Ռազմական հեղաշրջում Սուդանում (2021)

Ռազմական հեղաշրջում Սուդանում, տեղի է ունեցել 2021 թվական հոկտեմբերին 25-ին։ Հեղաշրջման ընթացքում առնվազն 5 բարձրաստիճան անձ է ձերբակալվել, այդ թվում՝ վարչապետ Աբդալա Համդուկը[1][2][3][4]։ Քաղաքացիները հայտնել են երկրում բջջային կապի և ինտերնետի հասանելիության արգելափակման մասին[5][6]։

Ռազմական հեղաշրջում Սուդանում
Թվականհոկտեմբերի 25, 2021
Մասն է2019 Sudanese transition to democracy?
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

Հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմի սահմանման և կառավարության լուծարման մասին[7][8]։

Նախադրյալներ խմբագրել

2019 թվականի ռազմական հեղաշրջումն ու ժողովրդավարությանն անցումը խմբագրել

Նախագահ Օմար ալ-Բաշիրը, որը ղեկավարում էր երկիրը 1989 թվականի պետական հեղաշրջման պահից ի վեր, 2019 թվականին մի քանի շաբաթվա ցույցերից հետո զինվորականների կողմից տապալվել է։ Ցուցարարները «ազատության և փոփոխությունների ուժերի» կողմնակիցներ են եղել, որոնք համաձայնել են իշխանությունը բաժանել զինվորականների հետ, ինչի արդյունքում ստեղծվել է Սուդանի սուվերեն խորհուրդը[9]։

Ռազմական հեղաշրջման փորձը 2021 թվականի սեպտեմբերին խմբագրել

2021 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ։ Տեղեկատվության նախարարի խոսքով՝ հանցագործները «նախկին ռեժիմի կողմնակիցներ են», որոնք փորձել են վերահսկողության տակ վերցնել պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունների շենքերն ու կենտրոնական ռազմական հրամանատարությունը։ Միջադեպից հետո ձերբակալվել է 40 ոստիկան[10][11][12]։

Այդ ժամանակից ի վեր լարվածությունը զինվորականների և քաղաքացիական անձանց միջև աճել է, քանի որ ռազմական առաջնորդները սկսել են բարեփոխումներ պահանջել «ազատության և փոփոխությունների ուժերի» կողմից և կոչ են արել պաշտոնաթող լինել նախարարների կաբինետից[13]։

Բողոքի ցույցերը 2021 թվականի հոկտեմբերին խմբագրել

Հոկտեմբերի 16-ին ցուցարարները դուրս են եկել փողոց՝ պահանջելով իշխանափոխություն։ Նրանք կոչ են արել ինքնիշխան խորհրդի նախագահ գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանին՝ գրավել երկրի նկատմամբ վերահսկողությունը[13]։

Հոկտեմբերի 21-ին ռազմական ցուցարարները նստացույց են անցկացրել նախագահական պալատի մոտ, մինչդեռ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ի պաշտպանություն անցումային կառավարության[14]։

Հոկտեմբեր 24-ին ցուցարարները փակել են Խաթումի հիմնական ճանապարհները։ Անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել ամբոխը ցրելու համար[15]։

Իրադարձությունների ընթացքը խմբագրել

2021 թվականի հոկտեմբերի լույս 25-ի գիշերը սուդանցի զինվորականները կալանավորել են Սուդանի առնվազն հինգ բարձրաստիճան պետական գործիչների։ Ավելի ուշ հաղորդվել էր Սուդանում ինտերնետի և բջջային կապի զանգվածային անջատումների մասին[5][6][16][17]։

Reuters գործակալության հաղորդմամբ՝ վկայակոչելով ականատեսներին, հեղաշրջման ժամանակ Խարթումի փողոցներ են դուրս եկել արագ աջակցության ուժերի մարտիկները[1]։

Հոկտեմբերի 25-ին գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հայտարարել է արտակարգ դրության և կառավարության ու սուվերեն խորհրդի լուծարման մասին[7][8][18]։ Հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ երկիրը կղեկավարի նոր տեխնոկրատական կառավարությունը միչև հաջորդ ընտրությունները, որոնք տեղի կունենան 2023 թվականի հուլիսին[19]։

Ձերբակալություններ խմբագրել

Սաուդյան Al Hadath TV հեռուստաընկերության տվյալներով՝ զինված ուժերը վարչապետ Աբդալա Համդուկին տնային կալանքի են ենթարկել իր տան պաշարումից հետո[4][20]։ Արդյունաբերության նախարար Իբրահիմ ալ Շեյխը, Խարթումի նահանգապետ Այման Հալիլը և տեղեկատվության նախարար Համզա Բահլուլը նույնպես կալանավորվել են[20]։

Ձերբակալվել են նաև կառավարող սուվերեն խորհրդի անդամներ Մոհամեդ ալ-Ֆակին և Ֆեյսալ Սալեհը՝  վարչապետի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդականը[1]։

Ավելի ուշ հաղորդագրություններում ասվում էր, որ դրանք տեղափոխվել են անհայտ վայր, և պարզ չէ, թե արդյոք նրանց մեջ Համդուկը կա[21]։ Ականատեսների խոսքով՝ զինվորականները տեղակայված են ամբողջ մայրաքաղաքում՝ սահմանափակելով քաղաքացիական անձանց տեղաշարժը։ Միջազգային չվերթները դադարեցվել են Խարթումի օդանավակայանի փակումից հետո[17]։

