Ջոնին վերցրեց զենքը (ֆիլմ, 1971)

ֆիլմ, 1971

«Ջոնին վերցրեց զենքը» (անգլ.՝ Johnny Got His Gun, 1971), ամերիկացի սցենարիստ Դալթոն Տրամբոյի ռեժիսորական դեբյուտային ֆիլմը։ Հակապատերազմական ֆիլմ, որը նկարահանվել է իր համանուն վեպի հիման վրա (1939 թ.).

Ջոնին վերցրեց զենքը
անգլ.՝ Johnny Got His Gun
Երկիր ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1], դրամա[2][3][1][…], գրական ստեղծագործության էկրանավորում և կենսագրական ֆիլմ
ՀիմքJohnny Got His Gun?
Թվական1971
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴալթոն Թրամբո[2][1][4][…]
ՊրոդյուսերԲրյուս Քեմփբել
Սցենարի հեղինակԴալթոն Թրամբո[5]
ԴերակատարներԹիմոթի Բոթոմս[2][6][4], Ջեյսոն Ռոբարդս[6][4], Դոնալդ Սաթերլենդ[6][4], Դայան Վարսի[6][4], Մարշա Հանթ[6][4], Էրիկ Քրիսթմաս[6][4], Չարլզ ՄաքԳրոու[6], Դևիդ Սոուլ[6], Don "Red" Barry?[4], Էդուարդ ֆրանց[6] և Փիթեր Բրոկկո[6]
ԵրաժշտությունՋերրի Ֆիլդինգ
Տևողություն111 րոպե

Սյուժե խմբագրել

Ամերիկացի երիտասարդ զինվոր Ջո Բոնեմն առաջին համաշխարհայինի ժամանակ առաջնային ճակատում ծանր վնասվածք է ստացել. նրա ձեռքերը և ոտքերը կտրում են, նա զրկվում է գրեթե բոլոր զգայարաններից։ Ըստ ռազմական բժիշկ Թիլերի՝ «անհայտ զինվոր № 47՝ արարած, ով ցավ ու հաճույք չի զգում, չունի հիշողություն, չի կարողանում երազել»։ Մեկուսացած ամերիկյան ռազմական բազայի հոսպիտալի հիվանդներից՝ Ջոն աստիճանաբար սկսում է ինքնագիտակցության գալ և հասկանալ իր վիճակի լրջությունը։ Նա կարողանում է զգալ հպումը, թրթիռը և արևի լույսը։ Ջոյի հուշերում, երևակայություններում և վախերում հայտնվում են նրա հարսնացուն՝ Կարինը, հայրը և Քրիստոսը։ Սակայն բուժանձնակազմի համար նա լոկ բժշկական առումով հետաքրքրության արժանի սովորական մարդ էր։ Բուժքույրերից միայն մեկն է հասկանում, որ իր դիմաց շնչող, մտածող և զգայուն մարդ է։ Ոգևորված նրա հպումից՝ Ջոն հասկանում է, որ կարող է Մորզեի այբուբենով շփվել շրջապատի հետ՝ գլխի շարժումների օգնությամբ։ Ջոն հավաքված զինվորներից խնդրում էր իրեն համընդհանուր ճանաչել կամ սպանել։ Բայց զինվորները չեն կարող կատարել նրա թե՛ առաջին, թե՛ երկրորդ խնդրանքը։ Բուժքրոջ փորձերը ընդհատելու նրա տառապագին գոյությունն ավարտվում է անհաջողությամբ։ Ջոյին, ով հասկանում էր, որ մինչ ի մահ մնալու է փակ պալատում, մնում էր միայն մթության և լռության մեջ կրկնել՝ «S.O.S… Օգնեցեք… S.O.S… Օգնեցեք…»:

Դերերում խմբագրել

  • Տիմոտի Բոթոմս՝ Ջո Բոնեմ
  • Ջոյսոն Ռոբարդս՝ Ջոյի հայրը
  • Մարշա Հանթ՝ Ջոյի մայրը
  • Դոնալդ Սազերլենդ՝ Քրիստոս
  • Դայանա Վարսի՝ չորրորդ բուժքույր
  • Քեթի Ֆիլդս՝ Կարին
  • Էդուարդ Ֆրանց՝ Թիլերի
  • Դավիթ Սոուլ՝ Շվեդ

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Ջոյի հուշերը, երևակայությունները և վախի տեսարանները նկարահանվել են հիվանդանոցում, սև-սպիտակ ժապավենի վրա։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

  • 1971 թ.— Կաննի կինոփառատոն։ Արժանացել է Գրան-Պրիի և ՖԻՊՐԵՍԻ մրցանակի։ Նոմինացիա՝ «Ոսկյա արմավենու ճյուղ»
  • 1972 թ.— Արժանացել է «Ոսկե Գլոբուս» նոմինացիային լավագույն դերասանական խաղի համար (Տիմոտի Բոթոմս)
  • 1974 թ.— Մրցանակ «Ընթերցողների ընտրություն» ճապոնական «Սինեմա Ձյումպո» ամսագրում արժանացել է օտար լեզվով լավագույն ֆիլմի տիտղոսին։

Արտացոլումը մշակույթում խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Metallica — One

Ֆիլմի տեսարանները օգտագործվել են Metallica խմբի «One» երգում(1989 թ.), որը գրվել է «Ջոնին վերցրեց զենքը» վեպի ազդեցության տակ։ Ֆիլմը, որը ոչ մի արդյունքի չէր հասել էկրանավորումից հետո, կտրուկ աճ գրանցեց տեսահոլովակում երևալուց հետո[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0067277/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film746268.html
  3. http://www.metacritic.com/movie/johnny-got-his-gun
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.cinematografo.it/cinedatabase/film/e-johnny-prese-il-fucile/22320/
  5. http://www.cinemarx.ro/filme/Johnny-Got-His-Gun-Johnny-Got-His-Gun-17160.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.imdb.com/title/tt0067277/fullcredits
  7. Ewans H. — The South Australian Film Society Devoted to Screen Culture«Johnny Got His Gun (1971)» (PDF) (անգլերեն). Adelaide Cinematheque. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2009 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.