Ջորդան Բրաունի գործ
Ջորդան Բրաունի գործ, ԱՄՆ քաղաքացի Ջորդան Էնթոնի Բրաունի (անգլ.՝ Jordan Anthony Brown) դեմ հարուցված քրեական գործ: Բրաունը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 12-ին և 11 տարեկան հասակում, սկզբնապես մեղադրվել է կրակոցների մեջ՝ որպես չափահաս։ Կրակոցների արդյունքում՝ 2009 թվականի փետրվարի 20-ին Փենսիլվանիա նահանգի Վամպում քաղաքում, մահանում է իր հոր 26-ամյա հարսնացուն՝ Քենզի Մարի Հոուկը (անգլ.՝ Kenzie Marie Houk):
Շրջանային դատախազությունն ի սկզբանե Բրաունին մեղադրանք է ներկայացրել չափահասների համար դատարանում, քանի որ նման կանոնը Փենսիլվանիայում նախատեսված էր սպանության մեջ մեղադրվողի համար՝ անկախ նրա տարիքից։ Սակայն ավելի ուշ դատել են որպես անչափահասի։
Փենսիլվանիայի գլխավոր դատախազը հետագայում պաշտպանել է այս գործով պետական մեղադրանքը։ Բրաունն ավելի քան երեք տարի անցկացրել է անչափահասների գաղութում, Փենսիլվանիա նահանգի Էրի քաղաքում, մինչդեռ Փենսիլվանիայի նահանգի դատարանը քննել է նրա գործը։ 2012 թվականի ապրիլի 13-ին Ջորդան Բրաունը դատապարտվել էր ցմահ բանտարկության։ Գործը փակվել է, սակայն հետագայում նրան բազմիցս ուղարկել են վերանայման։
Հանցագործություն
խմբագրելԳլխավոր դատախազության պետական դատախազի խոսքով՝ Բրաունն օգտագործել է 20-րդ տրամաչափի որսորդական հրացանի պատանեկան մոդելը, որն իր հորից Սուրբ Ծննդյան նվեր էր ստացել, որպեսզի սպանի Հոուկին, որը գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Հոուկին կրսկել է ծոծրակից, երբ նա քնած է եղել անկողնում Արևմտյան Փենսիլվանիայում գտնվող իրենց տանը։ Եվ նա, և նրա դեռ չծնված երեխան զոհվել են հարձակման հետևանքով։ Հրաձգությունից հետո Բրաունը դպրոցական ավտոբուս է նստել Հոուկի 7-ամյա դստեր հետ և գնացել դպրոց, որտեղ սովորում էր 5-րդ դասարանում։ Փենսիլվանիայի նահանգի ոստիկանությունը որսորդական հրացանից պարկուճ է գտել դպրոցական ավտոբուսի ճանապարհին, որտեղ Բրաունն իր խորթ քրոջ հետ դպրոց էր գնում։
Հոուկի կրտսեր 4-ամյա դուստրը հայտնաբերել է մոր մարմինը և այդ մասին հայտնել տան մոտ աշխատող այգեպանին, իսկ նա ոստիկանություն է կանչել[1][2]։
Դատաքննություն
խմբագրելԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Լոուրենս շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դոմինիկ Մոտոն ի սկզբանե հաստատել է, որ Բրաունը կդատապարտվի որպես չափահաս։ «Միջազգային Ամնիստիա» իրավապաշտպան կազմակերպությունը դեմ է հանդես եկել այդ որոշմանը՝ հղում անելով միջազգային իրավունքի նորմերի հնարավոր խախտմանը[3]։
Բրաունի փաստաբանները բողոքարկել են դատավոր Մոտտոյի որոշումը, և Փենսիլվանիայի Բարձրագույն դատարանի որոշումից հետո, որը փոխել է գործող օրենսդրությունը, դատավոր Մոտտոն չեղյալ է հայտարարել իր նախկին որոշումը և որոշել, որ Բրաունին պետք է դատել անչափահասների համար նախատեսված ընթացակարգով։ Եթե Բրաունին դատեին որպես չափահաս, և նա դատապարտվեր, նա կարող էր դիմակայել ցմահ բանտարկության հնարավորությանը՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի[4]։
Նաև հարց է բարձրացվել, թե արդյոք Բրաունի գործով դատական լսումները պետք է բաց լինեն հանրության համար, և արդյոք նա պետք է ժամանակավորապես ազատ արձակվի, քանի դեռ նրա գործով որոշման ընդունումը հետաձգվել է[5][6][7][8]։
Լոուրենս շրջանի ընտանեկան գործերի դատարանի դատավոր Ջոն Հոջը վճռել է, որ Բրաունի գործով լսումները բաց չեն լինի և չեն լուսաբանվի ԶԼՄ-ներում։ Փենսիլվանիայի բարձրագույն դատարանը մերժել է երեք տեղական թերթերի բողոքը (Pittsburgh Post-Gazette, Pittsburgh Tribune-Review, New Castle News), որոնք խնդրել են չեղարկել Հոջայի որոշումը և լսումները բաց դարձնել հանրության համար[9]։ Այն բանից հետո, երբ այդ թերթերը որոշել է շարունակել հետագա բողոքարկումը, դատավոր Հոջին հանձնարարվել է Բարձր դատարանի մեկ այլ պալատից անհապաղ անցկացնել դատական նիստ։ Դատավոր Հոջը վճռել է, որ Բրաունը չի ազատվի դատական նիստի սպասման ժամանակ։
