Ջրհան աշտարակ
Ջրհան աշտարակ, կառույց ջրամատակարարման համակարգում՝ ջրմուղ ցանցումջրի ճնշումն ու ծախսը կարգավորելու, ջրի պաշար ստեղծելու և պոմպակայանների աշխատանքի գրաֆիկը հավասարեցնելու համար։
Ջրհան աշտարակը բաղկացած է ջրի, սովորաբար գլանաձև, բաքից (ռեզերվուար) և հենարանային կոնստրուկցիայից (բուն)։ Ջրհան աշտարակի բարձրությունը չի գերազանցում 25 Ա (հազվադեպ 4 30 г/), իսկ բաքի տարողությունը մի քանի տասնյակ ւ/3-ից (փոքր ջրմուղների համար) հասնում է մինչև մի քանի տասնյակ հազար մ³ (քաղաքային և արդյունաբերական մեծ ջրմուղների համար)։ Հենարանային կոնստրուկցիաները պատրաստվում են հիմնականում պողպատից, երկաթբետոնից, երբեմն՝ աղյուսից, իսկ բաքերը՝ առավելապես երկաթբետոնից և պողպատից։ Ի տարբերություն ջրհան աշտարակի ջրհան ջրամբարը հենարանային կոնստրուկցիա չունի։ Ջրամբարները, սովորաբար, տեղադրվում են տեղանքի բարձրադիր վայրերում և հիմնականում օգտագործվում որպես կարգավորող տարողություն։ Երբեմն դրանք ծառայում են հրդեհի կամ վթարների համար նախատեսվող ջրի պաշարները պահելու նպատակով։ Ջրամատակարարման ժամանակակից համակարգերում առավել տարածում են ստացել երկաթբետոնե (այդ թվում՝ նախալարված) ջրամբարները։
-
Սիմֆերոպոլ Ղրիմ 1815 թ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրհան աշտարակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 529)։ |