Ջերմ բաժանում
«Ջերմ բաժանում» (հանգըլ՝ 뜨거운 안녕; թարգմանաբար Դդեոգուն աննեյոնգ (Ddeugeowoon Annyeong)), 2013 թվականին լույս տեսած Հարավկորեական ֆիլմ։ Այն հեռարձակվել է 2013 թվականի մայիսի 30-ին։
Ջերմ բաժանում կորեերեն՝ 뜨거운 안녕 | |
---|---|
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 2013 թ. |
Պրեմիերա | 2013 թվականի մայիսի 30 |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Taek-Soo Nam? |
Պրոդյուսեր | Ջունգ Հյե Հոնգ, Կիմ Հոնգ Բեկ |
Սցենարի հեղինակ | Նամ Թակ Սո, Հա Վոն Ջուն |
Դերակատարներ | գլխ. դեր.՝ Լի Հոնգ Կի Չոն Մին Սո Պեկ Ջին Հի Լի Դոնգ Սոկ Իմ Վոն Հի |
Օպերատոր | Ջու Սոնգ Րիմ |
Կինոընկերություն | 9ers Entertainment |
Տևողություն | 100 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՉուն Օն (Լի Հոնգ Կի) սիրված երգիչ է, ով հայտնի է ոչ միայն իր երգերով, այլ նաև սկանդալներով։ Եվ ահա այդպիսի մի միջադեպից հետո, տղան ոչ իր կամքով մի հիվանդանոցում, որտեղ ծանր հիվանդներին նախապատրաստում են մահվան, դառնում է կամավոր օգնական։ Սակայն գալիս են դժվար ժամանականեր և հիվանդանոցը փակման եզրին է։ Եվ հիվանդանոցի փակվելու փաստի վրա ուշադրությունը գրավելու համար էլ այսպիսի «հայտնի» կամավորին ուղարկում են այնտեղ։ Չուն Օնին բախտ է վիճակվում հանդիպել քաջասիրտ մարդկանց հետ, որոնք չնայած իրենց մահացու ախտորոշմանը ամեն օր պայքարում են կյանքի համար և շարունակում են երազել։ Նրանք երազում են այն մասին, որ իրենց «Ֆենիքս» երգի խումբը մի օր ելույթ կունենա համերգի ժամանակ։ Եվ ահա մեր խռովարարը պատրաստ է օգնել նրանց այդ հարցում։
Դերերում
խմբագրելԳլխավոր դերերում
խմբագրել- Լի Հոնգ Կի- Չուն Օ
- Չոն Մին Սո- Հա Յուն
- Պեկ Ջին Հի- Ան Նա
- Լի Դոնգ Սոկ- Մու Սունգ
- Իմ Վոն Հի- Բոնգ Սիկ
Երկրորդական դերերում
խմբագրել- Լի Մին Ա- Հա Յունի մայրը
- Կվանգ Ջա Հոնգ- Հա Յունի հայրը
- Յու Ջե Մունգ- ինտենսիվ զգուշության բժիշկը
- Կիմ Հյոն Ա- Չուն Օ-ի մայրը
- Չո Կվոն- Գվան Սեմ
- Նո Կանգ Մին- Հիմ Չան
Սաունդթրեքեր
խմբագրելԿատարող | Երգի անվանում |
---|---|
Լի Հոնգ Կի | Jump |
Մեջբերումներ
խմբագրելԵթե մահացու հիվանդը քեզնից ինչ–որ բան է խնդրում, անպայման տուր, որովհետև դա կարող է լինել նրա վերջին խնդրանքը - Լի Դոնգ Սոկ(Մու Սունգի դերում)
|
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՆկարահանումները սկսվել են 2012 թվականի սեպտեմբերի 24-ից։