Ջորջ Քրոլի (անգլ.՝ George Croly, օգոստոսի 17, 1780(1780-08-17)[1][2][3], Դուբլին, Լենստեր - նոյեմբերի 24, 1860(1860-11-24)[1][2][3], Bloomsbury), անգլիացի գրող, դրամատուրգ և բանաստեղծ:

Ջորջ Քրոլի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1780(1780-08-17)[1][2][3]
ԾննդավայրԴուբլին, Լենստեր
Մահացել էնոյեմբերի 24, 1860(1860-11-24)[1][2][3] (80 տարեկան)
Մահվան վայրBloomsbury
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Flag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Կրոնանգլիկանություն
ԿրթությունԹրինիթի քոլեջ
ԵրկերSpirit of God, Descend Upon My Heart?
Մասնագիտությունաստվածաբան և բանաստեղծ
George Croly Վիքիպահեստում

Վաղ կյանքԽմբագրել

Քրոլին ծնվել է Դուբլինում: Նրա հայրը բժիշկ էր: 1804 թվականին ավարտել է Դուբլինի Տրինտի քոլեջը, մագիստրոսի աստիճանը: Քոլեջը նրան 1831 թվականին պարգևատրել է Իրավաբանության դոկտորի կոչմամբ: Նա ձեռնադրվել է 1804 թվականին և մինչև մոտավորապես 1810 թվականը որպես քահանայի օգնական է ծառայել Մեթի թեմում[4][5]: Դրանից հետո իր այրիացած մոր, եղբոր` Հենրիի և քույրերի հետ տեղափոխվել է Լոնդոն: Անկարող լինելով շարունակել ծառայությունը եղեկեցում` նա նվիրվել է գրական կարիերային[6]

ՍտեղծագործությունԽմբագրել

Գրել է բանաստեղծություններ, պատմական ակնարկներ, աստվածաշնչյան քաղաքական և այլ աշխատություններ: Նրա բանաստեղծական գործերից իր ժամանակին առավել հայտնի էին «Փարիզը 1815-ին» («Paris in 1815»), (նմանակել է Չայլդ Հարոլդին), «Կատելինա» ողբերգությունը («Catiline», 1882), «Պոետական աշխատանքներ»(«Poetical Works», 183) և սատիրական «Ժամանկակից Օռլանդո» պոեմը («The Modern Orlando», 1846) թվականին, որը Ջորջ Բայրոնի «Դոն Ժուանի» թույլ նմանակումն է: Նրա վեպերից հայտնի է «Սալաթիիլը» («Salathiel»), որում արևելյան կյանքի ֆոնին և արևելյան արհեստական լեզվով պատմվում է «հավերժական հրեայի» պատմությունը[7]:

ԸնտանիքԽմբագրել

1819 թվականին Քրոլին ամուսնացել է Մարգարետ Հելեն Բեգբիի հետ, ում նա ճանաչել է «Գրական ամսագրում» (Literary Gazette) աշխատելիս, որին աշխատակցում էր նաև Մարգարետը[4]: Նրանք ունեցել են հինգ երեխա: Նրա ավագ որդին` Ջորջ Ալֆրեդը, լեյտենանտ էր, որը մահացել է 1845 թվականին, Ֆերոզեշահի ճակատամարտի ժամանակ, 23 տարեկան հասակում: Կինը մահացել է 1851 թվականին, իսկ մի քանի ամիս անց նա կորցրել է իր իննամյա դստերը[8]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Garnett Richard (1885–1900)։ «Croly, George»։ Dictionary of National Biography։ London: Smith, Elder & Co 
  5. Hall,S.C. (1838)։ The Book of Gems. The Modern Poets and Artists of Great Britain։ էջ 186 
  6. White p.334
  7. Рапопорт С. И. (1890–1907)։ «Кроли, Джордж»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  8. Croly, F.W. 'Biographical Sketch' in George Croly (1863)։ The Book of Job։ Edinburgh and London: William Blackwood 

ԳրականությունԽմբագրել