը։ Երկու տարի անց նրա հայրը՝ Բոհեմունդ III. Անտիոքացին ցանկանալով իր կողքին ունենալ իր ժառանգին՝ հետ է կանչում նրան Անտիոք և Տրիպոլիի կոմսությունը հանձնում իր կրտսեր որդուն՝ Բոհեմունդին։

1193 թվականին Բոհեմունդ III. Անտիոքացին փերբակալվում է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Բ կողմից։ Նրա բանտարկության ժամանակահատվածում (1193-1194) Ռայմունդ IV-ը դառնում է Անտիոքի դքսության ռեգենտ։ 1195 թվականին Կիլիկյան Հայաստանի և Անտիոքի դքսության միջև խաղաղության ամրապնդման համար Ռայմունդն ամուսնանում է Լևոն Բ եղբայր Ռուբեն Գ-ի դստեր՝ Ալիծի հետ։ Այս ամուսնությունից ծնվում է Ռուբեն–Ռայմոնդը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել