Ջունո I (անգլ.՝ Juno I), ԱՄՆ կրող հրթիռ, ստեղծվել է 1958 թվականին, նախագծման հիմքում է ընկած Յուպիտեր C) հրթիռը։ Այս հրթռի օգնությամբ է դուրս բերվել Երկրի ուղեծիր ԱՄՆ առաջին արհեստական արբանյակը՝ Էքսփլորոր-1-ը (անգլ.՝ Explorer-1): Հաճախ շփոթում են Ջունո II կրող հրթիռի հետ, որը նախագծվել էր PGM-19 Յուպիտեր միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հիման վրա։

Ջունո I
Juno I
Ջունո I հրթիռը արձակման պահին
Տեսակ կրող հրթիռ
Նախագծող Ռեդսթոունի արսենալ
Կոնստրուկտոր Վերներ ֆոն Բրաուն
Արտադրող Քրայսլեր
Կարգավիճակ չի օգտագործվում
Արձակումների քանակ 6
Հաջողված 3
Անհաջող 3
Առաջին արձակում 31 հունվարի 1958
Վերջին արձակում 23 հոկտեմբերի 1959
Աստիճանների քանակ 4
Քաշ 29,060 կգ
Երկարություն 21,2 մ
Տրամագիծ 1,78 մ
Օգտակար բեռ 11 կգ
Շարժիչ Ա-7

Նախագծում խմբագրել

Ջունո I հրթիռը բաղկացած է Յուպիտեր-C հրթիռից, որին ավելացվել էր չորրորդ աստիճան։ Հրթիռի չորրորդ աստիճանը իրենից ներկայացնում էր մեկ «Բեյբի սերժանտ» հրթիռ։ Այս հրթիռի համակցման սխեման նախագծել էր Վերներ ֆոն Բրաունը 1956 թվականին իր Օրբիտեր նախագծի շրջանակներում։ Չորս աստճան ունեցող Ջունո I-ը և երեք աստիճանանոց Յուպիտեր-C-ն ունեին միևնույն երկարությունը (21,2 մետր), Ջունո I-ի չորրորդ աստիճանը գտնվում էր երրորդ աստիճանի քթամասային կոնի տակ։

Հրթիռն անվանվեց Հռոմեական դիցարանի աստվածուհի Ջունոյի անունով, որպես Յուպիտեր-C-ի արբանյակների արձակման համար նախատեսված տարբերակ։ Անվանումը առաջարկել էր այն ժամանակվա ՌՇԼ տնօրեն Բիլլ Պիկերինգը 1957 թվականի նոյեմբերին։ Չորրորդ աստիճանով Յուպիտեր-C-ի առաջին հաջողված արձակումը տեղի ունեցավ 1958 թվականի փետրվարի 1-ին, որի արդյունքում ուղեծիր դուրս բերվեց Էքսփլորոր-1 արբանյակը[1]։

Թռիչքների ցանկ խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ Էքսփլորեր-1 արբանյակի արձակումը հսկայական հաջողություն էր ԱՄՆ տիեզերական ծրագրի համար, դրան հաջորդած հինգ արձակումներից միայն երկուսն էին հաջող անցել, որոնց արդյունքում տիեզերք էին արձակվել Էքսփլորեր-3 և 4 արբանյակները։ Ջունո I ծրագրի հարաբերական հաջողությունից հետո Վերներ ֆոն Բրաունը նախագծեց Ջունո II հրթիռը, վերցնելով որպես հիմք PGM-19 Յուպիտեր հրթիռի առաջին աստիճանը։

հ/հ Ամսաթիվ / ժամ Հրթիռ,
կոնֆիգուրացիա
Արձակման վայր Օգտակար բեռ Բեռի քաշը Արդյունք
1 1 փետրվարի 1958
03:47
Ջունո I LC-26A Էքսփլորեր-1 22 կգ Հաջող
Ջունո I-ի առաջին թռիչք։ Առաջին ԱՄՆ արհեստական արբանյակի արձակում։
2 5 մարտի 1958
18:27
Ջունո I LC-26A Էքսփլորեր-2 23 կգ Վթար
Չորրորդ աստիճանի վթար
3 26 մարտի 1958
17:38
Ջունո I LC-5 Էքսփլորեր-3 23 կգ Հաջող
4 26 հուլիսի 1958
15:00
Ջունո I LC-5 Էքսփլորեր-4 29 կգ Հաջող
5 24 օգոստոսի 1958
06:17
Ջունո I LC-5 Էքսփլորեր-5 29 կգ Վթար
Առաջին և երկրորդ աստիճանները անջատումից հետո բախվեցին իրար
6 23 հոկտեմբերի 1958
03:21
Ջունո I LC-5 Փարոս արբանյակ 23 կգ Վթար
Երկրորդ աստիճանի վաղ անջատում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bello, Francis (1959). «The Early Space Age». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.