Ռազմական շքերթներ Բաքու քաղաքում

Այս հոդվածում ներառված են միայն այն ռազմական շքերթները, որոնք սկսած 1918 թվականից տեղի են ունեցել Բաքու քաղաքում։

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն խմբագրել

1919 թվական խմբագրել

Առաջին ռազմական շքերթը Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի է ունեցել 1919 թվականի մայիսի 28-ին ի նշան ԱԴՀ-ի կազմավորման։ Շքերթը կայացել է ներկայումս Թանգարանային կենտրոնի շրջակայքում[1][2]։

Ադրբեջանի Հանրապետություն խմբագրել

1992 թվական խմբագրել

Բաքվի պատմության երկրորդ և Ադբեջանի Հանրապետության պատմության առաջին շքերթը անց է կացվել 1992 թվականի հոկտեմբերի 9-ին։ Շքերթը կայացել է Ազատության հրապարակում ի նշան Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման[3]։

2008 թվական խմբագրել

Հերթական շքերթը կայացել է 2008 թվականի հունիսի 26-ին ի նշան ազգային բանակի կազմավորման 90 ամյակի։ Շքերթին մասնակցել է 4500 զինծառայող և մի քանի տասնյակ տարբեր տիպի զինվորական տեխնիկա։

2011 թվական խմբագրել

Երրորդ շքերթը կայացել է 2011 թվականի հունիսի 26-ին, որը նվիրված էր Ադրբեջանի անկախության 20 ամյակին, որին մասնակցել է մոտ 6000 զինծառայող։

2013 թվական խմբագրել

2013 թվականի հունիսի 6-ին Ադրբեջանում տեղի ունեցավ չորրորդ շքերթը, որը նվիրված էր ազգային բանակի կազմավորման 95 ամյակին։

2018 թվական խմբագրել

2018 թվականին Բաքվում անց է կացվել երկու ռազմական շքերթ։ Առաջինը կայացել է հունիսի 26-ին, որը նվիրված էր ազգային բանակի 100 ամյակին, շքերթին մասնակցել է 4000 զինվորական, 240 միավոր ռազմական տեխնիկա և 70 ինքնաթիռ, ինչպես նաև մասնակցում էին թուրքական բանակի զորամիավորումներ և թուրքական բանակի F-16 կործանիչներ[4][5].

2018 թվականի երկրորդ զորահանդեսը կայացել է սեպտեմբերի 15-ին, որը նվիրված էր Կովկասի իսլամական բանակի կողմից Բաքվի ազատագրման հերթական տարեդարձին։ Զորահանդեսին մասնակցել են Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը[6][7][8][9]. Թուրքական զինված ուժերի «Մեխտերան» անսամբլը կատարել է ադրբեջանական «Ասկերի մարշ» ստեղծագործությունը[10]։

2020 թվական խմբագրել

2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացավ ռազմական շքերթ ի նշան Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի[11][12]։ Շքերթին մասնակցել է ավելի քան 3000 զինծառայող և մոտ 150 միավոր ռազմական տեխնիկա, որոնց թվում առկա էր ՊԲ-ից որպես ռազմավար վերցված զինտեխնիկա[13]։ Շքերթին որպես հյուր հրավիրված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Отмечается 97-я годовщина со дня создания Вооруженных сил Азербайджана» (ռուսերեն). azertag.az. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  2. «Azərbaycanda ilk hərbi PARAD... - FOTOLAR» (ադրբեջաներեն). www.sherg.az. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  3. Xeyrulla Xəyal (2016 թ․ հոկտեմբերի 9). «9 ОКТЯБРЯ 1992 Г. В БАКУ СОСТОЯЛСЯ ПЕРВЫЙ ВОЕННЫЙ ПАРАД НАЦИОНАЛЬНОЙ АРМИИ» (ռուսերեն). газета ОЧАГ (OCAQ) Самара. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Military parade held in Baku» (անգլերեն). Jaoics.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Парад в Баку: турецкие самолеты и слова Алиева о факторе силы» (ռուսերեն). Regnum. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  6. «Президент Турции прибыл в Азербайджан». Анадолу. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  7. «Прошел парад, посвященный 100-летию освобождения города Баку В параде приняли участие Президент Ильхам Алиев и Президент Реджеп Тайип Эрдоган ОБНОВЛЕНО 3» (ռուսերեն). azertag.az. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  8. «Великолепный парад в Баку – ФОТОРЕПОРТАЖ». oxu.az. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  9. «Военный парад в Баку» (ռուսերեն). MediaRepost - главные новости часа. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  10. «Прошел парад, посвященный 100-летию освобождения города Баку В параде приняли участие Президент Ильхам Алиев и Президент Реджеп Тайип Эрдоган ОБНОВЛЕНО ВИДЕО» (ռուսերեն). azertag.az. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  11. «В Баку 10 декабря пройдет военный парад». РИА Новости (ռուսերեն). 20201205T1724. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Военный парад пройдёт в Баку 10 декабря». NEWS.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «На параде «великой победы» в Баку Алиеву и Эрдогану показали армянские «Грады»». ВЗГЛЯД.РУ (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  14. «На площади Азадлыг в Баку прошел парад, посвященный Победе в Отечественной войне». ru.president.az (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել