Յուպիտեր C (հրթիռ)
Յուպիտեր C (անգլ.՝ Jupiter-C), հետազոտական կրող հրթիռ[1][2], ստեղծվել է ԱՄՆ-ում 1956 թվականին, նախագծման հիմքում է ընկած Յուպիտեր A) միջմայրցամաքային հրթիռը[3], նախագծողների խումբը ղեկավարում էր Վերներ ֆոն Բրաունը[4]։
Յուպիտեր C | |
---|---|
Jupiter-C | |
Յուպիտեր C հրթիռը արձակման պահին | |
Տեսակ | կրող հրթիռ |
Նախագծող | Ռեդսթոունի արսենալ |
Կոնստրուկտոր | Վերներ ֆոն Բրաուն |
Արտադրող | Քրայսլեր |
Կարգավիճակ | չի օգտագործվում |
Արձակումների քանակ | 3 |
Հաջողված | 1 |
Անհաջող | 2 |
Առաջին արձակում | 20 սեպտեմբերի 1956 |
Վերջին արձակում | 8 օգոստոսի 1957 |
Աստիճանների քանակ | 3 |
Քաշ | 28500 կգ |
Երկարություն | 21,3 մ |
Տրամագիծ | 1,8 մ |
Օգտակար բեռ | 11 կգ |
Շարժիչ | Ա-7 |
Հրթիռի նախնական տարբերակը ուներ երեք աստիճան։ Ընդամենը կատարվել է երեք արձակում, որոնցից երկուսը անհաջող էին[5][6]։
Հրթիռի առաջին աստիճանը օգտագործում էր հեղուկ վառելիք, իսկ երկրորդ և երրորդ աստիճանները հանդիսանում էին անկառավարելի պինդ վառելանյութով աշխատող «Բեյբի սերժանտ» հրթիռների խմբեր։
Ջունո I
խմբագրելՀրթիռի չորս աստիճանով տարբերակը օգտագործվել է ԱՄՆ առաջին արհեստական արբանյակի՝ Էքսփլորոր-1-ի (անգլ.՝ Explorer-1), արձակման համար։ Հրթիռի չորրորդ աստիճանը իրենից ներկայացնում էր մեկ «Բեյբի սերժանտ» հրթիռ։ Քանի որ Ջունո I հրթիռը ուներ նույն բարձրությունը ինչպես և Յուպիտեր C-ն, այս երկու հրթիռները շփոթում են իրար հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Redstone Arsenal Historical Information - 1957». The United States Army. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Redstone Arsenal Historical Information - Jupiter». The United States Army. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Rockets and Missiles». www.spaceline.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Jupiter-C Explorer-I». NASA.
- ↑ «Redstone Arsenal Historical Information - Redstone Rocket». The United States Army. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Redstone Arsenal Historical Information - Explorer I». The United States Army. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.