Ջունեյթ Արքըն
Ջունեյթ Արքըն (թուրք.՝ Cüneyt Arkın; ի ծնե անվանումը՝ Ֆահրեթթին Ջյուրեքլիբաթըր, թուրք.՝ Fahrettin Cüreklibatır; սեպտեմբերի 8, 1937[1][2], Alpu, Էսքիշեհիրի մարզ, Թուրքիա), թատրոնի և կինոյի թուրք դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։
Ջունեյթ Արքըն թուրք.՝ Cüneyt Arkın | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1937[1][2] (83 տարեկան) |
Ծննդավայր | Alpu, Էսքիշեհիրի մարզ, Թուրքիա |
Կրթություն | Istanbul School of Medicine? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, բժիշկ և կինոդերասան |
Ժանրեր | մելոդրամա և արկածային |
Երեխա(ներ) | Murat Arkın? |
Պարգևներ և մրցանակներ | «Ոսկե նարինջ» մրցանակ՝ կյանքի ձեռքբերումների համար և T.C. Kültür ve Turizm Bakanlığı Kültür ve Sanat Büyü? |
cuneytarkin.com.tr | |
Արքընը բժշկական գիտությունների դոկտոր է։ Զբաղվել է մարտարվեստի 7 տարբեր տեսակներով։ Նկարահանվել է ավելի քան 310 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Համարվում է բոլոր ժամանակների թուրք ամենահայտնի դերասաններից մեկը։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը թարգմանվել են մի քանի լեզուներով։ Ջունեյթ Արքընին հաճախ անվանում են «թուրքական Ալեն Դելոն»։
Նա հիմնականում նկարահանվել է պատմական դրամաներում, որտեղ իրադարձությունները ծավալվել են Օսմանյան կայսրության առաջին դարերում։ Այդպիսի ֆիլմերից է Մալքոջօղլու Ջեմ Սուլթանի մասին պատմող ֆիլմը։ Չնայած պատմական ֆիլմերում գրանցած հաջողություններին, 1970-ական թվականների վերջին նկարահանվել է նաև քաղաքական ֆիլմերում, որոնցից ամենահայտնին ռեժիսոր Ռեմզի Այդըն Յոնթյուրքի «Երեք տղամարդկանց եռապատումն» է։
Արքընին միջազգային մեծ հռչակ է բերել Չեթին Ինանչի «Մարդը, ով փրկել է աշխարհը» ֆիլմը (թուրք.՝ Dünyayı Kurtaran Adam)։ Սա ֆանտաստիկ ժանրի ֆիլմ է, որտեղ օգտագործվել են տեսարաններ նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմից։ Ջունեյթ Արքընին են առաջարկել Ջեյմս Բոնդի դերը, սակայն նա հրաժարվել է։ Ավելի ուշ գործակալի դերը մարմնավորել է Թիմոթի Դալթոնը։
ՀեռուստասերիալներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #128622032 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 http://www.ensonhaber.com/cuneyt-arkin-kimdir-2016-06-30.html
Արտաքին հղումներԽմբագրել
- A special trailer
- C%C3%BCneyt Arkın (անգլ.) Internet Movie Database կայքում
- Official Webpage (թուրքերեն)
- Джюнейт Аркын на сайте TurkishtvSeries.ru