Շատրիյոս Ռագանա (լիտ.՝ Šatrijos Ragana, «Վհուկը Շատրիա լեռից», իրական անվանումը՝ Մարիա Պյաչկաուսկայտեի, լիտ.՝ Marija Pečkauskaitė, մարտի 8, 1877(1877-03-08)[1][2][3], Medingėnai, Rietavas Municipality, Լիտվա[3] - հուլիսի 24, 1930(1930-07-24)[1][2][4], Židikai, Mažeikiai District Municipality, Լիտվա[3]), լիտվացի գրող, լիտվացիների ազգային վերածննդի կողմնակից[5], մանկավարժ և թարգմանչուհի։

Շատրիյոս Ռագանա
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1877(1877-03-08)[1][2][3]
ԾննդավայրMedingėnai, Rietavas Municipality, Լիտվա[3]
Մահացել էհուլիսի 24, 1930(1930-07-24)[1][2][4] (53 տարեկան)
Մահվան վայրŽidikai, Mažeikiai District Municipality, Լիտվա[3]
Քաղաքացիություն Լիտվա
ԿրթությունՑյուրիխի համալսարան և Ֆրիբուրգի համալսարան
Մասնագիտությունթարգմանչուհի, գրող և ուսուցչուհի
 Marija Pečkauskaitė Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Պեչկաուսկայտեն ծնվել է 1877 թվականի մարտի 8-ին, Մեդինգենայ կալվածքում[lt] (Mėdingėnų dvaras) (այժմ Ռետավայի ինքնավարություն)։ Ծնողները՝ Ստանիսլավան և Անուպուրաս Պեչկաուսկասները կրթված ազնվականներ էին։ Նա կրթությունն ստացել է տանը։ Վարշավայում ուսաումնասիրել է մեղվապահութուն առարկան։ 1905—1907 թվականներին Շվեյցարիայում ունկնդրել է էթիկայի դասընթացներին, իսկ Ցյուրիխի և Ֆրիբուրի համալսարաններում՝ մանկավարժության դասընթացներին։

Գրողի շիրիմը գտնվում է Մաժեյկի շրջանի Ժիդիկայ ավանում[6]։

Ստեղծագործություն խմբագրել

Սկսել է տպագրվել 1895 թվականից։ Նրան հանրաճանաչություն են բերում 1903 թվականի «Վիկտուտե» („Viktutė“) պատմվածքը, 1906 թվականի «Վինցաս Ստոնիս» („Vincas Stonis“) պատմվածքը և 1922 թվականին «Սկայտիմայ» ամսագրում հրապարակված «Հին կալվածքում» („Sename dvare“) պատմվածքը՝ գրված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ «Վիկտուտե» պատմվածքը գրված է օրագրի ձևով և սկիզբ դրեց լիտվական լիրիկա-հոգեբանական արձակագրության զարգացմանը[7]։

Շատրիյոս Ռագանան եղել է XX դարի սկզբի ամենահայտնի հեղինակներից մեկը[5]։ Նրա պատմվածքները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։

Հիշողության հավերժացում խմբագրել

Այժմ Ժիդիկայի դպրոցը կրում է Մարի Պյաչկաուսկայտեի անունը, ինչպես նաև Ժիդիկայում կա նրա տուն-թանգարանը։ ՈՒժվենտիսի ազգագրական թանգարանում (գյուղ Գիրնիկայ, շրջան Կելմե, գավառ Շյաուլյայ) երկու ցուցադրություններից մեկը նվիրված է գրողին, որը 1887 թվականից մինչև 1898 թվականը ապրել է այժմյան թանգարանի շենքում[8]։ 1985 թվականին Մաժեյկյայ քաղաքում դրվեց նրա հուշարձանը, որը Յոնաս Մյաշկյալյավիչյուսի աշխատանքն է։ Գրականագետ Յանին Ժեկայտեի կողմից 1984 թվականին հրատարակվում է մենագրություն նվիրված Շատրիյոս Ռագանային[9], իսկ 1986 թվականին հրապարակվում են Շատրիյոս Ռագանայի նամակները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 LIMIS (լիտ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. 5,0 5,1 Литовская литература\\Онлайн Энциклопедия «Кругосвет»
  6. Могила Шатриёс Раганы
  7. Залаторюс А. Литература начала XX Века // История литовской литературы / Под ред. Й. Ланкутиса. — Вильнюс: Вага, 1977. — С. 196—199. — 957 с. — 5000 экз.
  8. Филиалы этнографического музея Кельме, Шяуляй Արխիվացված 2014-11-09 Wayback Machine(չաշխատող հղում)
  9. Janina Žėkaitė. Šatrijos Ragana. Vilnius, 1984.