Ռայեն ամրոց (պարս․՝ ارگ راين Arg-e Rāyen)՝ ամրոց տեղակայված Իրանի Կերման նահանգից 100 կիլոմետր հարավ: Գտնվում է Հեզար լեռան շրջակայքում: Ռայենը եղել է կավից պատրաստված քաղաք, նման է Արգային, որը փլուզվել է 2003 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Ռայենն ունի լքված միջնաբերդ, որտեղ պահպանվում են ճարտարապետական տարրեր: Այն չափազանց լավ է պահպանվել, չնայած նրան, որ շրջակայքում գտնվող բոլոր նմանատիպ կառույցները փլուզվել են:

Տեսարան Ռեյան ամրոցից

Ռայեն ամրոցը բնակեցվել է 150 տարի առաջ և ենթադրվում է, որ 1000 տարեկան է և կառուցվել է Սասանյանների կառավարման շրջանում: Ըստ հին փաստաթղթերի՝ եղել է խոշոր առևտրական ճանապարհի վրա և հանդիսացել է առևտրական խոշոր քաղաք: Եղել է սրերի, իսկ ավելի ուշ՝ զենքերի արտադրության կենտրոն: Ամրոցի մետ կա ջրվեժ, նրա շրջակայքում է գտնվում նաև Հարազ լեռը՝ 4501 մետր բարձրությամբ, որտեղ կան պտղատու այգիներ և վարդագույն մարմարի հանքեր: Շրջակայքում կան նաև բուժիչ աղբյուրներ, որոնք գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը: Սասանյան արքա Հազկերտ երրորդի օրոք արաբների հարձակումը ձախողվել է, քանի որ ամրոցի պատերը բարձր են և դժվար անցանելի[1]:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Tours to Iran with Iran Tour Package»։ Iran Tour Package (en-US)։ Վերցված է 2019-07-13