Ջերմափոխանակություն, տարածության մեջ ջերմության փոխանցման ինքնաբերական անդարձելի պրոցես, որը պայմանավորված է ջերմաստիճանի անհամասեռ դաշտով։ Ընդհանուր դեպքում ջերմության փոխանցումը կարող է առաջանալ նաև այլ ֆիզիկական մեծությունների դաշտերի անհամասեռությունից, օրինակ, խտությունների տարբերությունից։

Տարբերում են ջերմափոխանակության երեք ձև․ ջերմահաղորդականություն, կոնվեկցիա, ճառագայթային ջերմափոխանակություն։ Ջերմափոխանակությունը սովորաբար իրագործվում է այս երեք ձևերով միաժամանակ։ Ջերմափոխանակությունն որոշում է կամ ուղեկցում է բնության մեջ տեղի ունեցող բազմաթիվ պրոցեսներ (օրինակ, աստղերի և մոլորակների էվոլյուցիայի ընթացքը, օդերևութաբանական պրոցեսները Երկրի մակերևույթի վրա են), տեխնիկայում և կենցաղում։ Շատ դեպքերում, օրինակ, չորացման, գոլորշիացումով հովացման, դիֆուզիայի պրոցեսների հետազոտման դեպքում ջերմափոխանակությունը դիտվում է զանգվածափոխանակության հետ մեկտեղ։ Ջերմափոխանակությունն երկու ջերմակիրների միջև նրանց բաժանող պինդ պատի կամ նրանց բաժանման մակերևույթի միջով կոչվում է ջերմափոխանցում։

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։