Շարլոթ Ջոել

գերմանացի լուսանկարչուհի, Հոլոքոստի զոհ
(Վերահղված է Ջոել Շարլոթից)

Շարլոթ Ջոել (սեպտեմբերի 13, 1882(1882-09-13)[1] կամ սեպտեմբերի 13, 1887(1887-09-13)[2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[3] - ապրիլի 19, 1943(1943-04-19)[1], Բիրկենաու համակենտրոնացման ճամբար[1]), հրեական ծագմամբ գերմանացի լուսանկարչուհի, հոլոքոստի զոհ։

Շարլոթ Ջոել
Ծնվել էսեպտեմբերի 13, 1882(1882-09-13)[1] կամ սեպտեմբերի 13, 1887(1887-09-13)[2][3]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն[3]
Վախճանվել էապրիլի 19, 1943(1943-04-19)[1]
Մահվան վայրԲիրկենաու համակենտրոնացման ճամբար[1]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունլուսանկարիչ
Թեմաներդիմանկար-լուսանկար[4]
ստորագրություն
Изображение автографа
 Charlotte Joël Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

 
Լուսանկարչական ստուդիայի ռետինե կնիքը

Շարլոթ Ջոելը 1918 թվականին մտերմանում է լուսանկարիչ Մարի Հայնցելմանի հետ և Շառլոտենբուրգ քաղաքում հիմնում «Ջոել և Հայնցելման» լուսանկարչական արվեստանոցը[5]։ 1919 թվականից նա ապրում էր Հանսաուեր 5 հասցեում[6]։ Հիմնականում հետաքրքրված է եղել դիմանկարային լուսանկարչությամբ։ 1918 թվականին Ջոելը լուսանկարում է այն ժամանակ դեռ չճանաչված Մառլեն Դիտրիխին։ 1921 թվականին դասախոսություններ կարդալու նպատակով Բեռլինում էր գտնվում Կարլ Կրաուսը[7]։ Նա ստիպված էր մի շարք դիմանկարներ պատվիրել որևէ լուսանկարչի մոտ։ Նրա և Ջոելի ծանոթությունը վերածվում է բարեկամության և նրանք շփվում են մինչև Կրաուսի մահը՝ 1936 թվականը[8]։ Կրաուսն անգամ իր գրադարանն է կտակում Ջոելին[9]։ Շարլոթ Ջոելը լուսանկարել է նաև Ուոլթեր Բենջամինին, Հեդվիգ Լախմանին և Գուստավ Լանդաուերին։

 
Շարլոթ Ջոելի գայթաքարը

1933 թվականին, Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց հետո նա, որպես հրեա այլևս չէր կարող աշխատել իր մասնագիտությամբ, սակայն մինչև 1938-39 թվականները լուսանկարչատունը շարունակում էր գործել «Ջոել և Հայնցելման» անվամբ[10]։ Ընկերուհու՝ Կլարա Գրունվոլդի օգնությամբ Շարլոթը տեղափոխվում է Լանդվերկ Նոյենդորֆ՝ հրեական աշխատավորական գաղութ և մասնագիտական ուսուցման կենտրոն, որտեղ աշխատում է բուֆետում[11]։ 1943 թվականի ապրիլի 19-ին նրան տեղափոխում են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար և տանջամահ անում։ 2013 թվականին Բեռլինի Կլոպշտոկշթրասե 19 հասցեում տեղադրվեց Շարլոթ Ջոելի գայթաքարը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://yvng.yadvashem.org/nameDetails.html?itemId=4108414
  2. 2,0 2,1 https://yvng.yadvashem.org/nameDetails.html?itemId=11532569
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.bundesarchiv.de/gedenkbuch/de1083015
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Berliner Adreßbuch 1918, p. 1201:
    Joel& Marie Hinzelmann, (sic !) Charlotte, Atel. f.
    moderne Photogr, Charlottenbg., Hardenberg=
    str, 24 IV T. Steinpl. 2079 9–6
  6. Berliner Adreßbuch 1919, S. 1198:
    Joël – Charlotte, Photogr., NW87, Hansaufer 5 GH II.,
    s. Charlotte Joël & Marie Heinzelmann.
    & Marie Heinzelmann, Charlotte, Atel. f.
    moderne Photogr., Charlottenbg., Hardenberg=
    straße 24 IV T. Steinpl. 2079 9–6
  7. 23. Januar 1921 Programm im Meistersaal
    24. Januar 1921 Programm im Klindworth-Scharwenka-Saal
    28. Januar 1921 Programm im Klindworth-Scharwenka-Saal
    30. Januar 1921 Programm in der Sezession
  8. Vgl. z. B. die Postkarte von Joël an Kraus vom 27. Mai 1934, Wienbibliothek, Handschriftensammlung, Teilnachlass Karl Kraus, Inv.-Nr. H.I.N.-176557, Ib 163325
    Sie berichtet ihm von ihrem Glück und ihrer Traurigkeit beim Anhören von Platten mit Kraus’ Stimme, über das leere Berlin, ihr leidlich gehendes Atelier und ihren mangelnden Elan anderswo ein neues Leben aufzubauen
  9. «Das Testament von Karl Kraus». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. Last entry in Berliner Adreßbuch 1939, p. 1245:
    Joël – Joël u Heinzelmann mod Photogr Charlottenb
    Hardenbergstraße 24
  11. Horst Helas: Eine Fürstenwalder Geschichte. PDF document. Retrieved 2018-10-21.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարլոթ Ջոել» հոդվածին։