Ջոն Ֆիլիպս Նեյբեր (անգլ.՝ John Phillips Naber, հունվարի 20, 1956(1956-01-20)[1], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն։

Ջոն Նեյբեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ John Phillips Naber
Բնօրինակ անուն՝անգլ.՝ John Phillips Naber
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 20, 1956(1956-01-20)[1] (68 տարեկան)
Ծննդավայր՝Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Ջոն Նեյբերը ծնվել և մեծացել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան։ Նեյբերն այն ավարտել է 1977 թվականին հոգեբանության ոլորտում բակալվրի աստիճանով։ Համալսարանում ուսումնառության ժամանակ Ջոնը օգնեց USC Trojans ուսանողական թիմին չորս անգամ նվաճել ուսանողների միջև Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի կողմից անցկացվող լողի և ջրացատկի առաջնությունը ։

1976 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում Նեյբերը նվաճեց չորս ոսկե մեդալ։ Այդ լողերի ընթացքում Նեյբերը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ։ Նեյբերի՝ 100մ և 200մ մեջքի վրա լողի ոճում սահմանած ռեկորդները չեն հաղթահարվել յոթ տարի շարունակ[2]։

Օլիմպիադայից հետո Նեյբերը պարգևատրվեց Ջեյմս Սալիվաննայի շքանշանով որպես տարվա Ամերիկյան սիրողական մարզիկ։ 1982 թվականին Նեյբերը ընդգրկվեց փառքի սրահում որպես Պատվո լողորդ (անգլ.՝ Honor Swimmer):

Մեծ սպորտից հեռանալուց հետո Նեյբերը տարբեր ժամանակներում աշխատել է մեկնաբան, մոտիվացիոն խոսնակ և պրոֆեսիոնալ գրող [3]:

2014 թվականի մայիսից Ջոն Նեյբերը հանդիսանում է Վուդսայդի միջնակարգ դպրոցի փառքի սրահի անդամ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. «Britannica Library». eb.com.
  3. Cousineau, Phil The Olympic Odyssey: Rekindling the True Spirit of the Great Games. — Quest Books, 2003. — С. 161. — ISBN 0835608336
  4. «Woodside High School - Home». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Ռեկորդներ
Նախորդող՝
Ռոլանդ Մաթես
Համաշխարհային ռեկորդ - 100մ հեռավորության լող մեջքի վրա
1976 թվականի հուլիսի 18 – 1983 թվականի օգոստոսի 6
Հաջորդող՝
Ռիկ Քերի
Նախորդող՝
Ռոլանդ Մաթես
Համաշխարհային ռեկորդ - 100մ հեռավորության լող մեջքի վրա
1976 թվականի հունիսի 19 – 1983 թվականի օգոստոսի 3
Հաջորդող՝
Ռիկ Քերի
Պարգևներ
Նախորդող՝
Թիմ Շոու
Ըստ Swimming World տարբերակի տարվա լողորդ
1976
Հաջորդող՝
Բրայան Գուդել