Ջրմուղ աշտարակ (Սվետլոգորսկ)

Ջրմուղ աշտարակ (ռուս.՝ Водонапорная башня), ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի Սվետլոգորսկ քաղաքում։ Քաղաքի խորհրդանիշներից մեկն է[2]։

Ջրմուղ աշտարակ
Տեսակտեսարժան վայր, Ջրաճնշումային աշտարակներ և ռեզերվուարներ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍվետլոգորսկ
Բարձրություն25 մետր
Հիմնադրված է1900
ՃարտարապետOtto Walter Kuckuck?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն Խմբագրել

Ջրմուղ աշտարակը և նրան հարող ջրացեխաբուժարանի ռոտոնդաձև մասնաշենքը կառուցվել է Սվետլոգորսկում (այն ժամանակ` Ռաուշեն) 1907-1908 թվականներին` ճարտարապետ Օտտո Վալտեր Կուկուկի (գերմ.՝ Otto Walter Kuckuck) նախագծով[3]։ Ճարտարապետական ոճը կարելի է բնութագրել որպես գերմանական ազգային ռոմանտիզմ[2] (յուգենդոճի ձևերը` խառնված տեղական շինարարական ավանդույթների հետ)[4]։ 25-մետրանոց աշտարակը դարձել է քաղաքի վերին` «ավազաբլրային» մասի ճարտարապետական դոմինանտը։ Նրա կողքին առաջացել է հրապարակ, որի շնորհիվ աշտարակը սկսել է կատարել ավանդաբար քաղաքապետարանին կամ տաճարին բնորոշ դեր[4]։

Աշտարակը ծառայել է Ռաուշենը Ալրաղացային լճակի մոտի աղբյուրներից վերցվող ջրով մատակարարելու համար[5]։ Ջրացեխաբուժարանում կարելի էր ընդունել ջերմ ծովային և ածխաթթու վաննաներ, այնտեղ իրականացվում էին ցեխային, էլեկտրական, լուսային բուժում և բուժական մերսում[4]։ Ջրմուղ աշտարակի վերևում, սաղավարտանման տանիքի տակ, դիտահարթակ է, որտեղից բացվում է ծովի համայնապատկերը (այժմ փակ է զբոսաշրջիկների համար)[6]։

1978 թվականին ջրմուղ աշտարակի վրա տեղադրվել է արևային ժամացույց, որը պատրաստվել է ըստ սվետլոգորսկցի նկարիչ և քանդակագործ Նիկոլայ Ֆրոլովի նախագծի[5]։ Ներկայումս աշտարակն ու ցեխաբուժարանը ենթարկվում են Սվետլոգորսկի կենտրոնական զինվորական առողջարանին[6]։ Աշտարակն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[7]։

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել