Ռամոն Ամայա Ամադոր (իսպ.՝ Ramón Amaya Amador,ապրիլի 29, 1916(1916-04-29)[1], Olanchito, Yoro Department, Հոնդուրաս - նոյեմբերի 24, 1966(1966-11-24)[1], Բրատիսլավա, Հունգարիայի թագավորություն), hոնդուրասցի արձակագիր, լրագրող, քաղաքական գործիչ, Հոնդուրասի կոմունիստական կուսակցության անդամ։

Ռամոն Ամայա Ամադոր
Ծնվել էապրիլի 29, 1916(1916-04-29)[1]
ԾննդավայրOlanchito, Yoro Department, Հոնդուրաս
Մահացել էնոյեմբերի 24, 1966(1966-11-24)[1] (50 տարեկան)
Մահվան վայրԲրատիսլավա, Հունգարիայի թագավորություն
Քաղաքացիություն Հոնդուրաս
Մասնագիտությունլրագրող, գրող և հեղինակ

Կենսագրություն

խմբագրել

Ռամոն Ամայա Ամադորը կրթություն է ստացել Լա Սեյբայում, աշխատել է Հոնդուրասի հյուսիսային ափին գտնվող բանանի պլանտացիաներում[2]։ Որպես արձակագիր իր նորաամուտը նշել է 1939 թվականին, 1941 թվականից զբաղվել է լրագրությամբ։ 1943 թվականի հոկտեմբերին նա Օլանսիտոյում հիմնել է «Alerta» շաբաթաթերթը։

1944 թվականին եղել է Հոնդուրասի կոմունիստների առաջնորդներից մեկը։ Քաղաքական հետապնդումներից խուսափելու համար թաքնվել է Գվատեմալայում, որտեղ համագործակցել է «Nuestro Diario» թերթի հետ և աջակցել Գվատեմալայի հեղափոխականների ձախակողմյան կառավարությանը՝ Յակոբո Արբենսային։ Մոտ 10 տարի աշխատել է գվատեմալական «Diario de Centro América», «El Popular Progresist»a և «Medioía» թերթերում։

Այս ժամանակահատվածում գրված նրա լավագույն աշխատությունը եղել է «Կանաչ բանտ» («Prisión verde») վեպը, որը երկար տարիներ արգելված է եղել Հոնդուրասում։ Վեպում հեղինակը նկարագրում է կյանքը հյուսիսային Հոնդուրասի բանանի պլանտացիաներում և այնտեղ աշխատողների գործադուլը։

1954 թվականի հունիսին Արբենցի կառավարության տապալումից հետո Ամադորը փախել է Արգենտինայի դեսպանատուն, այնուհետև քաղաքական ապաստան ստացել Արգենտինայում, որտեղ աշխատանքի է անցել հանրահայտ «Sarmient» թերթում։ 1957 թվականի մայիսին վերադարձել է Հոնդուրաս։

Աշխատել է «Խրոնիկա» («El Cronista») ամենօրյա բիզնես թերթում, Տեգուսիգալպայում հիմնադրել է «Vistazo» ամսագիրը։

Իշխանությունների ճնշմներից խուսափելու համար Հոնդուրասից տեղափոխվել է Պրահա, որտեղ աշխատանքի է անցել «Խաղաղություն և սոցիալիզմ» ամսագրում։

Նրա որդին՝ Կառլո Սամարա Ֆունը, տարիներ շարունակ աշխատել է հոր հետ[3]։

Ռամոն Ամայա Ամադորը մահացել է ավիավթարից, 1966 թվականին Բրատիսլավայում[4]։ 1977 թվականի սեպտեմբերին նրա աճյունը տեղափոխվել է Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպա։

Նրա մահից քսանհինգ տարի անց նրա գրական աշխատությունները հռչակվել ազգային մշակութային հարստություն[5]։

Ընտրանի

խմբագրել
  • Prisión Verde (1945).[6]
  • Amanecer (1947)
  • El indio Sánchez (1948)
  • Bajo el signo de la Paz (1952)
  • Constructores (1958)
  • El señor de la sierra (1957)
  • Los brujos de Ilamatepeque (1958)
  • Biografía de un machete (1959)
  • Destacamento Rojo (1960)
  • El camino de mayo (1963)
  • Cipotes (1963)
  • Con la misma herradura (1963)
  • Jacinta Peralta (1964)
  • Operación gorila (1965)
  • Los rebeldes de la villa de San Miguel (1966)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Ramón Amaya Amador». Արխիվացված է օրիգինալից 2023-02-27-ին. Վերցված է 2023-02-27-ին.
  3. Ramón Amaya Amador
  4. Aniversario de la muerte de Ramón Amaya Amador
  5. Obra inédita de Amaya Amador
  6. Ramón Amaya Amador, autor de la novela Prisión Verde.

Արտաքին հղումներ

խմբագրել