Ռաբաուլ (անգլ.՝ Rabaul)[1], նավահանգիստ Պապուա Նոր Գվինեա պետության կազմում գտնվող Նոր Բրիտանիա կղզու հյուսիսարևելյան ափին։ Արևելյան Նոր Բրիտանիա պրովինցիայի նախկին մայրաքաղաքն է։ 1994 թվականին քաղաքն ավերվել է մոտակա Տավուրվուր հրաբխի ժայթքման ժամանակ օդ նետված հրաբխային մոխիրից։ Ժայթքումից հետո նահանգի մայրաքաղաքը տեղափոխվել է Կոկոպո քաղաք։

Բնակավայր
Ռաբաուլ
ԵրկիրՊապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա
ՀամայնքEast New Britain Province?
Հիմնադրված է1878 թ.
ԲԾՄ4 մետր
Բնակչություն7024 մարդ (2009)
Ռաբաուլ (Պապուա Նոր Գվինեա)##
Ռաբաուլ (Պապուա Նոր Գվինեա)

Պատմություն

խմբագրել

Գաղութային շրջան և Առաջին համաշխարհային պատերազմ

խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է գերմանացի գաղութարարների կողմից 1878 թվականին[2] և եղել է Գերմանական Նոր Գվինեայի մի մասը։ 1884-1910 թվականներին կոչվել է Սիմփսոնհաֆեն։

1910 թվականին գերմանական գաղութային իշխանություններն իրենց գրասենյակները, դատարանը, հիվանդանոցը և մաքսատները տեղափոխել են այն ժամանակվա մայրաքաղաք Հերբերտսհյոեից (այժմ՝ Կոկոպո) Սիմփսոնհաֆեն։ Նոր կարգավիճակը նպաստել է քաղաքի աճին։ Նույն թվականին Սիմփսոնհաֆենը վերանվանվել է Ռաբաուլ, որը տեղի ցեղի լեզվով նշանակում էր «մանգրներ» (քաղաքը մասամբ կառուցված էր ցամաքած մանգրային ճահճի վրա)։

Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո գերմանական փոքր կայազորը ջախջախվել է ավստրալիական ուժերի կողմից։ 1920 թվականին Ազգերի լիգայի մանդատով օկուպացված տարածքները ենթարկվել Ավստրալիային։ Ռաբաուլը դարձել է Նոր Գվինեայի ավստրալիական տարածքի մայրաքաղաքը։

Հրաբխի ժայթքում 1937 թվականին

խմբագրել

1937 թվականին Ռաբաուլն ավերվել է Տավուրվուր և Վուլկան հրաբուխների ժայթքումից։ Ժայթքման զոհ է դարձել 507 մարդ, քաղաքը զգալի վնաս է կրել։ Ժայթքումից հետո Ավստրալիայի իշխանությունները որոշել են տարածքի մայրաքաղաքը տեղափոխել ավելի ապահով վայր՝ Լաե։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռաբաուլում տեղակայված է եղել ճապոնական կարևոր ռազմաբազա՝ ռազմաօդային ուժերի բազա։ Ճապոնացիները բազմաթիվ ստորգետնյա կառույցներ են փորել (ընդհանուր երկարությունը կազմել է գրեթե 576 կմ)։

1994 թվականի սեպտեմբերի 19-ին Տավուրվուր հրաբխի ժայթքման արդյունքում Ռաբաուլ քաղաքը գրեթե ամբողջությամբ ծածկվել է մոխրով, որի հետևանքով շատ մարդիկ են մահացել, շենքերի մեծ մասն ավերվել է։ Թեև քաղաքի մի մասը հետագայում վերակառուցվել է, աղետից հետո նրա բնակչությունը կրճատվել է ավելի քան մեկ երրորդով։

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը գտնվում է Արևելյան Նոր Բրիտանիա պրովինցիայում, նախկինում եղել է նրա վարչական կենտրոնը։ Քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից 19 մ է[3]։

Ռաբաուլի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 31
(87)
31
(88)
31
(87)
31
(87)
31
(88)
31
(88)
31
(87)
31
(87)
32
(89)
32
(89)
31
(88)
31
(87)
31
(88)
Միջին ցածր °C (°F) 23
(74)
23
(74)
23
(74)
23
(74)
23
(74)
23
(74)
23
(74)
23
(74)
23
(74)
23
(74)
23
(74)
23
(74)
23
(74)
Տեղումներ սմ (դյույմ) 23
(9)
23.6
(9.3)
25.7
(10.1)
21.6
(8.5)
13
(5.1)
11.4
(4.5)
10.9
(4.3)
10.4
(4.1)
9.1
(3.6)
11.4
(4.5)
18
(7.1)
24.1
(9.5)
202.4
(79.7)
աղբյուր: Weatherbase[4]

Բնակչություն

խմբագրել

2013 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 7882 մարդ[5]։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1980 1990 2000 2013
14 973 17 022 8 885 7 882

Տեսարժան վայրեր

խմբագրել

Քաղաքում կա ճանապարհ, որն անվանվել է Ճապոնական մանգակի Սիգերու Միձուկիի պատվին։ Իր հերթին նկարիչը կղզու բնակիչներին նվիրել է «Հիշողություններ Ռաբաուլի մասին» գիրքը (Rabauru Senki, のラバウル戦記 ):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Географический энциклопедический словарь: географические названия / Гл. ред. А. Ф. Трёшников. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 390. — 592 с. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
  2. «German Rabaul» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Rabaul, Papua New Guinea Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  4. «Weatherbase: Historical Weather for Rabaul, Papua New Guinea». Weatherbase. 2011. Retrieved on 24 November 2011.
  5. «Rabaul» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբաուլ» հոդվածին։