Վկաների ցուցմունքներն ու իրավական փաստարկները լսելուց հետո, դատավոր Հոջն ուրբաթ՝ 2012 թվականի ապրիլի 13-ին, վճիռ է կայացրել, որ Բրաունը պատասխանատու է 26-ամյա Քենզի Հոուկի առաջին աստիճանի սպանության և նրա դեռ չծնված արական սեռի երեխայի սպանության համար։ Դատավոր Հոջն այդ պահին 14-ամյա Ջորդան Բրաունին գնահատել է որպես մեղավոր (անգլ.՝ delinquent), ինչը անչափահասների գործերով դատարանում համարժեք է մեղադրական դատավճռին[10]։
Ենթադրվում էր, որ դատավոր Հոջն ավելի ուշ կհայտարարի Բրաունի կարգադրագիրը (անգլ.՝ disposition)՝ անչափահասների համար դատավճռի համարժեքը։ Փենսիլվանյան օրենսդրության համաձայն՝ անչափահաս իրավախախտը չի կարող կալանքի տակ գտնվել այն բանից հետո, երբ 21 տարեկան է։ Բրաունը անչափահասների վերականգնողական բուժական կենտրոնում կարող էր գտնվել միայն մինչև 2018 թվականի օգոստոսը, երբ կլրանա 21 տարին։
2013 թվականին Փենսիլվանիայի բարձրագույն դատարանը վերանայել է Բրաունի գործը և գտել, որ նրա մեղավորության օգտին վկայող ապացույցները բավարար չեն։ Մեկ տարի անց այդ եզրակացությանը համաձայնել է նաև Փենսիլվանիայի Գերագույն դատարանը, որից հետո գործը վերադարձվել է Լոուրենս շրջանի դատարան նոր քննության համար։ Դատավոր Հոջը, կրկին քննելով ապացույցները, մերժել է գործով նոր լսումներ անցկացնել։ Այդ մերժումը բողոքարկվել է Բրաունի և նրա փաստաբանների կողմից, ինչի արդյունքում նրանց հաջողվել է հասնել նոր լսումների։ 2016 թվականի հունիսին Լոուրենս օկրուգի դատարանը, հերթական անգամ քննելով Բրաունի գործը, վճիռ է կայացրել, որ Ջորդանը ենթակա է ժամանակավոր ազատման կալանքից, ինչը չի նշանակում, որ նրա ցմահ դատավճիռը չեղյալ է հայտարարվել[11][12][13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Judge declares Jordan Brown guilty of murder». Beaver County Times. 2012 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Authorities: Jordan Brown Killed Father's Pregnant Girlfriend; 11-Year-Old Charged As Adult». Huffington Post. 2011 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «13-year-old US boy's murder trial could violate international law». Amnesty International. 2011 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Boy accused in pregnant woman’s death to be tried as a juvenile
- ↑ «Lawyer Of Boy Accused Of Murder Fights To Have Him Tried In Juvenile System». WPXI.com. 2011 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Court will hear Jordan Brown arguments at next session». Beaver County Times. 2011 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 19-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Lidji, Eric (2011 թ․ հունվարի 23). «13-year-old murder suspect faces US court appeal». Agence France-Presse (AFP). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Jordan Brown seeks release while awaiting court decision». Pittsburgh Post-Gazette. 2012 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Media denied access to boy's juvenile case in '09 killing». Pittsburgh Post-Gazette. 2012 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Judge: Pa. boy killed dad's pregnant fiancée at 11». Associated Press. 2012 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Convicted teen killer who fatally shot pregnant woman with shotgun in Pennsylvania when he was 11 released from juvenile custody
- ↑ Jordan Brown released from juvenile detention
- ↑ Hazen, Bob (2016 թ․ հունիսի 14). «'We're not happy about it:' Jordan Brown, allegedly a killer at 11, released». WTAE (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- 11-летний Джордан Браун может стать самым юным американцем, получившим пожизненный срок
- 11-летний мальчик убил беременную мачеху Արխիվացված 2014-03-06 Wayback Machine
- Суд в США над 13-летним мальчиком, обвиняемым в убийстве, может попрать нормы международного права Արխիվացված 2019-07-29 Wayback Machine