Ջոնաթան Հեյզ (անգլ.՝ Jonathan Hayesհուլիսի 9, 1987(1987-07-09)[1][2], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, Սելթիկ ակումբի և Իռլանդիայի հավաքականի վինգեր։

Ջոնի Հեյզ
անգլ.՝ Jonny Hayes
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իռլանդիա Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1987(1987-07-09)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Դուբլին, Իռլանդիա
Հասակ 170
Քաշ 73
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Սելթիկ
Համար 15

Ակումբային Կարիերա խմբագրել

 
Հեյզը Սելթիկում

Հեյզն անգլիական Ռեդինգ ակումբի սան է։ Խաղային պրակտիկա Ստանալու համար նա վարձավճարով խաղացել է Ֆորեստ Գրին Ռովերսի և Միլթոն Կինս Դոնսի կազմում։ 2007 թվականին Ջոնաթանը տեղափոխվեց Լեսթեր Սիթի, բայց նույնպես չի կարողացել ամրապնդվել կազմում և վարձավճարով տեղափոխվել է Նորենգեմթոն Թաուն ապա Չելթեմ Թաուն։ 2009 թվականին Հեյզը միացել է շոտլանդական Ինվերնես Կալեդոնիան Թիսլ ակումբին։ Օգոստոսի 8-ին Դանֆերմլին Աթլետիկի դեմ հանդիպմանը նա նորամուտը նշեց շոտլանդական Չեմփիոնշիփում[3]։ Օգոստոսի 29-ին Ռոս Քոունթիի դեմ խաղում Ջոնին խփեց է իր առաջին գոլը Ինտերվերնեսի կազմում[4]։ Դեբյուտային սեզոնի արդյունքներով Հեյզը օգնեց իր թիմին դուրս գալ Ֆուտբոլային էլիտա։ 2010 թվականի օգոստոսի 14-ին Սելթիկի դեմ խաղում նա նորամուտը նշեց շոտլանդական Պրեմիեր լիգայում[5]։

2012 թվականի ամռանը Ջոնին տեղափոխվեց Աբերդին։ Օգոստոսի 4-ին Սելթիկի դեմ խաղում նա նշեց նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Օգոստոսի 18-ին Սենթ-Ջոնսթոնի դեմ խաղում Հեյզը խփել է իր առաջին գոլն Աբերդենի կազմում[7]։ 2014 թվականին նա օգնեց թիմին նվաճել Շոտլանդիայի Գավաթը։

2017 թվականին Հեյզը միացել է Սելթիկին, ստորագրելով երեք տարվա պայմանագիր։ Տրանսֆերի գումարը կազմել է 1 մլն եվրո։ Օգոստոսի 5-ին Հարդ օֆ Միդլոտաինի դեմ խաղում նա նշեց նորամուտը նոր թիմի կազմում[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

2016 թվականի մարտի 25-ին Շվեյցարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Հեյզը նշեց նորամուտը հավաքականի կազմում[9]։

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  Աբերդին

  • Շոտլանդիայի լիգայի գավաթի հաղթող

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Данфермлин Атлетик VS. Инвернесс Каледониан Тисл 0:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 8.
  4. «Инвернесс Каледониан Тисл VS. Росс Каунти 1:3» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 29.
  5. «Инвернесс Каледониан Тисл VS. Селтик 0:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 14.
  6. «Селтик VS. Абердин 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 4.
  7. «Сент-Джонстон VS. Абердин 1:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 18.
  8. «Селтик VS. Харт оф Мидлотиан 4:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 5.
  9. «Ирландии VS. Швейцария 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 25.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնի Հեյզ» հոդվածին։