Ջրի թանգարան՝ տեղեկատվա-էկոլոգիական կենտրոն, նվիրված Մոսկվայի ջրմուղային և կոյուղային համակարգի զարգացման պատմությանը, ջրի մաքրման տեխնոլոգիաներին և նրա սպառման հարցերին[1]։

Ջրի թանգարան
Տեսակթանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանսկի շրջան
ՎայրՄոսկվա
Հիմնադրվել էհունիսի 15, 1993, 1948 և 1890
Կայքmuseum.ru/M345
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մոսկվայում առաջին ռուսական ջրմուղային համակարգի անցկացումից հարյուր տարի հետո՝ 1993 թվականի հունիսի 15-ին, տեղի է ունեցել բացումը[2]։

Թանգարանը գտնվում է Կրուտիցկի իջևանատան մոտ, Մոսկվայում առաջին կոյուղային պոմպակայանի տարածքում։ Այն շահագործման հանձնվեց 1898 թվականին և սպասարկում էր 219 տնտեսություն[3]։

Կառույցների պատմական համակազմը ստեղծվել է Մաքսիմ Գեպպեների նախագծով և համարվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արդյունաբերական ճարտարապետության արձան[4]։ Շենքը, որտեղ գտնվելու էրթանգարանը, կառուցեցին 1947-1948 թվականներին[5][6]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանային ցուցադրությունը տրամաբանորեն բաժանված էր երկու մասի՝ արխիվային և արդիական։ Առաջինը ներկայացնում է Մոսկվայում ջրամատակարարման ցանցերի առաջացումը և զարգացումը։ Այստեղ կարելի է իմանալ Կրեմլի առաջին ինքնահոս ջրմուղների մասին, որոնք գործում էին Իվան Կալիտայի, Իվան 3-րդի և Միխայիլ Ռոմանովի իշխանության ժամանակ, ինչպես նաև՝ Եկատերինա 2-րդի հրամանով կառուցված Միտիշինսկու ջրմուղի մասին։ Հենց այստեղ են ներկայացված բուն պատմական փաստաթղթեր՝ ատլասներ, տեխնիկական գրքեր, ձեռագիր ալբոմներ, քարտեզներ և աշխատանքային գծագրեր[1]։

Առաջին հարկի ցուցանմուշի երկրորդ մասը լուսաբանում է Մոսկվայի կոյուղու ստեղծման համակարգը և առաջին ջրմուղային կայանը՝ Րուբլեվո շրջանում։ Քարտեզները պատկերացում են տալիս նրա մասին, թե ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել նրանց տեխնիկական սարքավորումները և կատարելագործվել աշխատանքի տեխնոլոգիան[7][8]։ Սրահների ցուցափեղկերին ներկայացված են 18-19-րդ դդ. կյանքի ջրի հետ առնչվող իրեր[1]։

 
19-րդ դարի կոյուղա-պոմպակայան
 
Թանգարան

Թանգարանի հաջորդ հարկերում ներկայացված են քաղաքի ջրամատակարարման և կոյուղային համակարգի ավելի ժամանակակից մոդելներ։ Ինտերակտիվ մոդելները լուսաբանում են մաքրման տարբեր աստիճաններ, որոնք անհրաժեշտ են ջրօգտագործման և նրան բնություն վերադարձնելու համար։ Ցուցանմուշների առանձին մաս է կազմում ջրմուղային և ջրատար համակարգերի մաքրման միջոցները։ Այցելուներին ներկայացվում են քաղաքային սպասարկման և շահագործման համակարգի միջոցները, ջրի որակի խնդիրները և ռացիոնալ օգտագործումը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Пресс-служба Мосводоканала. «Информация о музее на сайте Мосводоканала». Мосводоканал. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  2. «Юбилейный посетитель музея Воды». Департамент жилищно-коммунального хозяйства и благоустройства города Москвы. 2012 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  3. Раиса Ханукаева (2013 թ․ հուլիսի 30). «115 лет столичной канализации: как очищают воду в Москве». m24.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  4. «Музей Воды – самый уютный музей в Москве». lifeglobe.net. 2010 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  5. «Музей воды: фото, описание». вОтпуск.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  6. «Памятники промышленной архитектуры». Московское наследие. 2015-04. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  7. 7,0 7,1 «Музей воды (Москва)». worldwalk.info. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  8. «Описание московского музея воды на сайте moscowalk.ru». moscowalk.ru. 2017 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.