Ջուրը (իտալ.՝ l'Acqua), իտալացի գեղանկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի (իտալ.՝ Giuseppe Arcimboldo), որն ստեղծվել է 1566 թվականին։ Գտնվում է Վիեննայի արվեստի պատմության թանգարանում[2]։ Նկարվել է յուղաներկով փայտի վրա։ Չափերը՝ 66,5 × 50,5 սմ։

Ջուրը
տեսակգեղանկար
նկարիչՋուզեպպե Արչիմբոլդո
տարի1566[1]
բարձրություն67 սանտիմետր
լայնություն51 սանտիմետր
ժանրայլաբանություն
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԱրվեստի պատմության թանգարան[1]
հավաքածուԱրվեստի պատմության թանգարան[1]
https://www.wga.hu/html/a/arcimbol/3allegor/7elem4.html կայք
Ծանոթագրություններ
 Water (Arcimboldo, 1566) Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

«Ջուրը» «Չորս տարերք» շարքի նկարներից մեկն է, որի մեջ մտնում են նաև «Հողը», «Կրակը» և «Օդը»։ Ջրի այլաբանական դիմանկարը պատրաստված է մարգարտամոխրագույն սառը գույներով։ Մութ խոր ֆոնի վրա պատկերված է կնոջ կիսադեմ։ Նրա տարօրինակ դիմանկարը ամբողջությամբ կազված է ջրային տարերքի խոնավ և սայթաքուն բնակիչներիից, բազմազան ձկներից, այդ թվում՝ շնաձկներից, կաղամարներից։ Ծովային խեցին, ականջօղն ու մարգարտե վզնոցը ծառայում են որպես զարդեր։ Նրա ուսին ութոտնուկ է։ Կրծքավանդակի վրա կան լոբստեր, ծովային կրիա և ծովախեցգետին։ Գլխի վերին մասում խառնվել են ձկները, ծովախեցգետինները, փոկը, ծովաձիուկն ու կարմիր կորալները[3]։

«Չորս տարերքներ» նկարների շարքը ստեղծվել է որպես նվեր «Տարվա եղանակներ» շարքի Հռոմեական սրբազան կայսրության կայսր Մաքսիմիլիան 2-րդի համար։ Մաքսիմիլիանը սիրում էր Արչիմբոլդոյի արվեստը և աջակցում էր նրա ստեղծագործական գործունեությանը։ Նկարիչն ստացել է հասանելիություն հազվագյուտ ֆաունայի և ֆլորայի կայսերական հավաքածուին, որպեսզի նա կարողանա ստեղծել իր ֆանտաստիկ արվեստը՝ դիտելով եւ վերլուծելով բնությունը[4]։ Դրա հետ մեկտեղ Արչիմբոլդոն եղել է կայսերական պալատի եզակի հավաքածուի պահապանը[5]։

«Չորս տարերք» շարքի նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.khm.at/objektdb/detail/74/
  2. «The Water». KUNSTHISTORISCHES MUSEUM WIEN. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «15 малоизвестных фактов об удивительных портретах Джузеппе Арчимбольдо». Культурология.рф. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «ARCIMBOLDO'S GIFT: THE FANTASTICAL BEGINNINGS OF HIS COMPOSITE PORTRAITS». WUSTL DIGITAL GATEWAY IMAGE COLLECTIONS & EXHIBITIONS. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. «Les Saisons». PANORAMA DE L'ART. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.