Ռամկավար ազատական կուսակցություն (Կանադա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռամկավար ազատական կուսակցություն (այլ կիրառումներ)

Ռամկավար ազատական կուսակցություն (արմտ. հայ.՝ Ռամկավար ազատական կուսակցութիւն, անգլ.՝ Armenian Democratic Liberal Party (Ramgavar), ֆր.՝ Parti libéral démocrate arménien (Ramgavar)), հայկական քաղաքական կազմակերպություն, հիմնվել է 1950-ական թվականներին որպես հիմնական կուսակցության մասնաճյուղ Կանադայում։

Ռամկավար ազատական կուսակցություն
ԵրկիրԿանադա Կանադա
ՀապավումՌԱԿ, Ռամկավար
Հիմնադրված1950-ական թվականներ
Տպագրական մարմին«Ապագա»
Վերադաս կազմակերպությունՌամկավար ազատական կուսակցություն

1963 թվականին Մոնրեալում բացել է «էոժեն Փափազյան» ակումբը, 1967 թվականին Տորոնտոյում՝ «Եսայի Յաղուբյան» ակումբը։ «Էոժեն Փափագյան» ակումբին կից գործում է Հայ իրավանց խորհուրդը, որը հաճախ համագործակցում է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ՝ համազգային նշանակության հարցերի հետապնդման և Ապրիլի 24-ի հիշատակի օրվա միջոցառումների առիթներով։ Կանադայի ՌԱԿ-ն ունի նաև մշակութային, երիտասարդական և այլ կառույցներ։ 1975 թվականից հրատարակում է «Ապագա» պաշտոնաթերթը։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայ Սփյուռք» հանրագիտարան, 2003