Ջիվան Հաջոն (Ciwan Haco, օգոստոսի 17, 1957(1957-08-17), Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա), քուրդ արվեստագետ ու երաժիշտ է։

Ջիվան Հաջո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1957(1957-08-17) (66 տարեկան)
ԾննդավայրԱլ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտությունհեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականին Սիրիայի Քամիշլի քաղաքի մոտ գտնվող Թիրբեսփի քաղաքում։ Առաջին ստեղծագործությունները թողարկել է 14 տարեկանում։ 17 տարեկանում տվել է առաջին համերգը մեծ բեմի վրա[1]։

1979 թվականին մեկնելով Գերմանիա և 3 տարի Բոխումի Ռուր համալսարանում երաժշտագիտություն ուսումնասիրելով՝ Հաջոն սկսեց քրդական ազգային երաժշտությամբ մեծապես ազդված իր գործեր ներմուծել արևմտյան երաժշտության տարրեր։ Հետո Նորվեգիայում շարունակեց համագործակցել եվրոպացի արվեստագետների հետ (Պաոլո Վինաչա - հարվածայիններ, Շտայն Բուլլ-Հանսսեն – էլեկտրոգիթառ, Բյուգգե Վեսելթոֆթ - ստեղնաշարեր, Բենդիք Հոֆսեթ - սաքսոֆոն), որտեղ էլ 1991 թվականին ստորագրեց իր առաջին պաշտոնական ձայնագրային պայմանագիրը։

Հաջոն տարիների ընթացքում անդրադարձել է կյանքի զանազան կողմերի ու խնդիրների՝ սիրո թեմաներից (Can, Emina) մինչև քաղաքական հարցեր (Girtiyen Azadiye, Filistin, Peşmerge, Leşker)։ Գրել է երգեր նաև քուրդ բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա (Hevala Evindar, հեղինակ՝ Ջիգերխուն, Gula Sor, հեղինակ՝ Կեդրի Ջան [1]

1999 թվականին հանդիպել է ազգությամբ իսլանդուհի ապագա կնոջը, որի հետ ունեն երկու երեխա։ Այժմ ապրում է Շվեդիայում։

Ալբոմների ցանկ խմբագրել

  • Emîna Emîna (1970)
  • Pêşmerge (1979)
  • Diyarbekîr (1981)
  • Gûla Sor (1983)
  • Leyla (1985)
  • Girtîyên Azadîyê (1987)
  • Çaw Bella (1989)
  • Sî û Sê Gule (1991)
  • Dûrî (1994)
  • Bilûra Min (1997)
  • Destana Egîdekî (1998)
  • Derya (2003)
  • Konsera Batmanê (2003)
  • Na Na (2004)
  • Off (2006)
  • Veger (2012)

Ֆիլմեր խմբագրել

2007 թվականին նկարահանվել է քուրդ ռեժիսոր Հիներ Սալեեմի Դոլ (քրդերեն՝ Հովիտ) ֆիլմում [2]:
Ֆրանկոգերմանական Arte ալիքը Ջիվան Հաջոյի մասին նկարել է վավերագրական ֆիլմ [3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «համերգը մեծ բեմի վրա». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել