Ռազմական տնտեսագիտություն

Ռազմական տնտեսագիտությունը ռազմական գիտության բաղկացուցիչ մասերից մեկն է[1]։ Երբեմն այն անվանում են Ռազմական տնտեսություն, որպես գիտության ճյուղ, որը ճիշտ անվանում չէ և շփոթի տեղիք է տալիս։

Ռազմական տնտեսագիտությունը ուսումնասիրում է պատերազմական կամ ռազմական, մարտական գործողությունների, զինված բախումների, հակամարտությունների և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը, հակամարտող պետությունների կամ նրանց դաշնախմբերի ռազմատնտեսական ներուժի կամ ռազմատնտեսական պոտենցիալի համադրման գնահատման և համադրման հարցերը, ազգային կամ ժողովրդական տնտեսության զորահավաքային նախապատրաստության և անհրաժեշտության դեպքում այն ռազմական դրության անցնելու ձևերի ու եղանակների որոշումը, ռազմական տնտեսության գործառնության համակարգի և ռազմական նպատակների ուղղորդվող ռեսուրսների օգտագործման արդյունավետության և այլ նմանատիպ հարցերը։

Ռազմական տնտեսագիտությունը որպես գիտություն իրենից ներկայացնում է այն տնտեսական գործընթացների ու երևույթների մասին գիտելիքների համակարգ, որոնք սերտորեն կապված են ընդհանրապես տնտեսագիտության և ռազմագիտության հետ։

Ռազմական տնտեսագիտության ուսումնասիրման հիմնական առարկան հետևյալ երևույթների տնտեսական հիմքերի ուսումնասիրությունն է։ Մասնավորապես՝

«Ռազմական տնտեսագիտություն» գիտաճյուղի և ուսումնական առարկայի բաղադրակազմը

խմբագրել

Առաջարկվող տարբերակ.

  • Տնտեսագիտական տեսության հիմունքներ,
    • Տնտեսագիտական տեսության ներածություն,
      • Տնտեսագիտական տեսության առարկա և մեթոդ,
      • Տնտեսագիտական մտքի զարգացման հիմնական փուլերն ու ուղղությունները,
      • Տնտեսագիտական գիտելիքների կարևորությունը սպայական կադրերի համար,
    • Տնտեսական գործունեության կազմակերպման ձևերը,
      • Տնտեսավարման հիմնական ձևերը,
      • Շուկան, նրա դերը և գործառույթները խառը տնտեսությունում,
      • Արդիական տնտեսական կարգեր,
      • Գլոբալացման՝ համընդգրկայնացման և տնտեսական ինտեգրման հիմնախնդիրը,
  • Միկրոտնտեսության հիմունքներ,
    • Պահանջարկի և առաջարկի տեսության հիմունքները,
      • Պահանջարկն ու առաջարկը շուկայի մեխանիզմում,
      • Պահանջարկի ու առաջարկի փոխգործողությունը,
      • Պահանջարկի ու առաջարկի գնային էլաստիկություն,
    • Սպառողական վարքի հիմունքներ,
      • Սպառողների օգտակարությունն ու նախապատվությունները,
      • Սպառողի օպտիմալ ընտրությունը,
    • Ֆիրման շուկայական տնտեսությունում,
    • Ֆիրմայի արտադրությունը և վնասները (թերությունները)
      • Արտադրություն և արտադրական գործառույթ հասկացությունը,
      • Ֆիրմայի վնասներն ու եկամուտները,
    • Մրցակցությունն ու մենաշնորհը շուկայում։
      • Շուկայական տնտեսական կառուցվածքների տիպերը, Ֆիրման լիակատար մրցակցության պայմաններում,
      • Ֆիրման ոչ լիակատար մրցակցության պայմաններում։ Մենաշնորհ։
      • Մենաշնորհային մրցակցություն և օլիգոպոլիա,
    • Աշխատանքի շուկա, աշխատավարձ և զբաղվածություն.
      • Աշխատանքի շուկա, աշխատանքի պահանջարկ և առաջարկ, զբաղվածություն.
      • Աշխատավարձը և նրա կառուցվածքը Հայաստանի տնտեսությունում.
      • Աշխատավարձը և նրա կառուցվածքը Ռուսաստանի տնտեսությունում.
      • Աշխատավարձը և նրա կառուցվածքը ԱՄՆ-ի տնտեսությունում.
      • Աշխատավարձը և նրա կառուցվածքը Չինաստանի տնտեսությունում.
      • Աշխատավարձը և նրա կառուցվածքը Գերմանիայի տնտեսությունում.
      • Աշխատավարձը և նրա կառուցվածքը Ճապոնիայի տնտեսությունում.
    • Կապիտալի և հողի շուկա.
      • Կապիտալի շուկա, դրույքաչափ և ներդրումներ.
      • Հողի շուկա և հողային վարձատոկոս.
    • Պետության տնտեսական դերը.
      • Շուկայի ձախողումները և պետության տնտեսական նպատակները.
      • Պետության տնտեսական գործառույթները և կառավարության խնդիրները.
  • Մակրոէկոնոմիկայի հիմունքներ.
    • Ազգային տնտեսություն.
      • Մակրոէկոնոմիկան որպես տնտեսագիտության բաղկացուցիչ մաս.
      • Հիմնական մակրոէկոնոմիական ցուցանիշները.
      • Ազգային հաշիվների համակարգը.
    • Մակրոէկոնոմիական հավասարակշռություն.
      • Սպառումը, խնայողությունները և ներդրումները ազգային տնտեսությունում.
      • «Եկամուտներ — ծախսեր» մակրոէկոնոմիական մոդելը. բազմապատկիչ՝ մուլտիպլիկատոր.
      • Համախառն պահանջարկ և համախառն առաջարկ. Հավասարակշռությունն ապրանքային շուկայում.
    • Փող և փողա-վարկային համակարգ.
      • Փող և փողաշրջանառություն.
      • Փողային շուկա. Հավասարակշռությունը փողային շուկայում.
      • Բանյաին համակարգ և վարկա-փողային քաղաքականություն.
      • Ինֆլյացիա. արժեզրկումը և նրա տեսակները.
    • Ֆինանսական համակարգ և բյուջետա-հարկային քաղաքականություն.
      • Ֆինանսներ. պետական բյուջե.
      • Պետական ծախսեր և հարկեր.
      • Ֆինանսական շուկա, նրա նախանշանակումը և կառուցվածքը.
    • Տնտեսական աճ և նրա ցիկլեր.
      • Տնտեսական աճի և զարգացման տեսական հիմքեր.
      • Տնտեսական աճ և նրա տիպեր.
      • Տնտեսության զարգացման ցիկլայնություն.
  • Համաշխարհային տնտեսության տարրեր.
    • Միջազգային տնտեսական հարաբերություններ.
      • Համաշխարհային տնտեսություն և համաշխարհային շուկա
      • Տնտեսական համագործակցության ձևերը համաշխարհային տնտեսության համակարգում.
      • Միջազգային արժեթղթային՝ վալյուտային հարաբերություններ.
  • Անցումային վիճակը և գործընթացները ազգային տնտեսություններում.
    • Անցումային գործընթացը Հայաստանի Հանրապետության ազգային տնտեսությունում.
      • Անցումային վիճակի էությունը և գործառույթները.
      • Անցումային գործընթացների յուրահատկությունները Հայաստանի տնտեսությունում.
      • Հայաստանի ազգային տնտեսության կառուցվածքային փոփոխությունների ուղղությունները.
      • Անցումային գործընթացը և պաշտպանունակությունը.
  • Ռազմական տնտեսության հիմունքներ, պետության ռազմական հզորության տնտեսական ապահովում.
    • Պետության ռազմական հզորության և ռազմական տնտեսության փոխադարձ կապը.
      • Ռազմական անվտանգությունը որպես Հայաստանի ազգային անվտանգության բաղադրատարր.
      • Ռազմական հզորություն և ռազմատնտեսական ներուժ (ռազմատնտեսական պոտենցիալ).
      • Ռազմական տնտեսությունը ազգային տնտեսության կառուցվածքում.
    • Ռազմատնտեսական գործընթացը և նրա արդյունավետությունը.
      • Ռազմատնտեսական գործընթացի կառուցվածքը.
      • Ռազմատնտեսական գործունեության արդյունավետությունը.
      • Ռազմատնտեսական վերլուծության տեսակները և մեթոդները.
    • Ռազմական շուկան և նրա գործառնության առանձնահատկությունները.
      • Ռազմական շուկան խառը տնտեսության կառուցվածքում.
      • Ներքին ռազմական շուկային գործառնության առանձնահատկությունները.
      • Պետական պաշտպանական պատվերը և ռազմական կոնտրակտացիայի՝ պայմանագրերի կնքման համակարգը.
      • Ռազմական արտադրության համաշխարհային շուկան.
  • Պետության ռազմատնտեսական քաղաքականությունը.
    • Պետության պաշտպանունակության տնտեսական ապահովումը.
      • Պետության պաշտպանունակության տնտեսական ապահովման էությունը.
      • Պետության պաշտպանունակության տնտեսական ապահովոըւմը՝ որպես ռազմական անվտանգության գործոն.
      • Ռազմական արտադրության կոնվերսիան.
      • Տնտեսական զորահավաքման հիմնախնդիրներ.
    • Ռազմատնտեսական պահանջմունքների ֆինանսական ապահովում.
      • Տնտեսական անկայունության ազդեցությունը ռազմատնտեսական պահանջմունքների բավարարման վրա.
      • Պետական բյուջեն՝ որպես ռազմական ֆինանսավորման աղբյուր.
      • Ռազմական բյուջեի ձևավորումն ու օգտագործումը.
      • Ազգային պաշտպանության ֆինանսավորումը.
    • Ռազմա-տնտեսական գործունեության իրավական կարգավորումը.
    • Պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) կառավարման տեսական հիմունքները.
      • Պետության ուժային կառույցների լոգիստիկայի (թիկունքային ապահովման) ղեկավարման համակարգի կազմակերպման տնտեսական առանձնահատկությունները թիկունքային ապահովման միջգերատեսչական միասնականացված համակարգի պայմաններում.
      • Տնտեսական և ռազմաքաղաքական պայմանների ազդեցությունը պետության ուժային կառույցների լոգիստիկայի (թիկունքային ապահովման) ղեկավարման համակարգի ստեղծման և գործառնության վրա.
    • Պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) տնտեսությունը որպես ռազմատնտեսական համակարգ.
      • Պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) տնտեսությունը որպես ռազմատնտեսական համակարգ, նրա բնութագրիչ գծերը.
      • Տնտեսական օրենքները, դրանց գործողությունը և օգտագործումը պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) տնտեսության ոլորտում.
      • Պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) տնտեսության ոլորտի աշխատանքը և նրա արտադրանքի առանձնահատկությունները.
      • Պետության զինված ուժերի և այլ զորքերի լոգիստիկայի (թիկունքային ապահովման) տնտեսության գործունեության տնտեսական արդյունավետության բարձրացման արդիական մեթոդները։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Լրացուցիչ գրականություն

