Ջոյաշրի Ռոյ
Ջոյաշրի Ռոյ (անգլ.՝ Joyashree Roy, հոկտեմբերի 1, 1957)[3], հնդիկ[4] տնտեսագետ, էներգետիկայի և կլիմայի գիտնական։ 2018 թվականին նշանակվել է Ասիական տեխնոլոգիական ինստիտուտի նորաբաց Բանգաբանդու ամբիոնի վարիչ[5]։
Ջոյաշրի Ռոյ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1957 (66 տարեկան) |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրթություն | Ջադավպուրի համալսարան[1] |
Մասնագիտություն | կլիմայաբան և հետազոտող |
Աշխատավայր | Asian Institute of Technology?[1] և Ջադավպուրի համալսարան[2] |
Կյանք
խմբագրելԴոկտորական կոչումն ստացել է Ջադավպուրի համալսարանում[5]։ Եղել է Հնդկաստանի հասարակական գիտությունների խորհրդի գիտաշխատող ու Լոուրենս Բերկլիի ազգային լաբորատորիայի Ֆորդ հիմնադրամի ասպիրանտ[5]։ Ջադավպուրի համալսարանում աշխատել է տնտեսագիտության բաժնում[5]։
2008 թվականի մարտի 15-ին պաշտոնապես բացվել է Կայուն էներգիայի Բանգաբանդու ամբիոնը, որին նախորդել էր հուշագրի ստորագրումը Ասիական տեխնոլոգիական ինստիտուտի և Բանգլադեշի կառավարության արտաքին գործերի նախարարության միջև[6]։
Աշխատանք
խմբագրելՌոյը հոլիստիկ մոտեցում է ցուցաբերում կայուն էներգիայի հետազոտությանը, այն կապում քաղաքականություն մշակման հետ ու նաև ընդգծել է կլիմայական ճգնաժամի գլոբալ և բազմոլորտային բնույթը։
2007 թվականի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ գնահատման զեկույցի համահեղինակ է[7], որն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[6]։ Նույն հանձնաժողովի 2018 թվականի «1.5 ° C գլոբալ տաքացման հատուկ զեկույցի» հեղինակներից մեկն է[4]։
Հրատարակությունների ընտրանի
խմբագրել- J. Roy: The rebound effect: some empirical evidence from India. In: Energy Policy (journal). Band 28, Nr. 6–7, 2000, S. 433–438.
- E. Worrell, L. Bernstein, J. Roy, L. Price und J. Harnisch: Industrial energy efficiency and climate change mitigation. In: Energy Efficiency. Band 2, Nr. 2, 2009, S. 109.
- S. Dasgupta und J. Roy: Understanding technological progress and input price as drivers of energy demand in manufacturing industries in India. In: Energy Policy (journal). Band 83, 2015, S. 1–13.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.ait.ac.th/2018/08/prof-joyashree-roy-joins-ait-bangabandhu-chair-professor/
- ↑ https://climatestrategies.org/team/joyashree-roy/
- ↑ Joyashree, Roy. «Curriculum Vita».
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Prof Joyashree Roy joins AIT as Bangabandhu Chair Professor». Asian Institute of Technology (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 6,0 6,1 «Bangabandhu Chair inaugurated at AIT». Asian Institute of Technology (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Bangabandhu Chair Professor, Prof. Joyashree Roy Joined the EECC Department». Department of Energy, Environment and Climate Change (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.