Ժորժ Շիհադե
Ժորժ Շիհադե (արաբ․՝ جورج شحادة, նոյեմբերի 2, 1905[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս - հունվարի 17, 1989[2][1], Փարիզ), լիբանանյան ծագմամբ ֆրանսիացի բանաստեղծ և դրամատուրգ։ Գրել է ֆրանսերեն լեզվով (ֆրանկոֆոն)։ Համարվում է ֆրանկոֆոնիայի ամենահայտնի և ամենաազդեցիկ բանաստեղծներից և թատերագիրներից։ Ապրել է Փարիզում` սյուրռեալիստների հետ։ Նրան բարձր են գնահատել ֆրանսիացի մեծ բանաստեղծները։
Ժորժ Շիհադե | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1905[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Վախճանվել է | հունվարի 17, 1989[2][1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, սցենարիստ և դրամատուրգ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Լիբանան |
Ուշագրավ աշխատանքներ | Desire and Price? |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ժորժ Շիհադեն ծնվել է 1905 թվականին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), լիբանանցի ուղղափառ ընտանիքում, որոնք ներգաղթել են Եգիպտոս։ 1920 թվականին, նրա հայրը վերադարձել է Լիբանան գործի մեջ անհաջողությունների պատճառով։ Նա համալսարանում ուսանել է իրավաբանություն, ապա Բեյրութի գրականության ավագ դպրոցում աշխատել է որպես ընդհանուր քարտուղար հետո Ֆրանսիայի դեսպանատան մեջ, որպես տեխնիկական խորհրդատու։ Չնայած Ժորժ Շիհադեն տիրապետում էր արաբերենին, սակայն նրա բոլոր գրությունները ֆրանսերենով։ 20-ական թվականների կեսից սկսել էր թողարկել իր բանաստեղծական աշխատանքներից։ 1933 թվականին, Ֆրանսիայում ծանոթացել է մեծ բանաստեղծների, որոնցից են՝ Սան Ժոն Բիրսը, Մաքս Ժակոբը, Ժուլ Սիիրֆիիլ և այլն։
Նրան հետևեց 1951 թվականի հաջողության փուլ, որը ձեռք բերեց իր թատերական աշխատանքների միջոցով, որոնք գրել է պատերազմից առաջ։ 1969 թվականին վերադարձել է Բեյրութ, սակայն Լիբանանը թողել է 1977 թվականին քաղաքացիական պատերազմի պատճառով։ 1986 թվականին ֆրանսիական ակադեմիան նրան պարգևատրել է ֆրանկոֆոնիան մեծ մրցանակ։ Շհադեհը մահացել է 1989 թվականին Փարիզում։
Ասում են, որ նա ունի մեծ թվով չթողարկված աշխատանքներ՝ պիեսներ, բանաստեղծություններ, նամակներ։
Նշանավոր բանաստեղծություններ խմբագրել
Պիեսներ խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.