Ինտերնետ և բջջային կապի խափանումներ խմբագրել

Միջադեպից անմիջապես հետո միջազգային դիտորդական խմբերը հայտնել են Սուդանում ինտերնետի զանգվածային անջատումների մասին։ Այդ խափանումները հետագայում հաստատվել են Սուդանի տեղեկատվության նախարարության կողմից[11]։

Հաղորդվում է նաև բջջային կապի խափանումների մասին[5][6]։

Բողոքի ցույցեր հեղաշրջման դեմ խմբագրել

Ռազմական հեղաշրջման դեմ հանդես եկող քաղաքացիները դուրս են եկել Խարթումի փողոցներ։ Աբդալլահ Համդուկը, որը ձերբակալվել է հեղաշրջման ընթացքում, կոչ է արել դուրս գալ ցույցերի[22]։

Զինվորականները կրակ են բացել ցուցարարների վրա։ Զոհվել է 7 մարդ, 140-ը վիրավորվել են[23][24][25]։

Հետագա իրադարձությունները խմբագրել

2021 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը հայտարարել է, որ վարչապետ Համդուկն իր տանը գտնվում է «որպես հյուր, որպեսզի պաշտպանի նրան քաղաքական ուժերի կողմից իր վրա դրված սահմանափակումներից»։ Ավելի ուշ նույն օրը հաղորդվել էր, որ Համդուկը տուն է վերադարձել[26]։

2021 թվականի հոկտեմբերի 30-ին Խարթումում և այլ քաղաքներում տեղի ունեցան բազմահազարանոց բողոքի ցույցեր ռազմական հեղաշրջման դեմ։ Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ցուցարարները բարիկադներ են կառուցել Խարթումի մի շարք շրջանների մուտքի մոտ՝ անվտանգության ուժերին խանգարելու նպատակով։ Նույն օրը Սուդանի բժիշկների Կենտրոնական կոմիտեն հայտնել է, որ երեք ցուցարարներ սպանվել են բախումների ընթացքում։ Ռազմական իշխանությունները սահմանափակել են երկրի ներսում տեղաշարժը, ինչպես նաև անջատել են համացանցի և կապի այլ միջոցների հասանելիությունը[27][28][29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Sudan's army detains PM and other civilian leaders in coup attempt». the Guardian (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Арестованный премьер Судана Хамдук призвал граждан «защищать революцию»». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «В Судане начался военный переворот». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «Министерство информации Судана подтвердило сообщения о задержании министров». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Похищение премьера, задержание министров и политических лидеров: что известно о попытке военного переворота в Судане». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 Глеб Гладков (2021 թ․ հոկտեմբերի 25). «Столица Судана оказалась без связи и интернета в ходе переворота». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. 7,0 7,1 «Лидер Судана объявил о введении ЧП и роспуске Суверенного совета и кабмина». ТАСС. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. 8,0 8,1 «"Это военный переворот". Армия Судана арестовала переходное правительство и объявила чрезвычайное положение». BBC News Русская служба (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. «Sudan on the brink amid scramble for democracy». BBC News. 2021 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. «СМИ: за попыткой переворота в Судане стоят офицеры из числа сторонников экс-президента». ТАСС. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. 11,0 11,1 «Sudan's military takes power in coup, arrests prime minister». ABC News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. «Sudanese government official says failed coup plotters were from Bashir regime». CNN. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  13. 13,0 13,1 «Sudan: Protesters demand military coup as crisis deepens». BBC News. 2021 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. «Crowds take to Sudan's streets after calls for rival protests». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  15. «Security forces fire tear gas to disperse protesters in Khartoum». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  16. «Sudan's civilian leaders arrested - reports». www.msn.com. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  17. 17,0 17,1 «Sudan Officials Detained, Communication Lines Cut in Apparent Military Coup». Bloomberg.com. 2021 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  18. «'Utterly unacceptable': World reacts to Sudan 'coup'». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  19. «Live: Sudan's General Burhan dissolves government, declares state of emergency». France 24 (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  20. 20,0 20,1 «Sudan security forces arrest PM Hamdok, civilian leaders». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  21. «Sudan military dissolves government, arrests PM in 'coup'». South China Morning Post (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  22. «В Судане начались уличные протесты из-за госпереворота». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  23. «Во время протестов в Судане погибли семь человек». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  24. «Sudan coup: Seven protesters killed and dozens injured». BBC. 2021 թ․ հոկտեմբերի 26.
  25. Лейсан Давлетшина (2021 թ․ հոկտեմբերի 25). «Военные в Судане открыли стрельбу по участникам протеста». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.
  26. «СМИ: премьер-министр Судана Хамдук вернулся домой». ТАСС (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  27. «Переворот в Судане: тысячи людей протестуют против захвата власти военными, трое убиты». Би-би-си (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
  28. «В столице Судана на акции протеста собрались тысячи людей». Интерфакс (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.
  29. «Протесты в Судане: новые жертвы». Euronews (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 1-ին.