Ջղին[1] (Ջղուն, Ջղին, Գյոլ Ջղին, Ջղոնա) Ուրծ գավառի հինավուրց բնակավայրերից է։ Գտնվում է Վեդի գետի ձախ՝ Մանկուկ Վտակի աջ կողմում։ Այս գյուղի մասին տեղեկություններ գրեթե չկան։

Գյուղ
Ջղին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
Խոսվող լեզուներհայերեն

Պատմություն խմբագրել

1330 թվականին հիշատակվել է Կիրակոս Երզնկացի գրչի կողմից օրինակված «Ավետարանիչի» հիշատակարանում։ Պահպանվել են երկու գերեզմանոցներ` առաջինը գտնվում է բլրի վրա, գյուղամիջում, որը մեզ հասել է ավերված վիճակում և հիմնականում պահպանվել են տապանաքարերը։ 1925-1945 թվականներին բնակավայրի խոշորացման պատճառով լքվել է։ Մեզ հասել է Գերեզմանոցը տասերորդ դարից։ Գյուղատեղի հարավային ծայրին՝ Խաչի ձոր տանող ճանապարհին, պահպանվում են տեղահան արված ու կողք կողքի շարված տասից ավելի խաչքարեր, դրանցում կան նաև 1522, 1523 թվականներին գեղաքանդակ խաչքարեր։

Գյուղի վերաշինման առիթով 1951 թվականին կանգնեցվել են երկու խաչքարեր, որոնցից մեկն ունի 1.57 մետր բարձրություն, 0.85 մետր լայնություն և 0.30 մետր հաստություն այն կերտվել է Խաչատուր քարգործի կողմից, որի վերևի մասը կոտրված է։ Երկրորդ խաչքարի բարձրությունը 1.8 մետր է , լայնությունը 0.82 մետր և հաստությունը 0.25 մետր։ Խաչքարի վրա քանդակված է գյուղի ենթադրյալ հիմնադիրի անունը՝ Մարգար։ Այս խաչքարը նույնպես կերտվել է Խաչատուր քարգործի կողմից[2]։ 1604 թվականին Ջղոնան, ինչպես և գավառի այլ գյուղեր հայաթափվել են։ 1330 թվականից մեզ է հասել Ջղոնա անապատում գրված մի հիշատակարան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ջղին գյուղ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. Սամվել Հակոբյան, Արարատի Մարզ Պատմական Ակնարկ (էջ 161)

Գրականություն խմբագրել

  • Շահինյան Ա., Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները. IX-XIII դարերի խաչքարերը, Երևան, 1984։
  • Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010։