Ռադիոհաղորդիչ, ռադիոհաճախականությունների տիրույթում մոդուլված էլեկտրական տատանումներ ստանալու և այդ տատանումները որպես էլեկտրամագնիսական ռադիոալիքներ ճառագայթելու սարքավորում։ Ռադիոհաղորդիչը ռադիոկապում, հեռուստատեսության, ռադիոհաղորդման, ռադիոնավագնացության մեջ, ռադիոլոկացիայում և տեխնիկայի այլ բնագավառներում, ռադիոալիքների միջոցով ինֆորմացիայի հաղորդման սարքավորումների և համակարգերի կարևորագույն բաղադրիչն է։

Ռադիոհաղորդիչները տարբերվում են․ ըստ աշխատանքային ալիքների տիրույթի, տատանումների հզորության մոդուլման եղանակի (ամպլիտուդային, հաճախային, փուլային են), ակտիվ տարրի տիպի (լամպային, անզիստորային, մագնետրոնային են), նշանակման (կապի, ռադիոլոկացիոն և այլն), տեղակայման (ստացիոնար, շարժական)։ Պարզագույն (միակասկադ) ռադիոհաղորդիչներ պարունակում է ինքնագրգռումով գեներատոր, որը հաստատուն (հազվադեպ՝ փոփոխական) հոսանքի էներգիան փոխակերպում է ոադիոհաճախային տատանումների էներգիայի, ոդուլյատոր, ինչպես նաև էլեկտրասնման աղբյուր։ Դեցիմետրական և ավելի երկար ալիքների միջակայքում աշխատող (հատկապես միջին և մեծ հզորության) ռադիոհաղորդիչներները սովորաբար կազմված են տարբեր ֆունկցիաներ կատարող մի քանի աստիճաններից։

Ռադիոհաղորդիչների բազմաստիճանությունը կիրառվում է գլխավորապես կրող հաճախականության բարձր կայուն հաճախականության թույլատվությամբ հզոր տատանումների ստացման համար։ Փոքր հզորության ընթացքում գեներատորն արտադրում է ռադիոհաղորդիչներ աշխատանքային հաճախականությունից ավելի ցածր հաճախականության տատանումներ։ Հաջորդ աստիճաններում կատարվում է հաճախականության բազմապատկում։ Երբ հաճախականության կայունությանը ներկայացվում են խիստ պահանջներ, ընթացքում գեներատորից անմիջապես հետո դրվում է բուֆերային աստիճան, որ բացառում է հաջորդ, ավելի հզոր աստիճանների ազդեցությունը գեներատորի վրա։ Տատանումների հզորության մեծացման համար կիրառվում է տատանումների հզորության և լարման նախնական ուժեղացման աստիճան (կամ աստիճաններ), որը գրգռում է ռադիոհաղորդիչների ելքի հզոր աստիճանը և կոչվում է անկախ կամ արտաքին գրգռումով գեներատոր։ Ռադիոհաղորդիչների այս կամ այն պարամետրի փոփոխությամբ իրականացվում է ռադիոհաճախականության տատանումների մոդուլումը։ Մոդուլացված տատանումները կապի շղթաներով հաղորդվում են անտենային, կապի մալուխային կամ հաղորդալարային գծերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։