Ճառագայթաակտիվ թափոններ

(Վերահղված է Ռադիոակտիվ թափոններից)

Ճառագայթաակտիվ թափոններ, գործող նորմատիվներով և կանոններով հաստատված չափաքանակները գերազանցող քանակություններով ճառագայթաակտիվ տարրեր պարունակող նյութեր և կենսաբանական օբյեկտներ, որոնք ենթակա չեն հետագա օգտագործման։ Դրանք այն բոլոր ճառագայթաակտիվ և վարակված վնասակար նյութերն են, որոնք առաջանում են մարդու կողմից ճառագայթաակտիվ նյութերի օգտագործման ընթացում։

Ազդանշան, որը նախազգուշացնում է ռադիոակտիվ թափոնների ճառագայթման մասին

Ճառագայթաակտիվ թափոններն առաջանում են ամենուր, որտեղ օգտագործվում են ճառագայթաակտիվ նյութեր՝ գիտահետազոտական լաբորատորիաներում, բժշկական հիմնարկներում, արդյունաբերության մեջ (հատկապես միջուկային ռազմ) և էներգետիկայում։ Այդ բնագավառներում ճառագայթաակտիվ թափոններ են և՛ աղտոտված արտահագուստը, և՛ ԱԷԿ-ում օգտագործված ջերմարձակող տարրերը և այլն։

Ճառագայթաակտիվ թափոնների դասակարգում խմբագրել

Ճառագայթաակտիվ թափոնները դասակարգվում են՝ ըստ ագրեգատային վիճակի, ակտիվ տարրի կիսատրոհման պարբերության, տեսակարար ակտիվության, ճառագայթման բաղադրության և այլն։

Պլուտոնիում արտադրող գործարաններ և ԱԷԿ-ներ ունեցող 29 երկրում (410 ԱԷԿ) կուտակվել են զգալի քանակությամբ ճառագայթաակտիվ թափոններ։

Հատկապես մեծ քանակությամբ թափոններ են առաջանում օգտագործված միջուկային վառելիքը վերամշակելիս. 1 տ ճառագայթաակտիվ թափոններից առաջանում են 4,5 տ բարձրակտիվ, 150 տ հեղուկ միջին ակտիվության և ավելի քան 2000 տ ցածրակտիվ թափոններ։

Ճառագայթաակտիվ թափոնների պահպանման հիմնախնդիրը դեռևս հիմնավորապես լուծված չէ, և չկան դրանց օգտագործման հուսալի եղանակներ։ Առավել տարածված է ճառագայթաակտիվ թափոնների թաղումը այնպիսի խորությամբ, որ դրանք չթափանցեն շրջակա միջավայր, և ճառագայթումը չազդի մարդկանց ու կենդանիների վրա։ Օրինակ՝ ԱՄՆ-ում ճառագայթաակտիվ թափոնները թաղում են լքված աղային հանքահորերում և ժայռային ապարներում, Շվեդիայում՝ ստորգետնյա գրանիտե պահեստարաններում, Չինաստանում՝ Գոբի անապատում և այլն։

Հայկական ԱԷԿ-ում օգտագործված միջուկային վառելիքի թափոնները պահվում են տեղում սարքավորված պահեստարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։