Ջիգրաշեն Ավետյաց
Այս հոդվածը Վրաստանի եկեղեցու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ջիգրաշեն (այլ կիրառումներ)։
Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցի ոչնչացված հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հին Թբիլիսի թաղամասում։ Ոչնչացվել է 1937-38 թթ. ընթացքում Լավրենտի Բերիայի հրամանով այլ 10 հայկական եկեղեցիների հետ միասին։
Ջիգրաշեն Ավետյաց | |
---|---|
![]() Ջիգրաշեն Ավետյաց եկեղեցին մինչ քանդումը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Ավերված |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1624 կամ 1729 |
Հիմնադրված | 1624 |
Կառուցման արժեք | 1700 թուման |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրման նվիրված կան երկու պատմություններ։
Ըստ Սիմեոնի քահանայի (1815 թ.) Բարսեղ և Դավիթ անունով քահանաները առանձնանում են Սուրբ Նշան եկեղեցի կառուցողներից և կառուցում մի այլ եկեղեցի՝ ապագա Ջիգրաշեն Ավետյացը։ Սակայն երկար ժամանակ եկեղեցին մնում էր անավարտ։ Ստանալով 60 թուման նրանք շաուրնակում են կառուցումը։ Սակայն շուտով աղա Ամատունի անունով մեկը քանդում է այս եկեղեցին և մոտակայքում սկսում նորի կառուցումը։ Նրա գործը շաուրնակում են նրա հետնորդները։ Եկեղեցին ավարտվում է 7 տարվա ընթացքում և արժեցավ 1700 թուման։ Ըստ Սիմեոն քահանայի եկեղեցու անունն առաջացել է "ջիգյար" բառից։
Ըստ մեկ այլ պատմության եկեղեցին կառուցվել է 1729 թ-ին Հակոբջան Ամատունովի օգնությամբ։
19-րդ դարի կեսերին եկեղեցու քահանան Սայաթ-Նովայի թոռն էր՝ Մովսես Սայաթնյանցը։
ԱվերումԽմբագրել
1937-1938 թթ. եկեղեցին ավերվեց իշխանությունների կողմից։ Եկեղեցու քանդումն ուղեկցվեց բազմաթիվ բողոքներով տեղի բնակիչների կողմից։ Եկեղեցին երկար ժամանակ չէին կարողանում քանդել և բնակիչներն ասում էին "Այն կառուցված է ջիգյարով և այդ պատճառով չի քանդվում."։ Վերջիվերջո եկեղեցին պայթեցվեց պայթուցիկով։
ԾանոթագրություններԽմբագրել
- (ռուս.) Թիֆլիսի հայկական եկեղեցիները - Ջիգրաշեն Ավետյաց
Տես նաևԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջիգրաշեն Ավետյաց կատեգորիայում։ |