Ջերմուկներ, ստորերկրյա ջրեր, դրոնց ջերմաստիճանը բարձր է 20 °C (բացարձակ թերմեր), կամ տվյալ վայրի օդի տարեկան միջին ջերմաստիճանից (հարաբերական թերմեր)։ Ջերմուկները տաքանում են երկրի ընդերքի ջերմության շնորհիվ, երիտասարդ հրաբխային գործունեության շրջաններում, որտեղ ոչ մեծ խորություններում ապարները դեռևս սառած չեն, ստորերկրյա ջրերը գտնվում են գերտաք վիճակում և դուրս են գալիս գոլորշու կամ գեյզերների ձևով։ Ջերմուկները սովորաբար ունեն ցածր հանքայնացում, հիմքային (ալկալային) են՝ Na-ի բարձր պարունակությամբ։ Ըստ ջերմաստիճանի տարբերում են ջերմուկների հետևյալ տարատեսակները, սուբթերմալ՝ 20–37°, հոմոթերմալ՝ 37–42°, հիպերթերմալ՝ 42°-ից բարձր։ Ըստ գազերի պարունակության ջերմուկների մեծ մասամբ ազոտային են, բայց հանդիպում են ածխաթթվային, մեթանային և ածխաթթոլ–ծծմբային տարբերակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 510