Ջոնի Բելինդա (ֆիլմ, 1948)


Ջոնի Բելինդա, 1948 թվականին նկարահանված ամերիկյան դրամա, որը հիմնված էր 1940 թվականին Բրոդվեյում բեմադրված համանուն պիեսի վրա։ Ֆիլմի սցենարի վրա աշխատել են գրողներ Ալեն Վինսենտն ու Իրմա ֆոն Քյուբը, ռեժիսորը Ժան Նեգուլեսկոն է[1]։

Picto infobox cinema.png
Ջոնի Բելինդա
Johnny Belinda
Johnny Belinda (1948) trailer 8.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա
Թվական1948
Լեզուանգլերեն
ՌեժիսորJean Negulesco?
ՊրոդյուսերJerry Wald?
Սցենարի հեղինակIrma von Cube?
ԴերակատարներՋեյն Ուայման, Լյու Էյրս, Չարլզ Բիքֆորդ, Ագնես Մուրհեդ, Stephen McNally?, Jan Sterling?, Բարբարա Բեյթս, Ալան Նապյե, Dan Seymour?, Frederick Worlock?, Mabel Paige? և Rosalind Ivan?
ՕպերատորTed McCord?
ԵրաժշտությունMax Steiner?
ՄոնտաժDavid Weisbart?
Պատմվածքի վայրՆոր Շոտլանդիա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն95 րոպե
Johnny Belinda (film) Վիքիպահեստում

Պատմությունը հիմնված է իրական դեպքի վրա, որը տեղի է ունեցել Հարիսի ամառային նստավայրի մոտակայքում՝ արքայազն Էդվարդի կղզու Ֆորտունա Բրիջ տարածքում: Գլխավոր հերոսուհին, որի անունից առաջացել է ֆիլմի վերնագիրը, իրական կյանքում գոյություն է ունեցել Լիդիա Դինգվել (1852–1931) անունով[2]: Ֆիլմում ներկայացված են ստերի և բամբասանքների տարածման հետևանքները, բռնաբարության սարսափը: Վերջին թեման նախկինում արգելված էր Հեյսի օրենսգրքով: «Ջոնի Բելինդան» համարվում է հոլիվուդյան առաջին ֆիլմը, որը խախտել է այդ սահմանափակումները, և որպես այդպիսին հակասական է ընդունվել թողարկման սկզբնական պահին:

Ֆիլմում նկարահանվել են Ջեյն Ուայմանը, Լյու Էյրսը, Չարլզ Բիքֆորդը, Ագնես Մուրհեդը, Ստեֆան ՄեքՆելլին և Ջան Ստերլինգը: Ուայմանի դերակատարումը նրան արժանացրել է «Օսկար լավագույն դերասանուհու համար» մրցանակի:

Ֆիլմը նկարահանվել է Կալիֆոռնիայի Ֆորտ Բրագ քաղաքում[3]:

ՍյուժեԽմբագրել

Բելինդա Մակդոնալդը խուլ-համր երիտասարդ կին է, որն ապրում է Ատլանտիկական Կանադայի արևելյան ափին գտնվող Քեյփ Բրետոն կղզում: Բժիշկը գիտակցում է, որ չնայած Բելինդան չի կարող լսել կամ խոսել, նա շատ խելացի է: Նա ապրում է ֆերմայում իր հայրիկի՝ Բլեք Մեքդոնալդի և իր հորաքրոջ՝ էգգի Մեքդոնալդի հետ: Նա հագնում է սովորական աշխատանքային հագուստ, հազվադեպ է գնում քաղաք և միայն մեկ անգամ է եկեղեցի գնում: Ընտանիքը գյուղացիական ապրանքներ է վաճառում մոտակա քաղաքում, հիմնականում ալյուր: Նրա հայրն ու հորաքույրը Բելինդային անվանում են «Դումի», որը զայրացնում է նրան, քանի որ մայրը մահացել է ծննդաբերելուց հետո: Դոկտոր Ռիչարդսոնը սովորեցնում է Բելինդային ժեստերի լեզուն և հասարակ առարկաներ ու գաղափարներ ցույց տվող նշանները: Ժամանակի ընթացքում բժշկի համակրանքը Բելինդայի հանդեպ մեծանում է: Նա գնում է մի գեղեցիկ զգեստ աղջկա համար և խրախուսում նրա հայրիկին Բելինդային տանել քաղաք և եկեղեցի[4]:

Դոկտոր Ռիչարդսոնի քարտուղարուհի Ստելլան հմայված է բժշկով և փորձում է ուշադրություն գրավել, բայց բժիշկը չի փոխադարձում նրա զգացմունքները: Այն բանից հետո, երբ Ստելլան պարզում է, որ բժիշկը հրապուրվում է Բելինդայով, նա սկսում է զայրացնել նրանց երկուսին:

