Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարան

Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Museum of Contemporary Art Jacksonville, հայտնի է նաև որպես MOCA Jacksonville), Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում գտնվող թանգարան՝ նվիրված ժամանակակից արվեստին։

Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՋեքսոնվիլ և Downtown Jacksonville?
Հիմնադրվել է2003
Կայքmocajacksonville.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ֆինանսավորվում և կառավարվում է Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանի կողմից։ Այն Միացյալ Նահանգների հարավ-արևելքում ժամանակակից արվեստին նվիրված ամենամեծ հաստատություններից մեկն է, որը ներկայացնում է ԱՄՆ-ի և աշխարհի այլ երկրների նկարիչների աշխատանքներ և ցուցահանդեսներ։

Պատմություն

խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1924 թվականին՝ որպես Ջեքսոնվիլի կերպարվեստի միություն (Jacksonville Fine Arts Society) և դարձել է քաղաքի առաջին կերպարվեստի միությունը։ 1948 թվականին թանգարանը սկսել է կոչվել Ջեքսոնվիլի արվեստի թանգարան (Jacksonville Art Museum), իսկ 1978 թվականին դարձել էՋեքսոնվիլի առաջին հաստատությունը, որը հավատարմագրվել է Ամերիկյան թանգարանների դաշինքի կողմից։

1999 թվականի վերջին թանգարանը ձեռք է բերել իր մշտական տեղը Հեմինգ հրապարակի Western Union Telegraph Building պատմական շենքում, որը կառուցել է Auchter Company ընկերությունը, և մինչ օրս կոչվում է Ջեքսոնվիլի արվեստի թանգարան։ 2000 թվականին ժամանակավոր ցուցահանդեսային տարածքում տեղի է ունեցել մի շարք նախնական ցուցահանդեսներ, մինչ շենքի ճակատային մասը վերականգնվել է իր նախնական ար-դեկո ոճով։ Ինտերիերը ամբողջությամբ վերանորոգվել և վերակառուցվել է թանգարանային պատկերասրահների, ուսումնական տարածքների, լսարանների, թանգարանային խանութի և Nola սրճարանի տեղադրման համար։ Վեցհարկանի շենքի ամբողջական վերակառուցումն ավարտվել է 2003 թվականին, որի կուլմինացիան դարձել է թանգարանի հանդիսավոր բացումը նույն թվականի մայիսին[1]։

 
Թանգարանի գլխավոր մուտքը

Քաղաքի կենտրոնում գտնվող նոր շենք տեղափոխվելուց հետո թանգարանն արագորեն ընդլայնվել է՝ հասնելով իր մշտական հավաքածուի չափին։ Հետագա տարիներին բազմաթիվ նշանակալի հավելումներն ավելացրել են ոչ միայն քանակը, այլ նաև որակը։ Մի շարք քննարկումներից և ցուցահանդեսներից հետո քաղաքային համայնքը քննարկել է ժամանակակից արվեստի թեման և թանգարանի հետագա առաքելությունը։ Արդյունքում որոշվել է թանգարանի անունը փոխել Ժամանակակից արվեստի թանգարան, ինչն էլ տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերին։

Թանգարանը շարունակում է մնալ որպես կարևոր գեղարվեստական տարր Ջեքսոնվիլ քաղաքի կենտրոնում։ Թանգարանի ցուցահանդեսներն ու ծրագրերը շաբաթվա յուրաքանչյուր օր գրավում են նոր այցելուների։ Թանգարանի կրթական նախաձեռնություններըը իրենց մեջ ներառում են երեխաների շրջանում գեղարվեստական գրագիտությունը բարձրացնելու, հանգստյան օրերին նկարչության բաց դասեր անցկացնելու միջոցառումներ, ինչպես նաև կանոնավոր շրջագայություններ, դասախոսություններ, ֆիլմեր երեխաների և մեծահասակների համար։ Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարանը գրավիչ վայր է ժամանակակից արվեստը, այդ թվում՝ Հանս Հոֆմանի, Ջոան Միտչելի, Ջեյմս Ռոզենկվիստի, Էդ Պաշկեի և այլ ժամանակակից նկարիչների գործեր ուսումնասիրելու համար։ 1972 թվականին թանգարանում տեղի է ունեցել Ռիչարդ Անուշկևիչի՝ օպ արտ շարժման կազմակերպիչներից մեկի ցուցահանդեսը։

Թանգարանի անցկացրած ցուցահանդեսները ներկայացնում են ժամանակակից շատ նկարիչների աշխատանքները, որոնք լայն սպեկտրով աշխատում են լրատվամիջոցների տիրույթում։ Թանգարանի երրորդ հարկում յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անցկացվում են ցուցահանդեսներ և միջոցառումներ, որոնք խթանում և բարձրացնում են բնակչության կրթական մակարդակը։

2009 թվականին Հյուսիսային Ֆլորիդայի համալսարանը թանգարանին վերցրել է իր հովանու ներքո, և այն դարձել է բուհի մշակութային ռեսուրսը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքսոնվիլի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։