Ռազմիկ Բաքիրյան
Ռազմիկ Մահմուդի Բաքիրյան (նոյեմբերի 22, 1973 - հոկտեմբերի 14, 1992), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։
Ռազմիկ Բաքիրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1973 |
Մահացել է | հոկտեմբերի 14, 1992 (18 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելՌազմիկ Բաքիրյանը ծնվել է 1973 թ.-ի նոյեմբերի 22-ին Արմավիրի շրջանի Նալբանդյան գյուղում։ 1981-91 թթ. սովորել և ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցիը, ապա աշխատել գյուղում։ 1992 թ. Ռ. Բաքիրյանը զորակոչվել է ծառայել նորաստեղծ հայկական բանակում։ Նորակոչիկ զինվորը մասնակցել է Լաչինի միջանցքի բացման թեժ մարտերին։ Ռ. Բաքիրյանը զոհվել է Լաչինում 1992 թ. հոկտեմբերի 14-ին՝ տակավին չբոլորած 19 տարին։ Նրա դին հողին է հանձնվել Նալբանդյան գյուղի գերեզմանատանը։ Ռ. Մ. Բաքիրյանը ամուսնացած չէր։ Նա իր յոթ եղբայրներից չորրորդն էր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության