Ջուլիան Սարգիս Բիզանտին (անգլ.՝ Julian Sarkis Byzantine, հունիսի 11, 1945(1945-06-11)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանահայ դասական կիթառահար, որը ելույթ է ունեցել ամբողջ աշխարհում, մասնավորապես Քարնեգի հոլում, Թագավորական փառատոնային դահլիճում, Եղիսաբեթ թագուհու դահլիճում, Ուիգմոր հոլում, Սիդնեյի օպերային թատրոնում[2]։

Ջուլիան Բիզանտին
Ծնվել էհունիսի 11, 1945(1945-06-11)[1] (78 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդասական կիթառահար
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ և Չիկիի երաժշտական ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոնդոնում, Կառլ Բիզանտինի և Մեյվիս Բեսսի Հարիսի ընտանիքում[3]։ ծագումով հայ է։ 21 տարեկանում նա նշանակվել է Երաժշտության թագավորական քոլեջի պրոֆեսոր (հաջորդել է Ջոն Ուիլյամսին), որը տվյալ պահին այդ պաշտոնին արժանացած ամենաերիտասարդ անձնավորությունն էր։ Այժմ նա ապրում է Ավստրալիայում, որտեղ դասական կիթառի ուսուցման ղեկավար է Գրիֆիթ համալսարանի Քուինսլենդ կոնսերվատորիայում[4]։

Ջուլիան Բիզանտինն աշխարհի ամենահայտնի դասական կիթառահարներից է։ Նա ելույթներ է ունեցել 76 երկրների ամենահեղինակավոր երաժշտական սրահներում։ Նրան մամուլում հաճախ են հիշատակում իր արտիստիզմի, անհատական ոճի և վիրտուոզության համար[4]։

Ջուլիան Բիզանտինը համերգներով ելույթներ է ունեցել Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Շոտլանդական կամերային նվագախումբը, Բիրմինգհեմի սիմֆոնիկ նվագախումբը և BBC-ի սիմֆոնիկ նվագախումբը։ Նա լայն ժողովրդականություն է ձեռք բերել Բրիտանական խորհրդի լայնածավալ միջազգային համերգային շրջագայությունների, ինչպես նաև ռադիո- և հեռուստատեսային ելույթների միջոցով ամբողջ աշխարհում։ Իր կարիերայի սկզբում կիթառի ասպարեզում նրա հայտնի դառնալը լայնորեն վերագրվում է եզակի հեռուստատեսային վավերագրական ֆիլմին, որին նա հրավիրել էր ներկայացնելու Էյտոր Վիլլա-Լոբոսի կյանքն ու կիթառային երաժշտությունը։ Մեծ Բրիտանիայի առաջատար հեռուստատեսային ցանցերից մեկի՝ Thames Television-ի մեծ ճանաչում ձեռք բերած այս ֆիլմը հեռարձակվել է աշխարհի շատ երկրներում[4]։

Ժամանակակից երաժշտության ոլորտում Ջուլիան Բիզանտինը համագործակցել է այնպիսի նշանավոր կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Պիեռ Բուլեզը, Փիթեր Մաքսվել Դեյվիսը և Փիթեր Սքալթորփը[4]։

Նախասիրություններ խմբագրել

Ջուլիան Բիզանտինը չինական ճենապակու հավաքորդ է, հնագիտության, թենիսի սիրահար[3]։

Աշխատություններ խմբագրել

  • 6 Pieces by Albeniz for Guitar, 1984, Guitar Technique Rationalised, 2002, musician solo recordings, (albums) 4 EM1-United Kingdom, Meridian Records. Performed as a soloist with orchestras in 20 countries including Royal Philharmonic Orchestra (խմբագիր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Julian Sarkis Byzantine. Classical guitarist
  2. Page, Tim (1986 թ․ հունվարի 27). «Concert: Julian Byzantine». The New York Times. Վերցված է Retrieved 27 December 2009-ին.
  3. 3,0 3,1 Julian Sarkis Byzantine. Classical guitarist
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Julian Byzantine - A Short Biography». Bach Cantatas. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.