Ջոյս Քալու (անգլ.՝ Joyce Kalu, սեպտեմբերի 25, 1970(1970-09-25)[1], Abia State, Նիգերիա[1] և Ohafia, Abia State, Նիգերիա), նիգերիացի կինոդերասանուհի, պրոդյուսեր և կինոռեժիսոր։

Ջոյս Քալու
Ծնվել էսեպտեմբերի 25, 1970(1970-09-25)[1] (53 տարեկան)
ԾննդավայրAbia State, Նիգերիա[1] կամ Ohafia, Abia State, Նիգերիա
ԿրթությունՊորտ Հարկորտի համալսարան[2] և Lagos State University?
Քաղաքացիություն Նիգերիա
Ազգությունիգբո
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջոյս Քալուն ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 25-ին, Նիգերիայի հարավարևելյան Աբիա նահանգի Օհաֆիա քաղաքում։ Վերջերս ամուսնացել է, ունի երեք երեխա[3]։ Աբիա նահանգի դպրոցներում տարրական ու միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսանել է Լագոսի համալսարանում, ձեռք բերել մարքեթինգի բակալավրի աստիճան և համակարգչային գիտությունների մասնագետի որակավորում[3]։ Դերասանական իր կարիերան սկսել է 2005 թվականին, իսկ աչքի է ընկել հատկապես նոլիվուդյան «Ինձ տուն տար» (Take me Home) ֆիլմում տպավորիչ դերակատարումով հանդես գալուց հետո։ Նա միաժամանակ գործարար կին է[3]։

2018 թվականին Ջոյս Քալուն անվանի դերասաններ Ռիտա Դոմինիկի, Էնյինա Նվիգվեի ընկերակցությամբ նկարահանվել է հետագայում մի շարք մրցանակների արժանացած Bound ֆիլմում[4][5]։

Նա Niger Delta Icon and Dynamic Awards (NDID) մրցանակաբաշխությունում պատվո մրցանակի է արժանացել որպես տարվա առավել ազդեցիկ դերասանուհի (Most Influential Actress of the year (2020)[6]:

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • Take me Home (2007)
  • Obianama (2018)[7]
  • Oderi gwugwu(2018)[7]
  • Isioma Scotland (2018)[7]
  • Bound (2018)[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://keninfo.com.ng/2019/04/17/joyce-kalu-biography-and-net-worth/
  2. https://www.360dopes.com/joyce-kalu-biography-age-movies-net/
  3. 3,0 3,1 3,2 Utor, Florence (2016 թ․ հունվարի 17). «Joyce Kalu Honoured With A Chieftaincy Title». The Guardian (Nigeria) News - Nigeria and World News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Star showdown as Lilian Afegbai's 'Bound' premieres». Vanguard Nigeria (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «AMVCA 2018: Full list of winners». Punch Newspapers (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «See Photos Of Actress, Ebere Okaro And Other Celebrities In The Movie Industry - Opera News». ng.opera.news. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Joyce Kalu - nlist | Nollywood, Nigerian Movies & Casting». nlist.ng (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Ojoye, Taiwo (2018 թ․ մարտի 11). «Lilian Afegbai makes production debut with 'Bound'». Punch Newspapers (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ խմբագրել