Ընտանիքի հաճախորդներից մեկը՝ Լոկի ՄակՔորիկը, հարբում է պարահանդեսի ժամանակ, հեռանում այնտեղից և գնում ագարակ, երբ Բելինդան միայնակ է այնտեղ և բռնաբարում է նրան: Սա հանգեցնում է նրա հղիության, որն ախտորոշվում է մեկ այլ բժշկի կողմից, որի մոտ դոկտոր Ռիչարդսոնը բերել էր Բելինդային աուդիոլոգիական ստուգման համար: Բելինդան տանը ծննդաբերում է առողջ տղա երեխա, որին նա անվանում է Ջոնի: Քաղաքում մարդիկ սկսում են խուսափել ՄեքԴոնալդ ընտանիքից և դոկտոր Ռիչարդսոնից, քանի որ կասկածում էին, որ նա է Բելինդայի երեխայի հայրը, որովհետև նա է շատ ժամանակ անցկացրել աղջկա հետ: Դոկտոր Ռիչարդսոնը Բլեքին ասում է, որ պատրաստ է ամուսնանալ Բելինդայի հետ, որպեսզի հանդարտեցնի քաղաքի բամբասանքները: Բլեքը մերժում է նրա առաջարկը, քանի որ գիտի, որ դոկտոր Ռիչարդսոնը իրականում չի սիրում Բելինդային, այլ պարզապես խղճում է նրան:

Լոկին գարի գնելու պատրվակով գնում է ՄեքԴոնալդի ագարակ, թեև իրականում նա ցանկանում է տեսնել փոքրիկին: Երբ Բլեքը տեսնում է Լոկիին, հրամայում է նրան հեռանալ: Լոկիին ակամայից ասում է Բլեքին, որ ինքն է երեխայի հայրը: Բլեքը հետևում է Լոկիին և սպառնում է պատռել նրա դիմակը քաղաքի առջև: Նրանք կռվում են ծովափնյա ժայռի վրա, և Լոկին Բլեքին ժայռից նետում է ծովը՝ սպանելով նրան[5]:

Բելինդան և նրա հորաքույր Էգգին փորձում են վարել ագարակի գործերը, բայց նրանք դժվարությամբ են կատարում վճարումները: Քաղաքացիները Լոկիի հորդորով ժողով են կազմակերպում, որտեղ որոշում են, որ Բելինդան «պիտանի» չէ երեխային խնամելու համար: Երբ Լոկին և Ստելլան (ովքեր այժմ ամուսնացած են) գալիս են Ջոնիին վերցնելու, Բելինդան նախ Ստելլային հասկացնում է, որ ինքն ավելի խելացի է, քան քաղաքաբնակները կարծում են: Նա նաև ժեստերով հասկացնում է, որ առանց պայքարի չի հրաժարվի իր երեխայից: Ստելլան հակառակվում է Լոկիին, ով խոստովանում է, որ երեխան իրենն է: Երբ նա գնում է երեխային վերցնելու, Բելինդան փորձում է խանգարել նրան, սակայն Լոկին կարողանում է բարձրանալ դեպի այն սենյակը, որտեղ գտնվում է Ջոնին: Սակայն նախքան Լոկիին կկարողանար բացել դուռը, Բելինդան օգտագործում է հրացանը, որով կրակում և սպանում է Լոկիին: Բելինդան ձերբակալվում է և դատվում սպանության համար: Դատավարության ընթացքում դոկտոր Ռիչարդսոնը վկայություն է տալիս, որ աղջիկը պաշտպանելիս է եղել իր ունեցվածքն ու ընտանիքը: Դատարանը սա հաշվի չի առնում, բացատրելով դա Բելինդայի հանդեպ ունեցած նրա սիրով: Դատարանը պատրաստվում է Բելինդային դատապարտել մահապատժի, բայց Ստելլան բերանից թռցնում է, որ իր ամուսին Լոքին իր սպանության օրը խոստովանել է իրեն բռնաբարության մասին ճշմարտությունը պատմելով: Բելինդյան ազատ է արձակվում, և նա՝ Ջոնիի և դոկտոր Ռիչարդսոնի հետ հեռանում են[6]:

Գլխավոր դերեր և դերակատարներԽմբագրել

ԸնդունելությունԽմբագրել

Ֆիլմը ունեցել է հսկայական ֆինանսական հաջողություն՝ վաստակելով $4,266,000 դոլլար ներքին շուկայում, և $2,721,000 դոլլար արտասահմանյան շուկայում:

ՄրցանակներԽմբագրել

Շահումներ[7]

  • Արժանացել է «Լավագույն կանացի դերակատարման համար» «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ Ջեյն Ուայման
  • Արժանացել է «Ամենահանրահայտ կին դերասան» մրցանակին՝ Ջեյն Ուայման
  • Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի

Տես նաևԽմբագրել

  • Համր դերասաններով ֆիլմերի ցուցակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Appendix 1»։ Historical Journal of Film, Radio and Television (անգլերեն) 15 (sup1): 1–31։ 1995-01։ ISSN 0143-9685։ doi:10.1080/01439689508604551 
  2. «cia report central intelligence bulletin january 17 1964 top secret codeword not declassified crest»։ U.S. Intelligence on Europe, 1945-1995։ Վերցված է 2020-02-22 
  3. Landazuri Margarita։ «Johnny Belinda (1948)»։ tcm.com։ Turner Classic Movies։ Վերցված է 3 March 2017 
  4. Thomas Francis-Noël, Turner Mark (2017-12-31)։ Clear and Simple as the Truth։ Princeton: Princeton University Press։ ISBN 978-1-4008-8735-4 
  5. Carter Lionel։ Towards a Ceasefire in Kashmir։ Routledge։ էջեր 151–219։ ISBN 978-0-429-49165-8 
  6. Crowther Bosley (1974)։ The Sting and the Twinkle։ London: Macmillan Education UK։ էջեր 59–62։ ISBN 978-1-349-02204-5 
  7. «NY Times: Johnny Belinda»։ NY Times։ Վերցված է 2008-12-20 

Արտաքին հղումներԽմբագրել