Ջրհոր (ջրատեխնիկական կառույց)

Ջրհոր, գրունտային ջրերի արդյունահանման համար նախատեսված ջրատեխնիկական կառույց՝ սովորաբար ներկայացված ամրացված պատերով ուղղահայաց փոսով և ջուրը մակերևույթ բարձրացնող մեխանիզմով (պարանին, «ամբարձիչ»-ձողին, շղթային ամրացված դույլով կամ պոմպերով)։

Ճախարակով ծածկած ջրհոր

Ջրհորը հորատանցքից տարբերվում է նրանով, որ այն ավելի լայն է, քանի որ, որպես կանոն, փորվում է ձեռքով։ Ջրհորի տեղը որոշելու ժողովրդական ձևը բիոլոկացիան է։ Ճարտարագիտական երկրաֆիզիկայի ձևերը, ինչպիսիք են էլեկտրական և սեյսմիկ հետազոտությունները[1], թույլ են տալիս ստուգել գրունտային ջրերի դիրքը նախագծում և ջրհորներ փորելու համար ընտրել ամենաբարենպաստ վայրերը։ Գրունտային ջրերն առանձնացվում են էլեկտրական դիմադրողականության մինչև 10-50 Օմ*մ-ի իջեցմամբ և երկայնական ալիքի արագության մինչև 1 600-1 800 մ/վ բարձրացմամբ։

ԽՍՀՄ-ում և հնարավոր է` նաև աշխարհում, ամենախորը փորված ջրհորները Կարակումներում էին։ Նրանցից շատերը 100 մետրից ավելի խորություն ունեին, մեկը` նույնիսկ 270 մետր[2]։

Ջրհորի տեսակներԽմբագրել

 
«Կռունկով» ջրհոր

Ջրհորները տարբերվում են գրունտային ջրերի մակարդակով և ծավալով։

  • Շադուֆ, ջրհոր, որից ջուրը դուրս է բերվել ամբարձիչի լծակային համակարգով և օգտագործվել հին եգիպտացիների կողմից հողը ոռոգելու նպատակով։
  • Ռուսական ջրհոր, ծածկված գերանակապ հանքահոր ճախարակով, որի շղթային կցված է բադյա կամ դույլ։ Թմբուկը պտտվում է կոթով, սակայն հնարավոր է՝ անիվը պտտվի միևնույն առանցքի վրա, ինչպես թմբուկը։ Որպեսզի դույլը խորը ջրհոր իջեցնելիս չհավաքի շատ մեծ արագություն և ջրի մեջ հպվելիս չվնասվի, օգտագործվում է ժապավենաձև արգելակ։ Որպեսզի դույլը չլողա մակերևույթին և արագ ջուր առնի, դույլի պատի վերին մասում ամրացվում է փոքր բեռ (ծանրության կենտրոնը տեղափոխելու համար)։
  • Այսպես կոչված «կռունկ», որը մոտիկ տարածվող գրունտային ջրերի տեղակայման վայրում կիրառվող ջրհորի լծակավոր տեսակ է։
  • Արքիմեդի պտուտակով ջրհոր, որն օգտագործվում է պտուտակի օգնությամբ ջրի շարունակվող մատակարարման համար։ Այն պտտեցնում է էշը։
  • Աբիսինյան կամ նորտոնովյան ջրհոր, արտեզյան ջրհորի տեսակ՝ կազմված 25-63 մմ տրամագծով խողովակից։ Խողովակը տեղադրվում է ջրապարունակ շերտում գայլիկոնի միջոցով և մատակարարվում մակերեսային պոմպով։

Ջրհորները սլավոնների շրջանումԽմբագրել

Մինչև 20-րդ դարի սկիզբը ջրհորը կառուցվում էր փայտե (հիմնականում կաղնու) շրջանակով։ Սովորաբար ջրի բարձրացման փայտակերտվածքի վրա տեղադրվել է դարպաս կամ ամբարձիչ։ Ջրհորի բացվածքը փակված էր կափարիչով։

Միայնակ գործող ջրհորի դեբիտԽմբագրել

Գրունտում տեղադրված միայնակ գործող ջրհորի դեբիտը որոշվում է հետևյալ բանաձևով[3]

 , որտեղ   -ն ֆիլտրման գործակիցն է,   -ն՝ գրունտային ջրի դադարի վիճակագրական մակարդակը,   -ն՝ դինամիկ մակարդակը (ջրհորից պոմպային քանակի   ժամանակի մեկ միավորի գործընթացում),   -ը՝ 250-500 մ-ը՝ ավազե գրունտների համար, 700 մ-ը՝ խոշորահատիկ ավազուտների համար,   -ը՝ ջրհորի շառավիղը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «КОМПЛЕКСНОЕ ПРИМЕНЕНИЕ МЕТОДОВ ГЕОФИЗИКИ НА СТАДИЯХ ПРОЕКТИРОВАНИЯ, СТРОИТЕЛЬСТВА И ЭКСПЛУАТАЦИИ ИНЖЕНЕРНЫХ СООРУЖЕНИЙ И КОММУНИКАЦИЙ»։ Cyberleninka։ Վերցված է 2016-01-22 
  2. Кунин В. Н. Освоение пустынь Туркмении // Природа. — 1961. — № 9. — С. 66.
  3. Зиновьев В.А. Краткий технический справочник. Т. 1. — М.: Госиздат, 1949. — С. 386

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել