Ջոն Գրեպպին

ամերիկացի լեզվաբան-հայերենագետ

Ջոն Այրդ Քութս Գրեպպին (անգլ.՝ John Aird Coutts Greppin, ապրիլի 2, 1937(1937-04-02)[1], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 3, 2015(2015-05-03)[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի լեզվաբան-հայերենագետ։

Ջոն Գրեպպին
Ծնվել էապրիլի 2, 1937(1937-04-02)[1]
Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 3, 2015(2015-05-03)[1] (78 տարեկան)
Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհասարակական գիտությունների ոլորտում գիտնական, լեզվաբան և Հայերենագիտություն

1971-1974 թվականներին դասավանդել է Ֆլորիդայի (լատիներեն, սանսկրիտ), 1975 թվականին՝ Կլիվլենդի (հունարեն, ընդհանուր լեզվաբանություն) համալսարաններում։

«Բառասկզբային ձայնավորները և շնչեղացումը դասական հայերենում» (1973 թվական), «Դասական հայերենի անվանական վերջածանցները» (1975 թվական) և «Հայերենի կոկորդայինների ուսումնասիրության արդի վիճակը» («ՊԲՏ», № 1, 1975 թվական) և այլ հոդվածներում Գրեպպինը քննության առարկա է դարձրել դասական հայերենի տարբեր փուլերը՝ անդրադառնալով գրաբարի բառապաշարի հիմնական ֆոնդի ծագումնաբանությանը, խեթերենի և հայերենի զուգաբանություններին, փոխառություններին ու ձայնդարձին։

1974-1975 թվականներին գիտահետազոտական աշխատանք է կատարել ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 210