Ռաիչու (ճապ.՝ ライチュウ, անգլ.՝ Raichu), պոկեմոն, Nintendo և Game Freak ընկերություններին պատկանող Պոկեմոն խաղերի, մանգայի և անիմե սերիաների արարած։ Ռաիչուն պոկեմոն 1, որին կարելի է էվոլյուցիայի ենթարկել և դարձնել Պիկաչու։ Ռաիչուին ստեղծել է Քեն Սուգիմորին «Game Freak»-ի ստեղծողների թիմի հետ համատեղ։ Առաջին անգամ հայտնվել է «Pokémon Red and Blue» խաղերում, իսկ այնուհետև նաև՝ տարբեր մերչենդայզերում, սփին-օֆֆներում, ֆրանշիզայի անիմացիոն և տպագիր ադապտացիաներում։ Ռաիչուն պատկանում է պոկեմոնների էլեկտրական տիպին և ի վիճակի է իր մարմնի վրա պահել 100 հազար վոլտ էլեկտրականություն։

Ռաիչու

Պոկեմոնների ցանկ
Պիկաչու → Ռաիչու (#026) → Սենդշարյու
Անգլերեն անունRaichu
Ճապոներեն անունライチュウ
Տեսքմուկ
Հասակ0,8 մետր մ
Քաշ30 կգ կգ
Նախորդ զարգացումՊիկաչու
Հաջորդ զարգացումչկա

Արձագանք և կարծիքներ խմբագրել

Խաղում իր առաջին հայտնվելուց հետո Ռաիչուն քննադատների կողմից ընդհանուր առմամբ դրական է ընդունվել։ Chicago Sun-Times թերթը Ռաիչուին անվանել է՝ իր «սիրելի»[1]։ Լորեդանա Լիպերինին` «Generazione Pókemon: i bambini e l’invasione planetaria dei nuovi» գրքի հեղինակը, նշել է այն փաստը, որ Ռաիչուն այնքան հայտնի չէ, ինչքան Պիկաչուն[2]։ Ռայան Օմեգան` «Anime Trivia Quizbook: From Easy to Otaku Obscure, 1-ին էպիզոդ»-ի հեղինակը, գրել է, որ Ռաիչուն այնքան լավը չէ իր կարծիքով այն բանի համար, որ անիմեի մեջ Էշը չէր ցանկանում, որ Պիկաչուն էվոլյուցիայի արդյունքում դառնա Ռաիչու[3]։ Պիեր Բրունոն` «La culture de l’enfance à l’heure de la mondialisation»-ի հեղինակը, անիմեում Պիկաչուի և Ռաիչուի պայքարը համեմատել է Դավիթի և Գողիաթի բիբլիական պատմության հետ[4]։ IGN-ը գրել է, որ չնայած Ռաիչուի չափ հաճելի չէ, սակայն նա ունի այլ լավ հատկություններ[5]։ IGN-ի խմբագիր «Pokémon of the Day Chick»-ը նշել է, որ Ռաիչուին «սիրում են շատերը, իսկ ատում` էլ ավելի շատ»։ Ինչպես նաև նա գրել է, որ Ռաիչուի հանդեպ ատելությունը այնքան ուժեղ չէ, ինչքան Պիկաչուի հանդեպ ատելությունը և որ Ռաիչուն «հիմար տեսք ունի»[6]։ GamesRadar կայքի խմբագիր Բրեթ Էլսթոնը նկատել է, որ Պիկաչուի հանդեպ մեծ ուշադրության պատճառով «հեշտ է մոռանալ Ռաիչուի գոյության մասին»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Skertic, Annie (2000 թ․ ապրիլի 23). «New Pokemon to hit TV». Chicago Sun-Times.
  2. Generazione Pókemon: i bambini e l ... — Google Books. Books.google.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. Anime trivia quizbook: from easy to ... — Google Books. Books.google.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. La culture de l'enfance ŕ l'heure de ... — Google Books. Books.google.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «Pokemon Red Version Guide/Walkthrough — GB, Game Boy Walkthrough — IGN». Guides.ign.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «Pokemon Crystal Version Pokemon of the Day: Raichu (#26) — IGN FAQs». Faqs.ign.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. «The complete Pokemon RBY pokedex, part 3, Pokemon Diamond/Pearl DS Features». GamesRadar. 2010 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաիչու» հոդվածին։