Ռազմիկ Տոնյան
Ռազմիկ Տոնյան (Ռազմիկ Գևորգի Բեկլարյան, գրական անուն է դարձրել իր տոհմական Միլիտոնյան ազգանվան երկրորդ մասը) (ապրիլի 22, 1934 կամ 1933, Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[Նշում 1]), հայ բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։
Ռազմիկ Տոնյան | |
---|---|
Ծննդյան անուն | Ռազմիկ Գևորգի Բեկլարյան |
Ծնվել է | ապրիլի 22, 1934 (90 տարեկան) կամ 1933 |
Ծննդավայր | Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | ՀԽՍՀ Մշակույթի նախարարություն |
Ռազմիկ Տոնյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՌազմիկ Տոնյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 22-ին, ՀԽՍՀ Հրազդանի շրջանի Մաքրավանք գյուղում (այժմ՝ Հրազդան քաղաքի շրջագծի մեջ)[1]։ Ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական երկամյա բարձրագույն դասընթացները։ 1957-1960 թվականներին դասավանդել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան դպրոցում։ 1960-1963 թվականներին որպես խմբագիր աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության հրատարակչութիունների և պոլիգրաֆ արդյունաբերության գլխավոր վարչությունում, 1963-1967 թվականներին՝ մամուլի պետական կոմիտեում։ 1969-1974 թվականներին եղել է Արարատի «Արարատ» շրջանային թերթի խմբագիր, 1974-1977 թվականներին՝ Հայհրատպետկոմի քաղաքական-գեղարվեստական գրականության բաժնի պետ, 1977-1978 թվականներին՝ «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ։ 1978 թվականից եղել է «Սովետական գրող» հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ[2]։
Երկեր
խմբագրելՆշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 465։
- ↑ Տոնյան, Ռազմիկ Գևորգի (1958). Տարոնցի, Սողոմոն (ed.). Իրիկնային նվագներ։ Բանաստեղծություններ. Առաջին գիրք. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
- ↑ Տոնյան, Ռազմիկ Գևորգի (1963). Ումառյան, Սերգեյ Հովհաննեսի (ed.). Անավարտ խոստովանություն։ Բանաստեղծություններ. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռազմիկ Տոնյան» հոդվածին։ |