Ռայան Քենեդի (անգլ.՝ Ryan Kennedy, դեկտեմբերի 6, 1982(1982-12-06), Վինիպեգ, Կանադա), կանադացի դերասան, «Canadian Screen Award» (2012) մրցանակի դափնեկիր, որն առավել հայտնի է հեռուստատեսային դերերով։

Ռայան Քենեդի
Ծնվել էդեկտեմբերի 6, 1982(1982-12-06) (41 տարեկան)
ԾննդավայրՎինիպեգ, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասան, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Վինիպեգ քաղաքում, մեծացել է Մանիտոբա նահանգի Օուկբենկ թաղամասում[1]։ Հաճախել է Springs Christian Academy քրիստոնեական մասնավոր դպրոցում։ Վեց տարի շարունակ ապրել է Լոս Անջելեսում[2]։

Կարիերա խմբագրել

Մեծ էկրանում Ռայան Քենեդին առաջին անգամ հայտնվել է 2007 թվականին Դեյվիդ Ս․ Գոյերի «Անտեսանելին» թրիլլերում։ Ֆիլմում կատարած դերը բեկումնային է դարձել դերասանի կարիերայում[3]։

2010 թվականին «Դժոխային կատուներ» հեռուստասերիալում ստացել է ֆուտբոլիստ Ջեյք Հերոուի դերը, իսկ «Կապրիկա» սերիալում՝ երկրորդական դեր[4]։ 2012 թվականին Քենեդին «Hallmark» ալիքի «Հաննայի օրենքը» հեռուստատեսային վեստերնում խաղացել է Դոք Հոլիդեյի դերը։ Նրա դերասանական խաղը դրական է գնահատվել Նյու Յորք Թայմս թերթի քննադատների կողմից (նրանք Քենեդիին համեմատել են Վել Քիլմերի հետ, որը Հոլիդեյի դերը խաղացել է «Թումսթոուն»-ում)[5]։ 2014 թվականին «Առանձնապես ծանր հանցագործություններ» սերիալի երրորդ եթերաշրջանում նկարահանվել է ոստիկանության պետ Շերոն Ռայդորի որդու՝ Ռոկիի դերում[6]։

2017 թվականին «Պողպատե աստղ» սերիալում նկարահանվել է կանադացի ոստիկան Նիկ Մակգիլենի դերում[2][3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 հֆ Այն, ինչ աչքը չի տեսնում More Than Meets the Eye: The Joan Brock Story բժշկական համալսարանի ուսանող
2004 հֆ Իմ մահից հետո While I Was Gone Դունկան
2004 հֆ Աղետի օր Category 6: Day of Destruction Էրիկ
2006 ֆ Հարված համակարգին Shock to the System Ուոլթեր
2007 ֆ Անտեսանելին The Invisible Մեթի
2009 ս Պայծառատես Psych Գարվին Քլեյթոն
Աստղային դարպասներ։ Տիեզերք SGU Stargate Universe բժիշկ Ուիլյամս
Թեժ կետ Flashpoint Ջասթին Ֆրեյզեր
Սմոլվիլի գաղտնիքը Smalville Ռոք Կրին, «Տիեզերական տղա» սուպերհերոս
Ապաստան Sanctuary Դերին Ուիլսոն
2010 ս Կապրիկա Caprica կադետ Օդին Սինքլեյր
2010-2011 ս Դժոխային կատուներ Hellcats Ջեյք Հերոու
2011 ս Միջնորդ Քեյթ Fairly Legal Թիմ Հեմոնդ
2012 հֆ Հաննայի օրենքը Hannah's Law Դոք Հոլիդեյ
2013 ֆ Վամպիրի գրկախառնություն Embrace of the Vampire Քրիս
2014 ս Մարտահրավեր Defiance Ջոզեֆ Միրչ
2014-2017 ս Առանձնապես ծանր հանցագործություններ Major Crimes Ռիկի Ռեյդոր
2015 ս Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին NCIS: Naval Criminal Investigative Service նախկին ծովային սպա Փիթեր Վուդրաֆ
2016 ս Դրդապատճառ Motive Քեմ Ռայլի՝ սպանված աղջկա ընկերը
2017-2019 ս Պողպատե աստղ Tin Star ոստիկան
2019 ս Հանուն ողջ մարդկության For All Mankind տիեզերագնաց Մայքլ Քլինզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Schmeichel, David. «Canadian actor Ryan Kennedy on the rise». Canoe.ca.
  2. 2,0 2,1 «SIMPLY JESSICA: Ryan Kennedy discusses his role in Amazon's 'Tin Star'». 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 5 May, 2018-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Cairns, Bryan (2016 թ․ հոկտեմբերի 26). «Ryan Kennedy on new series 'Tin Star', Canadianisms, and working with Tim Roth». The Gate. Վերցված է 5 May, 2018-ին.
  4. Jeffery, Morgan (2010 թ․ օգոստոսի 17). «Ryan Kennedy joins 'Hellcats' cast». Digital Spy. Վերցված է 5 May, 2018-ին.
  5. Genzlinger, Neil (2012 թ․ հունիսի 8). «Has Guns, Wears Dresses, Seeks Justice». The New York Times. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  6. Webb Mitovich, Matt (2014 թ․ հուլիսի 9). «Major Crimes Scoop: Meet Raydor's Son! (But What's His Take on Rusty?)». TVLine. Վերցված է 5 May, 2018-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայան Քենեդի» հոդվածին։