Ռազալի Էնդուն (մալայերեն՝ Haji Razali Bin Endun ), մարտի 7, 1942(1942-03-07) - հունվարի 12, 2017(2017-01-12)), մալայզացի գրող։

Ռազալի Էնդուն
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1942(1942-03-07)
Մահացել էհունվարի 12, 2017(2017-01-12) (74 տարեկան)
Քաղաքացիություն Մալայզիա
Մասնագիտությունգրող
 Razali Endun Վիքիպահեստում

Կենսագրության քննադատություն խմբագրել

Ավարտել է Մալակկայի միջնակարգ դպրոցը։ Առևտրի ոլորտում զբաղվել է փոքր բիզնեսով։ Նա Մալայզիայի նախկին փոխվարչապետ Անվար Իբրահիմի բարեփոխումների շարժման կողմնակիցն էր[1]։ 2011 թվականին հանդես է եկել ի պաշտպանություն Աբդուլահ Հուսեյնի «Ինտերլոկ» վեպի, որը հանվել է 2010 թվականին միջնակարգ դպրոցների աշակերտների համար պարտադիր գրականության ցանկից[2]։

Ստեղծագործություն խմբագրել

Սկսել է գրել 1960-ականներից. տպագրվել է առաջատար գրական ամսագրերում և թերթերում։ 1999-2000 թվականներին եղել է «Թամադուն» («Քաղաքակրթություն») ամսագրի խմբագիր ։ Սուր սոցիալական վիպակներում բարձրացվում են ժամանակակից Մալայզիայի գյուղական և քաղաքային կյանքի կարևոր խնդիրները։

Պարգևներ խմբագրել

  • Մալայզիայի լեզվի և գրականության խորհրդի խրախուսական մրցանակ
  • «Ուտուսան-Էքսոն» գրական մրցանակ ( «Դագաղ 152», 2006 թվական, պատմվածք)
  • «Ուտուսան» խմբի գրական մրցանակ պատանեկան լավագույն պատմվածքի համար («Սանդալի Ժառանգությունը», 2006 թվական)
  • Ջոխորի պատմության խրախուսական մրցանակ («Մոր քրոնիկոն», 2010 թվական)
  • Մալայզիայի գլխավոր գրական մրցանակ («Տատիկը» վիպակ 2014 թվական)

Ընտանիք խմբագրել

Դուստրերը` Սերի Դիանա Ռազալի և Դևի Ռազալի, որդիներ` Ռիզալ Ռիզալի և Շախ Ռազալի։

Հրապարակումներ խմբագրել

  • Anwar Ibrahim: Doa & air mata (Անվար Իբրահիմ. աղոթքները և արցունքները). [Kuala Lumpur]: [Penerbitan Muttaqin], [2001] ISBN 9789834063603.
  • Dua Era. Kumpulan Cerpen (Երկու դարաշրջան։ Պատմվածքների ժողովածու)։ Batu Caves, Selangor: Badan Penulis & Karywawan Kreatif, 2002.
  • Gelodak. Antologi Puisi (Կատաղություն։ Բանաստեղծական անթոլոգիա)։ Batu Caves, Selangor: Badan Penulis & Karyawan Kreatif, 2003 ISBN 9789834111816 (համատեղ ուրիշների հետ)։
  • Perpindahan (Հրապարակում)։ Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka, 2003 ISBN 9836279717.
  • Bumi Merah: The Fall Of Baghdad. Novel (Կարմիր հող. Բաղդադի անկումը. Պատմություն)։ Batu Caves, Selangor: Badan Penulis & Karyawan Kreatif, 2004 ISBN 978 983 4111 823.
  • Meniti Gelombang. Novel (Քայլեր ալիքների վրա։ Պատմություն)։ Batu Caves, Selangor: Badan Penulis & Karyawan Kreatif, 2004.
  • Mengapai Puncak (Հասնել գագաթին)։ Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka, 2007 ISBN 9789836294807.
  • Pusaka Cendana (Սանդալի ժառանգությունը)։ Kuala Lumpur: Prin-AD SDN Bhd, 2007 ISBN 9789676120561 (совместно с Nor Azah Abd Aziz, Rozlan Mohamed Noor, Muhd Nasruddin Dasuki, Wahba, Rohani Deraman, S.M. Zakir, Muhammad Ali Atan, Nasriah Abdul Salam, Rozais al-Anamy, Serunai Faqir):
  • 50 tahun politik orang Melayu: apa yang kita cari? (Մալայզայի 50 տարի քաղաքականություն. ի՞նչ ենք մենք փնտրում:):[Batu Caves, Selangor Darul Ehsan]: Badan Penulis dan Karyawan Kreatif, 2008.
  • Anum Ranum. Kumpulan Cerpen (Գերհասուն Անում)։ Batu Caves, Selangor Darul Ehsan: Tengas Communication, 2010 ISBN 9789834111854.
  • Cinta AF (АФ սեր)։ Batu Caves, Selangor Darul Ehsan: Penerbitan Fikir Enterprise (Pikir), 2011.
  • Gelora Belantara (Հուզմունքը ջունգլիներում)։ Kuala Lumpur: Dewan Bahasa dan Pustaka, 2011 ISBN 9789834607.
  • Tawarikh Ibu. (Մայրերի բնավորությունը). Johor Baru: Yayasan Warisan Johor, 2013 ISBN 9789675361128.
  • Nenek (Տատիկը)։ Kuala Lumpur: Institut Terjemahan & Buku Malaysia, 2014 ISBN 9789674305796.
  • SIPENA: Himpunan Karya Pemenang Hadiah Sastera Selangor kini 2015 (Նորին Մեծություն փետուր՝ Սելանգորի 2015 թվականի գրական մրցանակի հաղթողների ստեղծագործությունների ժողովածու)։ Kuala Lumpur: Institut Terjemahan dan Buku Malaysia, 2016 ISBN 9789674603311 (Arafat Hambali, Ismail Suhadi, Roslan Jomel, Hazayani Zakaria, Hadi Jaafar, Aziz Zabidi , Karl Agan հետ համատեղ)։

Փաստեր խմբագրել

  • 2017 թվականի մայիսի 15-ին «Արվեստագետները ժողովրդի հետ» կազմակերպությունը Շահ-Ալամում անցկացրեց Ռոզալինդի հիշատակի երեկո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Razali Endan»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-06-ին։ Վերցված է 2019-07-06 
  2. Razali Endun. Interlok jadi mangsa politiking //"Siasah" 07/01/2011