Ջոզեֆ Քրիստոֆեր (անգլ.՝ Joseph Christopher, սեպտեմբերի 22, 1955(1955-09-22), Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 1, 1993(1993-03-01), Attica Correctional Facility, Attica, Ուայոմինգ շրջան, Նյու Յորք), ամերիկացի սերիական մարդասպան, ռասիստ[1][2][3]։ Նաև հայտնի է «22 տրամաչափի մարդասպան», «Քաղաքի կենտրոնի փորոտիք թափող» անուններով[4]։ Նա սպանել է 12 մարդու և վիրավորել բազմաթիվ այլ մարդկանց։ Սպանվածների մեծ մասը եղել են աֆրոամերիացիներ, միայն մեկը եղել է իսպանախոս տղամարդ։ Ջոզեֆ Քրիստոֆերի մարդասպանությունների պատճառը եղել է պաթոլոգիական ռասայական ատելությունը։

Ջոզեֆ Քրիստոֆեր
անգլ.՝ Joseph Christopher
Ծնվել էսեպտեմբերի 22, 1955(1955-09-22)
ԾննդավայրԲուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 1, 1993(1993-03-01) (37 տարեկան)
Մահվան վայրAttica Correctional Facility, Attica, Ուայոմինգ շրջան, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBurgard Vocational High School?
Մասնագիտությունսերիական մարդասպան

Առաջին սպանություն խմբագրել

1980 թվականի սեպտեմբերի 22-ին 25-ամյա Ջոզեֆ Քրիստոֆերը դանակահարել է 14-ամյա Գլեն Դանի վրա։ Դրա հաջորդ օրը նա արագ սննդի ռեստորանում սպանել է 32-ամյա Գարոլդա Գրինային։ Նույն երեկոյան նա կրակել է 30-ամյա Էմանուելա Թոմասի վրա, իսկ 1980 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Ջոզեֆա Մակոյայի։ Հաջորդ զոհերը (1980 թվականի հոկտեմբերին) եղել են երկու տաքսիստներ։ Նրանցից մեկը հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում, իսկ երկրորդը՝ Թոնավանդա գետի մոտ, նրա տաքսին գտել են հայտնաբերման վայրից երեք մղոն հեռավորության վրա[5]։

Միջադեպ հիվանդանոցում խմբագրել

1980 թվականի հոկտեմբերի 10-ին Ջոզեֆ Քրիստոֆերին տեղափոխել են սևամորթ հիվանդի հիվանդասենյակ և ասում են, որ նա «ատում է սևամորթներին», փորձել է խեղդամահ անել։ Միայն բուժքույրի հայտնվելն է փրկել զոհին։

Արյունոտ որսը շարունակվում է խմբագրել

1980 թվականի դեկտեմբերի 22-ին Քրիստոֆերի զոհ են դարձել վեց մարդիկ, նրանցից չորսը մահացել են։ Մարդասպանը շարունակել է իր արյունոտ որսը։ Նա դանակահարել է 19-ամյա Լուիս Ռոդրիգեսին, 30-ամյա Անտոնա Դևիսին և 20-ամյա Ռիչարդ Ռեներին։ Հաջորդ զոհը եղել է տղամարդ ու հայտնաբերվել է նույն օրը, սակայն նրա ինքնությունը չի ճանաչվել։ 1980 թվականի դեկտեմբերի 29-ին մարդասպանը մահացու վիրավորել է ևս մեկ սևամորթ տղայի, իսկ 1980 թվականի դեկտեմբերի 30-ին վիրավորել է Ալբերտա Մենեֆիին։ Նրան հաջողվել է ողջ մնալ։ 1981 թվականի հունվարի 1-ին Ջոզեֆ Քրիստոֆերը վիրավորել է Լարի Լիթլին և Քելվին Քրիպենին, սակայն նրանք կարողացել են թշնամուց պաշտպանվել։ Մի քանի օր անց ոստիկանությունը կարողացել են գտնել սերիական մարդասպանին և ձերբակալել։

Դատավճիռ խմբագրել

1981 թվականի հոկտեմբերին Քրիստոֆերը հրաժարվել է Բուֆալոյի երդվյալ ատենակալների դատարանի իր իրավունքից[6]։ Երկու ամիս անց նրան ճանաչել են խելագար, սակայն հետագայում այդ որոշումը փոխվել է։ 1982 թվականի ապրիլին ճանաչել են մեղավոր և 60 տարվա ազատազրկման ենթարկել[7]։ Քրիստոֆերը մահացել է 1993 թվականի մայիսի 11-ին, բանտում անց է կացրել 12 տարի և 1 օր[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սերիական մարդասպաններ(չաշխատող հղում)
  2. Ջոզեֆ Քրիստոֆերի կյանքը
  3. Ռասիտ Ջոզեֆ Քրիստոֆեր
  4. «So-called Midtown Stabber kills his first victim». History.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  5. Profile of Joseph Christopher Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, frankedobson.com; accessed December 9, 2014.
  6. Profile of Joseph Christopher, brucecorris.blogspot.com, September 2011; accessed December 9, 2014.
  7. «BUFFALO MAN GUILTY IN '80 KILLING». Նյու Յորք Թայմս.
  8. Profile of Joseph Christopher Արխիվացված 2014-12-20 Wayback Machine, artvoice.com; accessed December 9, 2014.

Արտաքին հղումներ խմբագրել