Ռամին Գուլուզադե

ադրբեջանցի պետական գործիչ

Ռամին Նամիգ օկլի Գուլուզադե (ադրբ.՝ Ramin Namiq oğlu Quluzadə, փետրվարի 1, 1977(1977-02-01), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[1][2]։

Ռամին Գուլուզադե
 
Կրթություն՝ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր փետրվարի 1, 1977(1977-02-01) (47 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ադրբեջան
 
Պարգևներ
«Պրոգրես» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ռամին Գուլուզադեն ծնվել է 1977 թվականին Բաքու քաղաքում։ 1993 թվականին Բաքվի Յասամալ շրջանի թիվ 167 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտ։ 1997 թվականին ավարտել է նույն ինստիտուտը։ 1999 թվականին ստացել է Տնտեսագիտության ինստիտուտի մագիստրոսի կոչում։

Տիրապետում է ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 2005–2015 թթ. - Աշխատել է Հեյդար Ալիևի հիմնադրամում։
  • 2015 −2016 թթ. - ԱՀ նախագահի հրամանագրով նա նշանակվել է ԱՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։
  • 2016–2017 թթ. - ԱՀ Նախագահի հրամանով նշանակվել է ԱՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։
  • 2017 թվականի փետրվարի 13-ին, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանով, նա նշանակվել է ԱՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար[3]։
  • 2014 թվականին ԱՀ նախագահի հրամանով նա պարգևատրվել է «Առաջադիմություն» մեդալով ՝ Հեյդար Ալիևի ժառանգությունը պաշտպանելու և խթանելու գործում արդյունավետ աշխատանքի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Minister of Transport, Communications and High Technologies of the Republic of Azerbaijan
  2. «Ռամին Գուլուզադե». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. R.N.Quluzadənin Azərbaycan Respublikasının nəqliyyat, rabitə və yüksək texnologiyalar naziri təyin edilməsi haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Sərəncamı