խմբագրել
  • Moeller, Susan. (1999). "Compassion Fatigue", Compassion Fatigue: How the Media Sells Disease, Famine, War and Death. New York & London: Routledge. 6 - 53.
  • Goldstein, Joshua S. (2001). War and gender: How gender shapes the war system and vice versa. Cambridge: Cambridge University Press.
  • Le Billon, Dr. Philippe (2005) Geopolitics of Resource Wars: Resource Dependence, Governance and Violence. London: Frank Cass, 288pp.
  • Roosevelt, Franklin Delano. "The Great Arsenal of Democracy".
  • Durham, Robert. "Supplying the Enemy: The Modern Arms Industry & the Military–Industrial Complex". Google Books. Lulu.com, 2015. Retrieved 1 August 2015.
  • Jump up to: a b c d e Henretta, Edwards, Self, James A., Rebecca, Robert O. (2011). America's History. New York: Bedford/St. Martin's. pp. 672+.
  • Creel, George (1920). How We Advertised America: The First Telling of the Amazing Story of the Committee on Public Information That Carried the Gospel of Americanism to Every Corner of the Globe. New York: Harper and Bros. pp. 84–88, 90–92.
  • Tassava, Christopher. "The American Economy During World War II". EH.net. Retrieved 2012-04-04.
  • Blum, Matthias (December 2011). "Government Decisions Before and During the First World War and the Living Standards in Germany During a Drastic Natural Experiment". Explorations in Economic History. 48 (4): 556–567. doi:10.1016/j.eeh.2011.07.003. Retrieved 2012-03-27.
  • Trueman, Chris. "The Nazis and the German Economy". History Learning Site. HistoryLearningSite.co.uk. Retrieved 2012-04-18.
  • Boldorf, Marcel; Scherner, Jonas (April 2012). "France's Occupation Costs and the War in the East: The Contribution to the German War Economy, 1940-4" (PDF). Journal of Contemporary History. 47 (2): 291–316. doi:10.1177/0022009411431711. Retrieved 2012-04-25.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Կաղապար:Ռազմական գործ Կաղապար:Տնտեսություն

Աղբյուրներ

խմբագրել