Ջորջ Մարագոս (անգլ.՝ George Maragos, մարտի 17, 1949(1949-03-17), Լեֆկաս, Լեֆկաս, Լեֆկաս, Հոնիական կղզիներ, Հունաստան), ազգությամբ հույն ամերիկացի գործարար և քաղաքական գործիչ, Նասոյի շրջանի 13-րդ ֆինանսական վերահսկիչը[1][2]։ ԱՄՆ հունական համայնքի ակտիվ անդամ[3][4][5]։

Ջորջ Մարագոս
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ ՄաքԳիլի համալսարան և Փեյս համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 17, 1949(1949-03-17) (75 տարեկան)
Ծննդավայր Լեֆկաս, Լեֆկաս, Լեֆկաս, Հոնիական կղզիներ, Հունաստան
Քաղաքացիություն  ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ, ընտանիք և կրթություն խմբագրել

Ծնվել է Լեֆկադա կղզում (Հունաստան) աղքատ ընտանիքում, որը սկզբում ներգաղթել է Կանադա, իսկ հետո՝ ԱՄՆ[6][7]։

Ավարտել է ՄաքԳիլի համալսարանը՝ էլեկտրատեխնիկայի բնագավառում բակալավրի աստիճանով (Կանադա, 1973) և Փեյսի համալսարանը՝ ֆինանսների բնագավառում բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճանով (1983)[8]։

Կարիերա խմբագրել

Կարիերան սկսել է «Bell-Northern Research» հեռահաղորդակցային R&D ընկերությունում, որտեղ դարձել է ամենաերիտասարդ մենեջերներից մեկը։

1978 թվականին միացել է «Booz Allen Hamilton» խորհրդատվական ընկերությանը, որտեղ աշխատել է հրամանատարության և կառավարման ամերիկյան ռազմական համակարգերի վրա։ Ավելի ուշ համակարգել է լուծումների մշակումը խոշոր միջազգային հաճախորդների համար[8]։

1981 թվականին սկսել է աշխատել «Chase Manhattan Bank» ընկերությունում, որտեղ գլխավորել է տվյալների փոխանցման և դրամական փոխանցումների ցանցի ստեղծմամբ զբաղվող խումբը։ Ավելի ուշ դարձել է փոխնախագահ։

1986 թվականին զբաղեցրել է «Citibank»-ի փոխնախագահի պաշտոն[8]։

1989 թվականին հիմնադրել է սեփական «SDS Financial Technologies» ընկերությունը, և 20 տարի եղել է ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենը։

2010 և 2012 թվականներին մասնակցել է ԱՄՆ սենատում հանրապետական կուսակցության փրայմերիզին[8][9][10][11]։

2016 թվականին իր տիկնոջ հետ 5 400 դոլար Է հատկացրել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախագահական ընտրարշավի համար[12]։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Որոշակի փուլում Մարագոսը մտահոգությամբ էր արտահայտվում միասեռ զույգերի ամուսնության իրավունքի մասին՝ հայտարարելով, որ նրանց օրինականացումը կարող է արդյունքում հանգեցնել բազմակնության օրինականացմանը, իսկ հարցազրույցներից մեկում նա ասել է․ «որոշ մարդիկ կցանկանային նույնիսկ ամուսնանալ իրենց ընտանի կենդանիների հետ»։ Նույն ժամանակահատվածում նա հանդես է եկել աբորտների դեմ, բացառությամբ մոր կյանքի պահպանման, բռնաբարության և արյունապղծության դեպքերի[13]։ Սակայն ավելի ուշ աբորտի և նույնասեռ ամուսնությունների իրավունքների վերաբերյալ նրա դիրքորոշումը փոխվել է ճիշտ հակառակը[14]։

Անձնական կյանք խմբագրել

 
Ջորջ և Անժելա Մարագոսներ (2012)

1973 թվականին ամուսնացել է Անժելա Մարագոսի հետ, ունի երկու որդի՝ Փիթերը (ծնված՝ 1976 թվականին) և Անջելոն (ծնված՝ 1985 թվականին)[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «George Maragos the New Controller of Nassau». Greek Reporter. 2010 թ․ հունվարի 8.
  2. Hadrick, Celeste (2013 թ․ նոյեմբերի 6). «Maragos defeats Weitzman in Nassau comptroller race». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. Tsounis, Catherine. «St. Nicholas Holds Annual Greek Festival». Queens Gazette. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  4. «Holy Trinity Hicksville Greek Festival a Huge Success (Video)». The National Herald. 2017 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Professional Organizations Grind the Pepper at Carnival Party in NYC». The National Herald. 2016 թ․ մարտի 18.
  6. «SJU Hellenic Society Holds Cultural Event». Greek News - Greek-American Weekly Newspaper. 2010 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. «Interviews That Matter With Raj Mehta - Hon. Nassau County Comptroller -George Maragos». YouTube. Raj Mehta.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Biography: George Maragos». County Comptroller's Office.
  9. «George Maragos Announced Run for US Senate». Greek Reporter. 2011 թ․ դեկտեմբերի 6.
  10. Tsatsou, Marianna (2012 թ․ հունիսի 27). «George Maragos Finishes 3rd- W. Long Wins the NY Primary for Senate». Greek Reporter.
  11. Reisman, Nick (2012 թ․ մարտի 16). «Three Challengers of Senator Gillibrand Reach the Primary Ballot». Spectrum News NY1: Queens. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. «George, Angela Maragos Donate $5400 to Hillary Clinton's Campaign». The National Herald. 2016 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  13. Ablamsky, Jessica (2011 թ․ օգոստոսի 24). «County comptroller seeks U.S. Senate seat». The Island Now. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  14. LaRocco, Paul (2016 թ․ սեպտեմբերի 29). «George Maragos to seek Democratic nod in county exec race». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.