Ջոն Վիկտոր Էվանս

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջոն Վիկտոր Էվանս (անգլ.՝ John Victor Evans, հունվարի 18, 1925(1925-01-18), Malad City, Այդահո, ԱՄՆ - հուլիսի 8, 2014(2014-07-08)[1], Բոյսե, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքական գործիչ, Այդահոյի 27-րդ նահանգապետ[3][4]։

Ջոն Վիկտոր Էվանս
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Սթենֆորդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Մորմոններ
Ծննդյան օր հունվարի 18, 1925(1925-01-18)
Ծննդավայր Malad City, Այդահո, ԱՄՆ
Վախճանի օր հուլիսի 8, 2014(2014-07-08)[1] (89 տարեկան)
Վախճանի վայր Բոյսե, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն  ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Ջոն Վիկտոր Էվանսը ծնվել է 1925 թվականի հունվարի 18-ին Այդահո նահանգի Մալադ քաղաքում[5]։ Կրթություն է ստացել Այդահո նահանգի և Սթենֆորդի համալսարանն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էվանսը ծառայել է ԱՄՆ բանակի շարքերում։ Կյանքի մեծ մասը անցկացրել է հայրենի Մալադ քաղաքում, որտեղ նաև զբաղվել է գյուղատնտեսությամբ և անասնաբուծությամբ։

Էվանսը պաշտոններ է զբաղեցրել ազգային օրենսդրական կոմիտեում, եղել է Բեր գետի ջրօգտագործման ասոցիացիայի և Օնայդա շրջանի զարգացման, պաշտպանության և պաշարների կոմիտեի նախագահ։

1974 թվականին Էվանսը դարձել է Այդահոյի փոխնահանգապետ։ Երբ 1977 թվականի հունվարի 24-ին գործող նահանգապետ Սեսիլ Դեյլ Էնդրյուսին առաջարկվել էր տեղ զբաղեցնել Արտաքին գործերի նախարարությունում, Էվանսը զբաղեցրել է նրա պաշտոնը։ Նոր պաշտոնում նրա առաջին կարևոր փորձություններից են եղել Այդահոյում տեղի ունեցած մեծ երաշտը, որի տնտեսությունը մեծ մասամբ կախված է գյուղատնտեսությունից։ Էվանսը շարունակում էր զբաղվել շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով։ Նրան հաջողվել է հաղթել 1978 և 1982 թվականների ընտրություններում։ Իր նահանգապետության վերջին տարիներին գլխավորում էր արոտավայրերի ղեկավարության և ատոմային էներգետիկայի նահանգապետերի ազգային ասոցիացիայի ենթահանձնաժողովները։

Ջոն Էվանսը ամուսնացած է եղել Լոլե Դենիելսի հետ, որից ունեցել է հինգ երեխա։

Ջոն Վիկտոր Էվանսը մահացել է 2014 թվականի հուլիսի 8-ին, Մալադում, Այդահո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. NND.com-Governor John V. Evans
  4. «John V. Evans (1925 - 2014)». Idaho Statesman. Boise. obituary. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. National Governors Association-John V. Evans Արխիվացված 2011-06-29 Wayback Machine

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել